Իրադարձային
-ից
-ը
21:31 • 17.08.25Հալեպ քաղաքում պшյթյուն է որոտացելԶոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։
21:03 • 17.08.25Արմավիրի մարզում բախվել են «Ford Transit»-ը և «Mercedes Sprinter»-ը․ կան վիրшվորներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
18:54 • 17.08.25Ելփին գյուղի վարչական տարածքում «Nissan Tiida»-ն մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում․ 10-ամյա տղան տեղում մшհшցել էԴեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը վարորդի տղան էր։
18:00 • 17.08.25Նյու Յորքում անհայտ անձինք կրшկել են Բրուքլինի սրճարաններից մեկի ուղղությամբ․ կան վիրшվորներՆյու Յորքի ոստիկանությունը քննություն է սկսել կրակողների ինքնությունը ճշտելու համար:
17:40 • 17.08.25Հրդեհների վտանգը չի նվազում․ Էկոպարեկային ծառայությունՄեր անտառները, բուսական և կենդանական աշխարհը մեր ձեռքերում են։
16:52 • 17.08.25Չինաստանում հեղեղի հետևանքով ութ մարդ է զոհվելԱնհետ կորածներին գտնելու համար որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
16:42 • 17.08.25Հրդեհ Սոլակ գյուղում․ այրվել է մոտ 50 հակ անասնակերԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
16:09 • 17.08.25Աթենքի օդանավակայանում հույն մաքսավորները կես տոննա կոկաին են առգրավելԱռգրավվածի գումարը գնահատվում է շուրջ 1,5 միլիոն եվրո։ Սա մինչև օրս Աթենքի օդանավակայանում կատի ամենախոշոր առգրավումն է։
16:00 • 17.08.25Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան ԲոստանջյանըՀոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
15:14 • 17.08.25ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան ՔԿՀ-ից շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց«Սա խայտառակություն է։ 70-ամյա քաղաքական գործչին կալանավորել են քաղաքական կարծիքն արտահայտելու համար: Հորս վատ վիճակը բավարար չէր նրան հիվանդանոցում պահելու համար։ Բեն Լադենն էր, աշխարհի հանցագործն էր, որ կիրակի մնար հիվանդանոցում, մեծ խնդիր կլիներ դրանից», - ասել է Սամվել Հակոբյանը։
15:04 • 17.08.25Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանովԱրարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում օգոստոսի 17-22-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
11:22 • 17.08.252 ամսում Հայաստանում տեղի է ունենում 3 համերգ` շուրջ 22,000, 31,000 և 41,000 հանդիսատեսով. սա խաղաղության ցնծություն է. ՓաշինյանԵրկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22,000, 31,000 և 41,000 հանդիսատեսով։ Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում,. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
11:11 • 17.08.25Fox News-ը հրապարակել է Մելանյա Թրամփի՝ Պուտինին ուղղված նամակի բովանդակությունըԱմերիկյան Fox News հրատարակությունը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկնոջ՝ իր ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի միջոցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի պատճենը։ Ուղերձում նա կոչ է արել Ռուսաստանի նախագահին «պաշտպանել երեխաներին» և հաղթահարել ազգերի միջև եղած պառակտումները։
10:27 • 17.08.25Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն էԸստ ավանդության (Հակոբոսի նախաավետարանի և Հովհաննեսի պարականոն ավետարանի համաձայն)՝ երբ Ս. Կույսը մահացել է, առաքյալները նրա մարմինն ամփոփել են Գեթսեմանի պարտեզում փորված գերեզմանում: Բարդուղիմեոս առաքյալը ներկա չի եղել թաղմանը, և երբ օրեր անց մյուս առաքյալների հետ գերեզման է գնացել՝ հրաժեշտ տալու, գերեզմանաքարը վերցնելով՝ Ս. Կույսի մարմինն այնտեղ չեն գտել, այլ միայն՝ անուշաբույր պատանքը։
10:24 • 17.08.25Սերբիայում շարունակվել են ընդդիմադիրների և ոստիկանների միջև բախումներըՍերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Վալևոյում բողոքի ցույցին մասնակցել է 4000 մարդ: «Բելգրադում մոտ 1300 մարդ կար, նրանք ագրեսիվ էին և ոստիկանության վրա նետում էին հրավառություն: Վալևոյում վիրավորվել է մեկ ժանդարմ», - հավելել է նա (մեջբերում է «Պոլիտիկան»):
