Նիդեռլանդներում 34 մարդ տեղափոխող օդապարիկ է վթարի ենթարկվել
Նիդեռլանդներում 34 մարդ տեղափոխող օդապարիկը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել քամու պոռթկումների պատճառով։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս հինգը՝ վիրավորվել, հաղորդում է NOS-ը։
Վթարը տեղի է ունեցել Ֆրիզլանդ նահանգի Դե Հովե գյուղի մոտակայքում։ Քամու ուժեղ պոռթկումների պատճառով օդապարիկը կոշտ վայրէջք է կատարել գետնին։ Զամբյուղը շրջվել է։ Մեկ մարդ մահացել է ընկնելու հետևանքով։ Եվս հինգը վնասվածքներով հոսպիտալացվել են։
Վթարի պատճառների հետաքննությունը շարունակվում է, և ծառայությունները պարզում են միջադեպի մանրամասները:










