Հայաստանի առաջին երկնաքերներով թաղամասում՝ «Skyline»-ում, մեկնարկել են բետոնալցման աշխատանքները (տեսանյութ)
«Skyline» թաղամասում, որը նախատեսվում է դառնալ Հայաստանի առաջին երկնաքերներով թաղամասը, արդեն մեկնարկել են բետոնալցման աշխատանքները։ Առաջին անգամ, աննախադեպ ծավալով և միաժամանակյա բետոնալցման աշխատանքները իրականացվում են «Arup Group»-ի նախագծով՝ ընկերության առաջատար մասնագետների անմիջական վերահսկողությամբ: Ավելի քան 200 բետոնատար մեքենա, շուրջ 2400 խմ բետոն և 30 ժամ առանց ընդհատումների կատարված աշխատանք:
Վերահսկվող ընկերության՝ «Arup Group»-ի ստանդարտները համապատասխանում են միջազգային առաջատար մեգաքաղաքներում կիրառվող ստանդարտներին։ Բետոնալցման այս փուլը ոչ միայն տեխնիկապես է մասշտաբային, այլև աննախադեպ՝ իր ծավալով և միաժամանակյա իրականացմամբ։ Ավելի քան 200 բետոնատար մեքենա, շուրջ 2400 խմ բետոն և առանց ընդհատումների կատարված աշխատանք:

Վերահսկվող ընկերությունը «Arup Group»-ն է, որի ստանդարտները համապատասխանում են միջազգային առաջատար մեգաքաղաքներում կիրառվող ստանդարտներին։ Նյույորքյան ճարտարապետությունը կլինի Երևանում աշխարհահռչակ ճարտարապետական Laguarda.low ստուդիոյի կողմից, իսկ սեյսմակայունությունն ապահովում է «Arup Group»-ը, որը Դուբայի, Լոնդոնի, Սինգապուրի և այլ քաղաքների ամենաբարձրահարկ շենքերի ինժեներիան իրականացնող ընկերությունն է։
Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում ձևավորվող այս նոր թաղամասը տեսանելի է լինելու քաղաքի գրեթե բոլոր հատվածներից։ 35 հարկանի հինգ շենքերը սահմանում են նոր բարձրություն՝ նաև ճարտարապետական ոլորտում:
Բետոնալցման մեկնարկը ոչ միայն շինարարական փուլ է, այլև խորհրդանշական պահ՝ Հայաստանի ժամանակակից քաղաքաշինության համար։ «Skyline»-ը ներկայանում է որպես նորարարական գաղափարների մարմնավորում՝ ամուր հիմքի վրա կառուցվող ապագայի բնակարան:










