Իրադարձային
-ից
-ը
16:32 • 29.07.25Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի չորս ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
16:17 • 29.07.25Երևանում բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ-ին պատկանող «Ուրալ»-ը. կա տուժածՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
16:08 • 29.07.25MyInvest Academy․ ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում (տեսանյութ)MyInvest Academy-ում այս պահին արդեն իսկ հասանելի է ներդրումների մասին 12 թեմա։ Յուրաքանչյուր թեմայի վերջում մասնակիցներն անցնում են կարճ հարցում, որի միջոցով կարող են ստուգել՝ որքանով են յուրացրել թեման մինչև հաջորդին անցնելը։ Դասընթացի վերջում մասնակիցները կարող են հանձնել քննություն ստացված գիտելիքները ստուգելու համար։
15:24 • 29.07.25Շիրակի մարզպետն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողը քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագրին առնչվող հարցերԸնկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են հաստատությունում, ծանոթացել պայմաններին, որից հետո հանդիպում է եղել կենտրոնում բնակվող ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։
15:10 • 29.07.25FlyOne Armenia-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորի առողջության վատթարացման պատճառովFlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար։
14:55 • 29.07.25Երևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը. ԲԸՏՄՊարզվել է, որ Ընկերության կողմից բետոնահանգույցը և խճի ջարդիչ կայանը շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետման համապատասխան թույլտվության։
14:18 • 29.07.25Yandex Armenia-ն ավելի քան 155 մլն դրամի ներդրում է կատարել սոցիալական և կրթական ծրագրերումԶուգահեռաբար, Yandex Armenia-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում կրթության և ՏՏ ոլորտի զարգացման գործում։ 2017 թվականից երկրում գործում է Yandex ծրագրավորման դպրոցը, որտեղ դպրոցականները սովորում են Python ծրագրավորման լեզուն: Ուսուցումն անվճար է, ընթանում է Վանաձորում և Գյումրիում, իսկ վերջում տրվում են վկայականներ։ Դպրոցն ավելի քան 400 շրջանավարտ է տվել, որոնցից շատերն արդեն կարիերա են կառուցում ՏՏ ոլորտում:
14:03 • 29.07.25Փրկարարները նոր շունչ են տվել մայրաքաղաքի հուշարձաններին․ իրականացվել են լվացման ու մաքրման աշխատանքներՆպատակը շրջակա միջավայրի բարեկարգումն ու մշակութային հուշարձանների պահպանումն էր։
13:51 • 29.07.25«Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրել «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում, իսկ նմուշառված և լաբորատոր փորձաքննության հանձնված արտադրանքի նմուշներում հայտնաբերվել են կաթնայուղի զանգվածային մասի, մանրէաբանական և այլ շեղումներ:
13:45 • 29.07.25Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է. դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է. ՆԳՆՀրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:
13:12 • 29.07.25Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
13:01 • 29.07.25Սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքությունԵրևանում հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
12:44 • 29.07.25Հրաչյա Քոչար փողոցում, վնասված դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս ու հասնում Փափազյան փողոց, Բարեկամության մետրոԱրդեն 5 ժամից ավելի է՝ Վեոլիա Ջուր ընկերության Երևանի մասնաճյուղի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով սկսել են հին, վնասված կոյուղատարը փոխելու աշխատանքները, սակայն կեղտաջրերի հոսքը չի դադարում ու ամբողջ տարածքում տիրում է նաև գարշահոտություն:
12:42 • 29.07.25Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Լոռու և Արմավիրի մարզերի որոշ բնակավայրերում հուլիսի 31-ինժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան և Ջանֆիդա բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
12:39 • 29.07.25Հրդեհ՝ Սարի Թաղում (տեսանյութ)Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ:
