Իրադարձային
-ից
-ը
15:02 • 21.08.25Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համարԵրթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությունից հետո։
14:32 • 21.08.25Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է«Ձյան փաթիլներ» արտադրական կոոպերատիվին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
14:28 • 21.08.25Մեկնարկել է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի ամենամյա անվանական կրթաթոշակների հայտերի ընդունումը«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։
14:15 • 21.08.25Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին 2-րդին ծննդյան կապակցությամբ«Ձեր հովվական ծառայությունը նպաստում է քրիստոնեական արժեքների պահպանմանը, նոր եկեղեցիների բացմանը և կորցրած սրբավայրերի վերադարձին: Վերակենդանացնելով հոգևորականությունը, պահպանելով խաղաղությունն ու ներդաշնակությունը հասարակությունում՝ Դուք անգնահատելի ներդրում եք ունենում Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման, մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում», - ասված է ուղերձում։
13:53 • 21.08.25Վրшերթ՝ Զովունիում. կան տուժածներՎարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
13:46 • 21.08.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 21-22-ին և 25-26-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
13:40 • 21.08.25Զելենսկին հայտնել է 3,000 կմ հեռահարությամբ «Ֆլամինգո» հրթիռի հաջող փորձարկման մասին«Այս հրթիռի հաջող փորձարկումներ են եղել։ Եվ մինչ այժմ այս հրթիռը մեր ունեցած ամենահաջողներից է. այն թռչում է 3 հազար կիլոմետր, սա կարևոր է։ Ես կարծում եմ, որ մենք չենք կարող շատ խոսել այս մասին, քանի դեռ չունենք հարյուրավոր հրթիռներ օգտագործելու հնարավորություն», - չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։
13:14 • 21.08.25Եղեգնաձորում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:
12:44 • 21.08.25Արսեն Թորոսյանը, այո նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար. ՓաշինյանՀիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:
12:41 • 21.08.25Տեղեկացված չենք՝ պետական համակարգում ո՞վ է զբաղվում այս հարցերով, կամ արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՞՝ ոչ. անhետ կորած անձանց հարազատները Կառավարության դիմաց ենՀարազատները ցանկանում են, որ այդ հարցերի քննարկմանը Աբազյանը շարունակի ներգրավվածություն ունենալ, քանի որ մինչ պաշտոնաթողումը ինքն է տարել քննարկումները:
11:54 • 21.08.25Հիմա Հայաստան մարդիկ արդեն «խոպան» են գալիս. Փաշինյան«Իհարկե, կան մարդիկ, որոնք Հայաստանից գնում են արտագնա աշխատանքի։ Բայց, ինչպես կարելի է նկատել անզեն աչքով, Հայաստան հիմնականում գալիս են արտագնա աշխատանքի, այսինքն՝ արդեն Հայաստան «խոպան» են գալիս»,- ասել է Փաշինյանը:
11:47 • 21.08.25Կապանում տեղադրվել է նոր արագաչափ սարքԼուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2025 թվականի օգոստոսի 25-ից։
11:35 • 21.08.25ՌԴ-ն hարվածել է Ուկրաինայում էլեկտրոնիկայի արտադրության գործարանին, որը պատկանում է ամերիկյան կողմին. ԱԳ նախարարՍիբիհան ասել է, որ այս հարվածը Ուկրաինայում ամերիկյան շահերի դեմ ուղղված առաջին հարձակումը չէ՝ հիշեցնելով այս տարվա սկզբին Կիևում Boeing-ի գրասենյակի վրա հարձակումը։
11:12 • 21.08.25«Ռեդ Բրիջ» հյուրանոցի սենյակներից մեկից գումար են գողացել․ տուժողը հայտնել է, որ գողությունը հավաքարարն է կատարելՈստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարինեն հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարինե Թ․-ն։
11:06 • 21.08.25Գեղարքունիքում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՊարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, բախվելով ճամփեզրյա հողաթմբերին, կողաշրջվել։
