Իրադարձային
-ից
-ը
14:31 • 04.08.25ՌԴ-ն խմբակային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայանինՌուսական զորքերը հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքներին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և բարձր ճշգրտության զենքեր, այդ թվում՝ հիպերձայնային «Կինժալ» հրթիռներ։ Նշանակետերը խոցվել են, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
14:01 • 04.08.25Շարունակում ենք ստանալ ահազանգեր այն մասին, որ, տարբեր uպառնալիքներով, քաղաքացիներին ստիպում են լրացնել հայտարարագիր. Նաիրի ՍարգսյանՀիշեցնում ենք, որ շարունակում են գործել «Հայաստանը Ես եմ» նախաձեռնության թեժ գծի ԱՆՎՃԱՐ հեռախոսահամարները, որոնցով կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ օգնության անհրաժեշտության, սպառնալիքների կամ հայտարարագրման հետ կապված ցանկացած հարցով։
13:57 • 04.08.25Եկել է քաղաքացիներին պատասխան տալու ժամանակը. Մանուկ Սուքիասյանը հանդիպել է քաղաքապետարանի դիմաց հավաքված բնակիչներինՆա ասել է, որ հարակից հանրակացարաններից իմանում են, որ բարելավում է լինում, իսկ իրենց խնդիրը շարունակում է օդից կախված մնալ: Թե ինչու է մի հանրակացարանում բարեկարգման աշխատանքներ տարվում, մյուսում՝ ոչ, Մանուկյանը պարզաբանել է.
13:55 • 04.08.25Մոսկվայում սկսվել է Crocus City Hall-ում ահաբեկչական հարձակման գործով դատավարությունըՄոսկվայում սկսվել է Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած և 149 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման գործով դատավարությունը: Քրեական գործով ընդհանուր առմամբ կա 19 կասկածյալ, այդ թվում՝ «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամներ, նրանց հանցակիցներ և զենքի մատակարարներ։ Մոտ 2.300 մարդ ճանաչվել է որպես տուժած:
13:43 • 04.08.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
13:38 • 04.08.25Կրեմլը չի բացառել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումն այս շաբաթԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի Ռուսաստան հնարավոր այցի մասին։ Նա ասել էր, որ Ուիթկոֆը կարող է Մոսկվա այցելել չորեքշաբթի կամ հինգշաբթի։
13:30 • 04.08.25Կարևորը՝ մարդիկ երջանիկ են, ուրեմն ամեն ինչ ճիշտ է արվել. կարծում եմ` հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի աստղերի ելույթներ լինեն ՀՀ-ում. Գևորգ ՊապոյանԸնդ որում սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են օրինակ երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆֆեկտները։
13:00 • 04.08.25Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը«ՀԵՄԱ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը Հայաստանի տարբեր համայնքների հետ»,- ասված է գրառման մեջ։
12:59 • 04.08.254 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայումՕլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ դասարան) ու Տիգրան Մացակյանը (10-րդ դասարան), ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը (11-րդ դասարան): ՀՀ թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։
12:59 • 04.08.25Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվելՕգոստոսի 4-ի գիշերը Ուկրաինայի իշխանությունները օդային հարձակման տագնապի մասին տագնապ հայտարարեցին Ուկրաինայի Պոլտավայի, Խարկովի, Կիրովոգրադի, Սումիի, Չեռնիգովի և Չերկասիի մարզերում, ինչպես նաև Կիևի և Դնեպրոպետրովսկի մարզերի որոշ շրջաններում: Այս պահին օդային հարձակման տագնապը գործում է ամբողջ Ուկրաինայում:
12:58 • 04.08.25Մարդ ենք, որքա՞ն կարող ենք այդ օձերի մեջ ապրել. բոլորի կողմից անտեսված ենք. քաղաքապետարանի դիմաց հավաքված բնակիչներն իրենց խնդրին լուծում են պահանջումՆա հավատացրել է, որ որևէ մեկը հանդիպում չի ունեցել իրենց հետ, այլապես չէին գա քաղաքապետարանի շենքի մոտ: Հարցին՝ փորձե՞լ են հանդիպել պարոն Բալայանի հետ, բնակիչը պատասխանել է՝ ամսի 20-ին, չորեքշաբթի օրն ենք գնացել, ինքն արձակուրդում է, տեղակալը չի իջել:
12:50 • 04.08.25Հսկիչները կունենան համապատասխան սարքավորումներ, որոնց միջոցով կստուգեն՝ քաղաքացին տրանսպորտում վճարում իրականացրե՞լ է, թե՝ ոչ. Սուրեն Գրիգորյան«Այստեղ մենք գումարի հավաքագրման խնդիր չենք ուզում լուծել։ Ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն նախատեսված ուղեվարձը»,- նշել է նա:
12:49 • 04.08.25Լաշա Տալախաձեն Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՆա եղել է Գյումրիում, հայ ծանրորդների հետ այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մասնակցել Ջենիֆեր Լոպեսի համերգին:
12:46 • 04.08.25Եմենի ափերի մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է 68 փախստական. կան տասնյակ անհետ կորածներՆախնական տեղեկությունների համաձայն՝ նավակում մոտ 150 մարդ է եղել։ Նավը, ամենայն հավանականությամբ, Ջիբութիից ուղևորվում էր Եմենի Աբյան նահանգ։ Ըստ ամենայնի, նավը վատ եղանակային պայմանների պատճառով խորտակվել է։
12:38 • 04.08.25Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգԵղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 33 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 45 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 34 տրանսպորտային միջոց:
