Իրադարձային
-ից
-ը
11:54 • 30.07.25Ամերիկյան ավիաընկերությունները չեղարկում են դեպի Հավայան կղզիներ չվերթները Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառովԱլիքները արդեն հարվածում են Հավայան կղզիներին։ «Սպասվում է ավերիչ ցունամի», - հայտնել է Հոնոլուլուի արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտը։ Զբոսաշրջության դեպարտամենտը խորհուրդ է տվել ափամերձ հյուրանոցների բնակիչներին բարձրանալ չորրորդ և ավելի հարկեր՝ միջոցառումն անվանելով «ուղղահայաց տարհանում»։
11:37 • 30.07.25Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Գետամեջի թռչնաֆաբրիկայում բռնկված հրդեհըԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
11:33 • 30.07.25Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է Պուտինին«Մենք ճանաչում ենք Պուտինին, և նա (Մելանյան) հավանում է նրան», - ասել է ԱՄՆ նախագահը New York Post-ի լրագրող Միրանդա Դևինին։
10:56 • 30.07.25Խոշոր հրդեհ՝ Գետամեջի թռչնաֆաբրիկայումԿրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։
10:47 • 30.07.25Էրդողանը Տոկաևին պարգևատրել է Թուրքիայի բարձրագույն շքանշանով«Ես հավատում եմ, որ դուք մեր Պետական շքանշանը կհամարեք մեր երկրների միջև անխզելի եղբայրական կապի հզոր խորհրդանիշ և կկրեք այն հպարտությամբ։ Թող Ամենակարողը պահպանի մեր բարեկամությունը», - եզրափակել է Թուրքիայի նախագահը։
10:33 • 30.07.25Երևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Mini Cooper»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
10:32 • 30.07.25Ճապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետի (տեսանյութ)Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կործանիչներ, պարեկային ինքնաթիռներ և ուղղաթիռներ էր օդ բարձրացրել՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով երկրին սպառնացող ցունամիի մոնիթորինգի համար։
10:29 • 30.07.25Վիզայի տրամադրումից հետո դրա հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն«ԱՄՆ վիզան ոչ թե անձին վերապահված իրավունք է, այլ անձին տրվող արտոնություն։ Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ եթե դուք թույլ եք տալիս օրենքի խախտում, վիզան կարող է հետ կանչվել»,- տեղեկացնում են դեսպանատնից։
10:11 • 30.07.25Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպանը ժամանել է ԲաքուՀիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 12-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Ռոնեն Կրաուսը նշանակվել է Ադրբեջանում նոր դեսպան։ Կրաուսը փոխարինել է Ջորջ Դիկին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում։
09:54 • 30.07.25Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել Կուրիլյան, Հավայան կղզիներում, Ճապոնիայում, ԱլյասկայումՀավայան կղզիներում տագնապի առաջին ազդանշանները հնչել են ժամը 15:23-ին (Երևանի ժամանակով ժամը 05:23): Արտակարգ իրավիճակների ծառայությունները զգուշացրել են, որ ալիքը կարող է հասնել Հանալեյին ժամը 19:10-ին (Երևանիժամանակով ժամը 09:10): Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ կղզու ամբողջ ափամերձ գիծը սպառնալիքի տակ է: Վտանգը կարող է երկար ժամանակ պահպանվել առաջին ալիքից հետո:
09:16 • 30.07.25Գորիսում, որոնողական աշխատանքների արդյունքում, երեխան հայտնաբերվել էՓրկարարները և ոստիկանության աշխատակիցները Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են երեխային։
09:05 • 30.07.25Գվատեմալայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՏուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
08:33 • 30.07.25Կամչատկայի ափերի մոտ մոտ 8,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Կուրիլյան կղզիներում և Ճապոնիայում ցունամիի վտանգ է հայտարարվելԵրկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 150 կմ հարավ-արևելք և Հյուսիս-Կուրիլսկից 360,9 կմ հյուսիս-արևելք: Ճեղքվածքը տարածվել է առնվազն 200 կմ հարավ-արևմտյան ուղղությամբ՝ խորջրյա խրամատի առանցքի երկայնքով։
23:28 • 29.07.25Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ-Իրան համագործակցության ուղղություններըԴեսպան Սոբհանին նշել է, որ առողջապահության ոլորտում Իրանում արտադրված դեղերն ու բժշկական սարքերը տարբեր երկրներում ապահովում են մրցակից դիրք:
22:16 • 29.07.25Լիբիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 18 միգրանտՆշվում է, որ նավը խորտակվել է Թոբրուկ քաղաքի ափերի մոտ՝ Եգիպտոսի հետ սահմանի հարևանությամբ։
