Իրադարձային
-ից
-ը
18:24 • 19.08.25Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգՆոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա:
18:09 • 19.08.25ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքինԱրթիկ քաղաքի կենտրոնում՝ իրար կողքի, գտնվում են հանրապետական նշանակության Սուրբ Աստվածածին (5-րդ դ․) և Սուրբ Գրիգոր (7-րդ դ․) եկեղեցիները։
17:10 • 19.08.25Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերըՅուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։
16:17 • 19.08.25ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմինՀուլիսի 23-ին Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ այդ ժամանակ Մոսկվան Կիև էր տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի զոհված ավելի քան յոթ հազար զինվորների մարմիններ։
15:30 • 19.08.25Մադուրոն երկրով մեկ կտեղակայի ավելի քան 4,5 միլիոն աշխարհազորայինների՝ ԱՄՆ-ի կողմից նրան ձերբակալելու սպառնալիքների ֆոնինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրով մեկ ավելի քան 4,5 միլիոն կառավարամետ աշխարհազորայինների տեղակայման մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։
15:23 • 19.08.25Պակիստանում ջրհեղեղները խլել են առնվազն 340 մարդու կյանքԳյուղացիները մեղադրում են կառավարությանը՝ ջրհեղեղներից և սողանքներից առաջ իրենց տարհանման մասին չզգուշացնելու համար: Պաշտոնյաները պնդում են, որ հանկարծակի տեղատարափ անձրևն այնքան ուժեղ է եղել, որ ջրհեղեղը տեղի է ունեցել նախքան բնակիչներին կզգուշացնեին:
15:00 • 19.08.25Հայտնի է՝ ինչ նվերներով են փոխանակվել Զելենսկին և Թրամփը Սպիտակ տանըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գոլֆի մական է նվիրել։ Նվերը Զելենսկիին փոխանցել է ուկրաինացի զինծառայող, կրտսեր սերժանտ Կոնստանտին Կարտավցևը, ով կորցրել էր ոտքը Ռուսաստանիդեմ պատերազմի սկզբում՝ իր ընկերներին փրկելիս։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
13:55 • 19.08.25Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (լուսանկարներ)Բեյշեհիրի ջրային կուլտուրաների կոոպերատիվի նախագահ Հասան Քուրթը նշել է. «Բեյշեհիր լիճը մահացել է: Ցավակցում եմ ողջ Թուրքիային»: Նա ավելացրել է, որ իրենց համար այլևս Բեյշեհիր լիճ գոյություն չունի:
13:38 • 19.08.25Արմավիրում հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկումԴեպք փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է՝ թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել:
13:35 • 19.08.25Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներՊարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
13:13 • 19.08.25Հայաստանի առաջին երկնաքերներով թաղամասում՝ «Skyline»-ում, մեկնարկել են բետոնալցման աշխատանքները (տեսանյութ)Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում ձևավորվող այս նոր թաղամասը տեսանելի է լինելու քաղաքի գրեթե բոլոր հատվածներից։ 35 հարկանի հինգ շենքերը սահմանում են նոր բարձրություն՝ նաև ճարտարապետական ոլորտում:
12:57 • 19.08.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
12:25 • 19.08.25Մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել հանրային սննդի օբյեկտումԸստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թանձրուկ մայոնեզի հիմքով» նմուշները ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
12:21 • 19.08.25Հույս ունենք՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք. ԱՊՀ գլխավոր քարտուղար«Ինչպես մի ժամանակ մենք բոլորս Համագործակցության երկրներում գոհ էինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից, այնպես էլ հիմա մենք՝ Համագործակցության երկրներում, շատ գոհ ենք այս համատեղ հռչակագրի ստորագրումից։ Մենք կարծում ենք, որ սա անհամաձայնությունների վերջնական կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին եղած փուլերից մեկն է», - ասել է նա։
11:44 • 19.08.25Ուրալում Հայաստանի հյուպատոսարանը փակվել է. լրատվամիջոցներ«Սիրելի քաղաքացիներ, Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի կարգավիճակի կասեցման պատճառով ստիպված ենք տեղեկացնել, որ Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը: Վերջին յոթ տարիների ընթացքում մեզ հետ կապ է հաստատել ավելի քան 57,000 քաղաքացի», - ասվում է հայտարարության մեջ:
