Իրադարձային
-ից
-ը
17:38 • 13.08.25Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվելՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածեր չկան, սակայն ըստ «Volkswagen»-ի վարորդի, վթարից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել ու մխրճվել է բժշկական համալսարանի լաբորատոր մասնաշենքի մեջ, ինչից հետո բռնկվել է:
16:52 • 13.08.25Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկի արտադրական գործունեությունըՆշված խախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
16:50 • 13.08.25Տրանսպորտային միջոցների արանքում մնացած վարորդի վիրահատության առաջին փուլը բարեհաջող ավարտվել է. Գեղամ ԱսատրյանՀիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Տիգրան Մեծ պողոտայում թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել:
16:17 • 13.08.25Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա«Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում, հավանաբար, նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»,-նշեց ՏԿԵ նախարարը։
16:14 • 13.08.25Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
15:46 • 13.08.25Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՄասնավորապես՝ Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով:
15:39 • 13.08.25ՌԴ-ն և Բելառուսը զորավարժությունների ժամանակ կիրականացնեն միջուկային զենքի և նորագույն «Օրեշնիկ»-ի կիրառման պլանավորումը«Սա (միջուկային զենքը - Խմբ.) մեզ համար ռազմավարական, առաջին հերթին՝ զսպման կարևոր տարր է: Ինչպես պահանջում է պետության ղեկավարը, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Մենք տեսնում ենք մեր արևմտյան և հյուսիսային սահմաններում տիրող իրավիճակը և չենք կարող հանգիստ հետևել ռազմականացմանը և ռազմական ակտիվությանը։ Մենք ցուցադրում ենք մեր բացությունն ու խաղաղասիրությունը, բայց միշտ պետք է մեր վառոդը չոր պահենք», - նրա խոսքերն է մեջբերում ԲելՏԱ լրատվական գործակալությունը։
15:16 • 13.08.25Երևանում մեքենաներ են բախվել. 3 հոգի տեղափոխվել է ԲԿՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
14:12 • 13.08.25Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «BYD»-ը. կա 2 տուժածՎթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
13:21 • 13.08.25Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԵրևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
13:14 • 13.08.25Տավուշում քաղաքացին ընկել է ձորըԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
12:58 • 13.08.25Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալների համաձայն՝ ժամը 00:30-ին տեղի է ունեցել 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգի Սընդըրգի շրջանում։
12:40 • 13.08.25Որևէ քաղաքական շահ չարժե` «Հայոց» ու «Հայաստան» անվանումների արհեստական հակադրություն ձևավորելու համար. համահեղինակը՝ դասագիրքը «Հայաստանի պատմություն» վերանվանելու մասինՀորդորում եմ գիտական ճշգրտությունից խոսել սիրողներին բացել, թերթել մեր ուսումնասիրությունները, դասագրքերը, քանի տեղ է, որ «Հայաստան» քաղաքական, վարչական միավորի բացակայության պայմաններում կիրառվում է «Հայաստան» անունը։ Արդյոք այդտեղ գիտական խնդիր կա, թե ոչ։
12:30 • 13.08.25Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում. ԿԳՄՍ նախարարի տեղակալ«Բնականաբար, նոր մրցույթների էլ մասնակցել չեն կարող, որովհետև մրցույթի կարգում էլ է նշված, որ մրցույթի դիմելիս տնօրենը պիտի ստուգի՝ այդ ուսուցիչը կամավոր ատեստավորման չհաղթահարման նախադեպ ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել»,- ասաց նա:
12:09 • 13.08.25ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրերՊաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր։
