Իրադարձային
-ից
-ը
16:49 • 15.08.25Կապանում «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Volkswagen»-ին, ապա էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրшվորներՎթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
16:48 • 15.08.25Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել, «գցել խեղճ վարչապետի ջեբը». սա դառնում է ներկա իշխանությունների խարանը. Միքայել ՍրբազանՆա հավելել է, որ իրեն վատ չի զգում որպես անձ, այլ իր երկրի՝ Հայաստանի Հանրապետության համար, որին ծառայություն է մատուցել 50 տարի: Նա, իր խոսքը եզրափակելով ասել է, եթե հանցագործություն կատարած լինեի, կամաչեի, գլխիկոր կնստեի, իմ Սրբազան եղբայրների աչքերին չէի համարձակվի նայել, բայց ես ոչ մի հանցանք չեմ գործել։
16:19 • 15.08.25Հասկանում ենք, որ այսօր Գորիսը մեր հանրապետության դարպասներից մեկն է, և դարպասում պետք է շատ մարդիկ բնակվեն. Առուշ Առուշանյան«Մինչև այսօր գորիսեցին պայքարել և կռվել է: Իր հողի վրա կանգնել է սյունեցին, հայ մարդը:
16:11 • 15.08.25Ադրբեջանն օկուպացված Արցախում վերաբնակեցրել է շուրջ 54,000 մարդԱդրբեջանն օկուպացված Արցախում վերաբնակեցրել է շուրջ 54,000 մարդ: Ըստ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի՝ օկուպացված տարածքներում ապրում է 4,325 ընտանիք՝ բաղկացած 17,204 մարդուց:
15:56 • 15.08.25Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված, ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊԲարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։
15:08 • 15.08.25Նորահայտ թանկարժեք գեղանկարներ․ ինչ է հայտարարագրել Լևոն Տեր-ՊետրոսյանըՈւշագրավ է, որ 2021-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ թանկարժեք գույք չէր հայտարարագրել, իսկ ահա 2024 թվականի հայտարարագրում նշել է 3 գեղանկար, յուրաքանչյուրը՝ 4 մլն դրամ արժողությամբ, որոնք նվիրատվություն է ստացել՝ 2000, 2002 և 2005 թվականներին։
15:08 • 15.08.25ՌԴ-ում «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվելԱրտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերության անձնակազմը տարհանվել է։ Դեպքի վայրում աշխատում է 70 մասնագետ և 28 միավոր հատուկ տեխնիկա։
15:06 • 15.08.25Մալաթիա-Սեբաստիայից փրկված արջերն ակտիվ վերականգնման փուլում ենԱյս արջերը, ինչպես Հայաստանում անազատության մեջ պահվող բազմաթիվ այլ կենդանիներ, երկար տարիներ են անցկացրել ոչ պատշաճ պայմաններում։ Շատ դեպքերում կենդանիներին պահելու պատճառը սեփականատերերի կապվածությունն է և կենդանիներին մոտ պահելու ցանկությունը։
14:00 • 15.08.25Ադրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՄարդասիրական օգնությունը ներառում է մոտ 90 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 25 գեներատոր և տրանսֆորմատորների 7 հավաքածու։
13:55 • 15.08.25Իսպանիայում անտառային հրդեհների զnhերի թիվը հասել է 3-իԻսպանիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները, որոնք ավերում են գյուղեր և անտառներ՝ ստիպելով ավելի քան 10,000 մարդու տարհանել, մարդկանց լքել իրենց տները: Երեք մարդ արդեն զոհվել է, այդ թվում՝ երկու կամավոր, որոնք օգնում էին մարել հրդեհները: Նրանցից մեկը՝ 37-ամյա տղամարդը, մահացել է հիվանդանոցում այրվածքներից, իսկ մյուսը՝ ձիերին փրկելու փորձի ժամանակ:
13:11 • 15.08.25«Չաղ Ռուստամ»-ի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված երիտասարդը մահացել էԴեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
12:57 • 15.08.25Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժածԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
12:42 • 15.08.25Գեղարքունիքում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջՋրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։
12:41 • 15.08.25Կասեցվել է «Նոյլենդ»-ի չրերի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ չրերի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
12:32 • 15.08.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամու ուժգնացումԵրևանում օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին,19-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
