Իրադարձային
-ից
-ը
20:23 • 14.08.25Ռուսաստանը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը հայտարարել է անցանկալիԿազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։
20:03 • 14.08.25Հնդկական Քաշմիրում հորդառատ անձրևների զոհ է դարձել 34 մարդՋրհեղեղը տարել է գյուղի համայնքային խոհանոցը և անվտանգության կետը:
19:24 • 14.08.25Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է քրեակատարողական ծառայողներինՄիջոցառման ընթացքում Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է պարգևատրված ծառայողներին և նշել, որ նախաձեռնության նպատակն է ոչ միայն արժևորել ծառայողների արդյունավետ գործունեությունը, այլև ապահովել լրացուցիչ խթան համակարգի շարունակական առաջընթացի և զարգացման համար։
19:20 • 14.08.25Թուրքիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր բնակիչներ տարհանվել ենՏարածքով անցնող մայրուղին փակվել է երթևեկության համար, և ավտոմեքենաները այլընտրանքային երթուղով են սկսել երթևեկել։
19:01 • 14.08.25Վանաձորցի Մոսինյանների ընտանիքում ծնվել է 5 կգ քաշով 8-րդ որդինՄոսինյան ընտանիքի ավագ որդին 17 տարեկան է, կրտսերը շուտով կդառնա 3 տարեկան։
18:51 • 14.08.25Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ը. կա 1 զпհ, 6 վիրшվորԵրթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:
18:27 • 14.08.25Կրկեսի բացումը տեղի կունենա անկախության տոնին ընդառաջ կամ մինչև սեպտեմբերի 25-ը. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը նշեց, որ Կրկեսի բացման արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։
16:07 • 14.08.25Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրելՌուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները գերիների փոխանակման հերթական փուլն են անցկացրել, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց Ուկրաինայի զինված ուժերի 84 գերի է փոխանցվել։ Ինչպես ընդգծել է գերատեսչությունը, փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։
15:38 • 14.08.25Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել էՕրենսդրական փոփոխության հիմքում մտահոգիչ վիճակագրությունն է․ միայն 2023 թվականին գրանցվել է վրաերթի 1197 դեպք, որի հետևանքով 108 մարդ է զոհվել։ 2024-ին թեև վրաերթերի թիվը փոքր ինչ նվազել է, սակայն զոհերի թիվը գրեթե նույնն է․ 1,079 վրաերթ, 107 զոհ։
15:15 • 14.08.25Մաթեմ չիմացող իշխանությունները հիմա էլ գլուխ են արդուկում, թե` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու. Մեսրոպ ԱռաքելյանԱկնհայտ է, որ Հայաստանով չեն կարող անցնել նույն ծավալի նավթ ու գազ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի արտահանումը գրեթե ամբողջությամբ արդեն անցնում է Վրաստանով։ Ընդ որում, տնտեսապես գրեթե բացառվում է, որ դեպի նույն կետ՝ Թուրքիա, Եվրոպա, լինի տրանզիտային երկու ուղի։
15:06 • 14.08.25Նիդեռլանդներում 34 մարդ տեղափոխող օդապարիկ է վթարի ենթարկվելՕդապարիկը թռիչք է կատարել Յուրա քաղաքում և Նիդեռլանդների ամենամեծերից մեկն է։ Վթարը տեղի է ունեցել Ֆրիզլանդ նահանգի Դե Հովե գյուղի մոտակայքում։ Քամու ուժեղ պոռթկումների պատճառով օդապարիկը ամուր վայրէջք է կատարել գետնին։ Զամբյուղը շրջվել է, և հինգ մարդ ընկել է։
14:44 • 14.08.25Կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել հանրության շրջանում հեծանիվները՝ որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելու ուղղությամբՆախատեսված միջոցառումն ազդեցություն կթողնի նաև տնտեսական զարգացման տեսանկյունից՝ հաշվի առնելով հեծանիվների ներմուծման, տեխնիկական սպասարկման ոլորտի աշխուժացման հնարավորությունների ստեղծումը:
14:21 • 14.08.25Մորթի, ուղղափառ քահանաներ և 7,2 միլիոն դոլար արժողությամբ գործարք․ ինչպես Ռուսաստանը Ալյասկան վաճառեց ԱՄՆ-ին. The GuardianԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ աշխարհագրության ու պատմության տեսակյունից լեզվի սայթաքում թույլ տվեց՝ հեռուստաեթերում ասելով, որ նախատեսում է ուրբաթ «Ռուսաստանում» հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկար սպասված և բարձր կարևորության գագաթնաժողովի համար։ Սա ԱՄՆ նախագահի հերթական վրիպակներից էր․ սակայն եթե նա այդ արտահայտությունն աներ ավելի քան մեկուկես դար առաջ, այն ճիշտ կլիներ. այս մասին գրոմ է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը՝ ներկայացնելով «Մորթի, ուղղափառ քահանաներ և 7,2 միլիոն դոլար արժողությամբ գործարք․ ինչպես Ռուսաստանը Ալյասկան վաճառեց ԱՄՆ-ին» վերտառությամբ հոդվածը:
14:16 • 14.08.25Բագրատ Սրբազանը բաց նամակ է հղել գլխավոր դատախազին, ՔԿ նախագահին և իրավապահ համակարգի իրավասու կառույցներինՄիակ զղջումս այս ընթացքում հայերենիս անկումն է, որ անկախ իմ կամքից տեղի է ունեցել այս մեկ տարվա ընթացքում, որը դարձյալ չարիքի իշխանության ազդեցության հետևանքն է։ Խոնարհաբար ներողություն եմ խնդրում իմ սիրելի ժողովրդից և խոստանում անպայման ամբողջությամբ սրբագրել:
13:43 • 14.08.25Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունԱյս քայլը կնպաստի մթնոլորտային օդի պահպանման պետական քաղաքականության արդիականացմանը և հանրային առողջության բարձր մակարդակի ապահովմանը»:
