Իրադարձային
-ից
-ը
20:54 • 21.08.25ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի փոխհրամանատարը շրջել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայովՀյուրերը ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, ինչպես նաև ուսուցման ոլորտի արդի մոտեցումներին։
20:40 • 21.08.25Հրդեհ է բռնկվել Էրեբունու փողոցումԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
20:22 • 21.08.25ԼՂ ժողովրդի իրավունքների հարգման ցանկացած հետընթաց քայլ անթույլատրելի է․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունՕգոստոսի 21-ը Ահաբեկչության զոհերի հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է՝ հաստատված 2017 թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (A / RES / 72/165) բանաձևով, որը ևս մեկ առիթ է՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչությունների և համակցված բռնությունների մասին։
19:06 • 21.08.25ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգՆշենք, որ հեռախոսահամարը գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ը:
18:58 • 21.08.25Սևան-Երևան ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կա վիրшվորՎթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
18:30 • 21.08.25ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» փառատոնըՀաղորդվում է, որ «Սթրիթ Արտ փառատոն 2025»-ն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտի աջակցությամբ։
18:12 • 21.08.25Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրшվորներՔննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
17:16 • 21.08.25Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։
16:49 • 21.08.25Աջափնյակում գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է. բնակիչներն ահազանգում ենՍանմաքրումը գալիս, աղբամաններից աղբը տանում է, իսկ դրսի թափված աղբը օրերով, անգամ ամիսներով մնում է: Մի 2 անգամ «Կարմիր խաչ»-ն է իր միջոցներով տարածում շաբաթօրյակ կատարել ու իդեալական մաքրել էր, բայց օրեր անց նորից տարածքը լցվում է աղբով:
16:45 • 21.08.25Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրելՀիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում Արտակ Տոնոյանի որդու կալանավորման վերաբերյալ:
16:26 • 21.08.25Ուկրաինան Ղրիմում hարվածել է վառելիք և քսանյութեր տեղափոխող ռուսական բեռնատար գնացքին«Ժամանակավորապես օկուպացված Ղրիմում օկուպանտների լոգիստիկան խափանվել է։ Ուկրաինայի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը հատուկ գործողություններ են իրականացրել Ջանկոյի երկաթուղային կայարանի մոտակայքում։ Գործողությունը տեղի է ունեցել օգոստոսի 21-ի գիշերը։ Հատուկ նշանակության ուժերը վառելիքով և քսանյութերով հարվածել են ռուսական շարժակազմին», - հայտնել են ուկրաինացի զինվորականները։
15:55 • 21.08.25Աբովյանի ՔԿՀ-ի կին դատապարտյալներին է ներկայացվել «Կրթվելը նորաձև է» շարժման «Նոր մեկնարկ» ծրագիրըՍրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, շեշտեց պետության մշտական աջակցությունը քրեակատարողական հիմնարկներին և այս համատեքստում նաև դատապարտյալների կրթության ու նոր մասնագիտությունների ձեռքբերման կարևորությունը։ Նախարարը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց Վարչապետի տիկնոջը՝ դատապարտյալների կրթական խնդիրներով մտահոգվելու և դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների համար։
15:48 • 21.08.252025 թ-ի հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկՆերկայացված է նաև 2025 թ․ հունվար-հուլիսին Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, Ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի»:
15:17 • 21.08.25Հյուսիսային Կորեան գաղտնի միջուկային hրթիռներ է տեղակայել Չինաստանի սահմանից ոչ հեռու. BloombergՀյուսիսային Կորեան Չինաստանի հետ սահմանից 27 կմ հեռավորության վրա կառուցել և շահագործում է մեծ գաղտնի հեռահար հրթիռային բազա։ Այնտեղ պահվում են Կիմ Չեն Ընի ռեժիմի ամենաժամանակակից ռազմավարական զենքերը։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 21-ին, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնին (CSIS):

