Իրադարձային
-ից
-ը
20:55 • 16.08.25«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՓրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են մոտ 200 մ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
20:46 • 16.08.25Հրշեջ-փրկարարները մարել են Վարդանանց փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհըԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
18:39 • 16.08.25Air Canada-ն դադարեցրել է թռիչքները՝ աշխատակիցների գործադուլի պատճառովՎերջիններս բողոքում են վարձատրման կարգի դեմ, որի համաձայն նրանք վճարվում են միայն օդում գտնվող ինքնաթիռում անցկացրած ժամանակի համար, մինչդեռ ուղեկցորդները պնդում են, որ աշխատավարձը պետք է ներառի նաև այն ժամանակը, որ նրանք ծախսում են գետնի վրա՝ սպասեցման կամ՝ ուղևորներին ինքնաթիռ նստեցնելուն օգնելու վրա։
18:20 • 16.08.25Սիրիայի դրուզները զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում Աս Սուվեյդա նահանգում՝ պահանջելով անկախությունԱս-Սուվեյդայում բողոքի ցույցը քաղաքական բնույթ ստացավ։ Ցուցարարներից մի քանիսը ծածանեցին Իսրայելի դրոշներ և կարգախոսներ վանկարկեցին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի դեմ։ Պաստառների վրա գրված էր. «Ինքնորոշման իրավունքը սրբազան իրավունք է Աս-Սուվեյդայի համար» և «Հորդանան, բացեք միջանցք օգնության համար»։
16:50 • 16.08.25Վերջին երկու օրվա ընթացքում Պակիստանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվելՆահանգային աղետների դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ զոհերի մեծ մասը՝ 307 մարդ, գրանցվել է Խայբեր-Պախտունխվա լեռնային նահանգում։
16:42 • 16.08.25Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Kamaz»-ը. կա 2 տուժածՎթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
14:18 • 16.08.25Ճամբարակ-Վարդենիս ճանապարհին «Hyundai Elantra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում․ կան տուժածներՎթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
13:35 • 16.08.25Երևանում՝ Ռուբինյանց փողոցում, «Mercedes»-ը դուրս է եկել երթեկելի գոտուց, բախվել եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
13:17 • 16.08.25Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԵրևանում օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին,19-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
12:18 • 16.08.25Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել․ կա տուժածՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
12:13 • 16.08.25Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելՑնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ, էպիկենտրոնը գտնվել է 30 կմ խորության վրա։
12:06 • 16.08.25ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա. դեսպանատուն«Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։
10:25 • 16.08.25Չարենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մшրմինՏեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է, քանի որ իրավապահները այդ 3 վարկածների ուղղությամբ են աշխատում:
10:04 • 16.08.25Թրամփը աշխատանքային ճաշ է ունեցել Պուտինի հետ, բայց այն չեղարկվել է. NBCԱռաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Անքորիջում։ Նեղ կազմով առաջնորդների բանակցություններն ընթացել են «երեքից երեք» ձևաչափով և տևել 2 ժամ 45 րոպե:
09:29 • 16.08.25Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը․ ReutersReuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նամակում հիշատակվում է Ուկրաինայում զինված հակամարտության արդյունքում երեխաների ենթադրյալ առևանգման մասին։
