Իրադարձային
-ից
-ը
13:31 • 14.08.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կնվազիՄարզերում օգոստոսի 14-ին ցերեկը, 15-ին և 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
13:16 • 14.08.25Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների տարածումըՓրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է բոլոր ահազանգերին՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավելով մարզային ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, այդ թվում՝ ազատ հերթափոխից:
13:06 • 14.08.25Կարևոր է, որ կիբեռհիգիենայի կանոններն ապահովվեն. կրթության դերակատարումը համար մեկն է. ԲՏԱ նախարարՀայրապետյանը ներկայացրել է «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, շեշտել, որ պետական տարբեր կառույցներ անելիքներ ունեն այս խնդրի կարգավորման առումով: Նա ասել է, որ օրենսդրությունը հնարավորություն է տալիս կիբեռհանցագործությունների մասին իրազեկվածության ընդհանուր մակարդակը բարձրացնել հանրության շրջանում:
12:56 • 14.08.25Երեմյան ֆերման հյուրընկալել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին (լուսանկարներ)Շրջայցի ընթացքում դեսպանը ծանոթացել է ֆերմայի գործունեությանը՝ սեփական դաշտերում կերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթի ստացում և տեղափոխություն Երևանում տեղակայված Երեմյան կաթնամթերքի գործարան, որը միակն է Հայաստանում FSSC22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատով։
12:26 • 14.08.25Քաղաքացիներից շարունակաբար ստանում եմ բողոքներ՝ կապված ջրի որակի փոփոխության և պարբերական դարձած ջրանջատումների հետ. ԴանիելյանԱկնհայտ է, որ այս իրավիճակը ստեղծվել է նաև ահռելի քանակության շինթույլտվությունների պատճառով, ինչն էլ հանգեցրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների աննախադեպ ծանրաբեռնմանը։
12:21 • 14.08.25Բարձր կատարողական ցուցաբերած դպրոցներին կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ տարեկան մինչև 10 մլն դրամի չափով. Ժաննա ԱնդրեասյանՆախարարը կարևոր է համարել նշել նաև, որ սահմանվել է կարգ, ըստ որի մեկ անգամ ֆինանասավորում ստացած դպրոցը կարող է մրցույթին կրկին մասնակցել առնվազն երեք տարի հետո՝ մրցակցության խթանման նպատակով:
11:52 • 14.08.25Օմանի կառավարությունը որոշում է կայացրել փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջիցԱյս մասին որոշումը հայտարարվեց Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով:
11:20 • 14.08.25Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունիցԱլբերտ Գագիկի Խաչումյանին նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության մինչև 26 տարին լրանալը՝ 23.06.2025 թ։
11:11 • 14.08.25Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասումՍիլիկյան թաղամասի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթում և առավել շահավետ պայմաններով։
10:59 • 14.08.25Երևանում անհրաժեշտ քանակի նոր կառուցվող մանկապարտեզներ չեն բացվում, փոխարենը, ձեռք են բերել 360 մլն դրամի նոր ծառայողական մեքենաներ. ավագանու անդամԵրևանի բյուջեն կառավարողները՝ հակառակն են ապացուցում փող չկա, որ ավտոբուսներ բերենք ուր մնաց նոր մանկապարտեզներ կառուցենք։
10:48 • 14.08.25Սերբիայում զանգվածային բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիների, նախագահ Վուչիչի կողմնակիցների և ոստիկանության միջև (տեսանյութեր)Սերբիայի մի քանի քաղաքներում զանգվածային բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ցուցարարների, նախագահ Վուչիչի կողմնակիցների և ոստիկանության միջև։ Իշխանությունները հայտնում են, որ երեք կողմերից էլ տասնյակ մարդիկ վիրավորվել են։
10:32 • 14.08.25Կրակոցներ՝ քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամ»-ի տան մոտ․ կա վիրավորՊարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրից՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի տան դիմաց գտնվող կամրջի մոտից, որտեղ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ։
09:31 • 14.08.2573-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 տուժածներից 2-ը երեխաներ ենՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
09:17 • 14.08.25Արմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ը․ կան տուժածներՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
23:42 • 13.08.25Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ են ստեղծումՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ:
