Իրադարձային
-ից
-ը
18:15 • 04.08.25Դիլիջանի թունելը օգոստոսի 6-ից փակ կլինի գիշերային ժամերին՝ ժամը 00։00-ից մինչև 06։00Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց է։
17:49 • 04.08.25Բարսելոնայում ծնողները 10-ամյա երեխային թողել են օդանավակայանում՝ փորձելով առանց նրա մեկնել արձակուրդիԸնտանիքի անդամները, ըստ երևույթին, Իսպանիայի քաղաքացիներ չեն և պլանավորում էին իրենց արձակուրդն անցկացնել «հայրենիքում»։ Ծնողները և երկու երեխաներից մեկը չվերթի համար գրանցվել են առանց խնդիրների, սակայն տասնամյա տղան ուներ ժամկետանց անձնագիր և անվավեր վիզա։ Դրա պատճառով նրան թույլ չեն տվել նստել ինքնաթիռ։
17:38 • 04.08.25Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել էքսկավատորի ուղղությամբ. ՀՀ ՊՆԱդրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
17:28 • 04.08.25Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցությունըՀանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական համագործակցության զարգացումը, համատեղ զորավարժությունների կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
17:21 • 04.08.25Գետք գյուղում գտնվող լճակում փրկարարները որոնում են ջրшhեղձ եղած հովիվինԹե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել այդ հատվածում և ջրահեղձ եղել, պարզվում է:
17:16 • 04.08.25Ես ներողություն եմ խնդրում այդ ինտիմ մանրամասը ձեզ հետ կիսելու համար. Փաշինյանը՝ աշխատասենյակում ճաշելու համար նախատեսված վերնազգեստ ունենալու մասինՍակայն, Փաշինյանը նկատել է, որ վերջերս արդեն գնում է ճիշտ պահարանի մոտ և ինքն իրեն հարց է տվել՝ այդ ի՞նչ փոխվեց, ինչու՞ է արդեն ճիշտ պահարանին մոտենում:
16:42 • 04.08.25Վաղն առավոտյան երթևեկության համար փակ կլինի Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց-Շահումյանի անվան հրապարակ ընկած ճանապարհահատվածըՆշված միջոցառուման ընթացքում օգոստոսի 5-ին՝ ժ. 06:30-08:00-ն երթևեկության համար փակ կլինի Մ. Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց – Ս. Շահումյանի անվան հրապարակ ընկած ճանապարհահատվածը:
16:16 • 04.08.25Ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ. Երևանի քաղաքապետարանԱյսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։
16:11 • 04.08.25«Վեոլիա ջրի» գործելաոճի պատճառով Արցախի պողոտայում խմելու ջուրն անխնա հոսում է. ահազանգում են բնակիչներըՏարածքում անգամ չկա ոչ մի նախազգուշացնող ցուցանակ, մթության ժամանակ օգտագործվող լուսային փարոսիկներ, չկան նաև ազդարարող այն ցուցանակը, թե երբ է սկսվել և երբ է ավարտվելու ճանապարհի մեջտեղում վնասված ջրախողովակի վերակառուցումն ու երբ է արվելու ասֆալտապատումը:
16:07 • 04.08.25Մեծ Բրիտանիան պլանավորում է խոշոր դիվերսիա. ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունՄեծ Բրիտանիան պլանավորում է խոշոր դիվերսիա՝ ռուսական նավթի տեղափոխումը «բոլոր միջազգային նավագնացության համար սպառնալիք» հայտարարելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։
16:04 • 04.08.25Սառնարանում դրած է այն, ինչ մենք ենք դրել այնտեղ. Փաշինյանը ՀՀ-ն համեմատել է հյուրասենյակի և սառնարանի հետՀետևաբար, մեզնից յուրաքանչյուրը պետք ՀՀ-ի պետական բյուջեն վճարում անելիս վերաբերի, որ ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ մի գրպանից դնում է մյուս գրպանը
15:44 • 04.08.25Սգից դառնացած մարդն ապրում էր իր կnրուսյալ զավակների՝ Սասունի, Վանի, Արարատի կարոտով ու հաճախ չէր էլ նկատում Սևանի գոյությունը. Փաշինյանի նոր ստեղծագործությունըՍևանն իրական Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը: Սասունը, Վանը, Արարատը՝ պատմական Հայաստանը, որը կորցրել ենք և որի կորուստը չենք կարողանում հաղթահարել, այն դարձնելով անտանելի բեռ Սևանի ուսերին, թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական առումով:
15:23 • 04.08.25Որ առիթը լինի, կարող եք իրենից հարցնել. փոխքաղաքապետը՝ Ավինյանի՝ ուղղաթիռով Սևան գնալու մասին«Հա, ուղղաթիռով բանը նկատի ունե՞ք, դա արձակուրդին չէ, Sevan Startup Summit-ին է գնացել, կամ չգիտեմ՝ այնտե՞ղ է գնացել, թե՞ տեղանքում է եղել: Չգիտեմ ինչ պայմաններով է ինքը այդ ուղղաթիռում հայտնվել, որ առիթը լինի՝ կարող եք հարցնել», - հավելել է Գրիգորյանը:
14:58 • 04.08.25Երևանում բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատարն ու ավտոցիստեռնըՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
14:46 • 04.08.25Հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու փորձությունները. Գարեգին ԲԻր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու փորձությունները:
