Իրադարձային
-ից
-ը
12:01 • 29.07.25Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվելՄասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները:
11:51 • 29.07.25Եթե ՀԷՑ-ն ազգայնացվի, Սամվել Կարապետյանին փոխհատուցում կտրամադրվի․ Սրբուհի Գալյան Civilnet.am«Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», – ասել է նախարարը։
11:27 • 29.07.25ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՏեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։
11:10 • 29.07.25«Սալի և մուրճի արանքում». Արցախն Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի 100-ամյա պшտերազմների կիզակետում. Արցախի պատմությունը՝ մաս 5-րդ (տեսանյութ)Արցախում ազատագրական շարժման թափը կոտրելու համար սուլթանը նույնիսկ ջիհադ հայտարարեց հայերին և հատուկ ֆարմանով հրամայեց հիմնահատակ քանդել հայերի բնակատեղիներն ու ամրությունները:
10:50 • 29.07.25Պեկինում հեղեղները 30 մարդու կյանք են խլելԱվելի վաղ Չինաստանի իշխանությունները Պեկինում ջրհեղեղի դեմ պայքարի համար արտակարգ իրավիճակների ամենաբարձր մակարդակ էին հայտարարել: Քաղաքային իշխանությունների հայտարարության համաձայն՝ մայրաքաղաքի մեծ մասում ուժեղ անձրևներ կլինեն մինչև երեքշաբթի:
10:29 • 29.07.25Այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն․ Ժաննա ԱնդրեասյանԱյս գարնանից առանձին ընդունելություն նախատեսեցինք սովորողների համար, և այդ ժամանակից ի վեր պարբերաբար դիմում եք, որպեսզի ուսուցիչներն էլ ունենան այդ հնարավորությունը։
09:38 • 29.07.25Նյու Յորքում հրացանով զինված տղամարդը մտել է շենք և կրակ բացել. կա 5 զոհՀրաձիգը գործել է միայնակ։ Նա նույնականացվել է որպես 27-ամյա Շեյն Դևոն Թամուրա, Լաս Վեգասից։ Դրդապատճառը դեռևս պարզված չէ։
09:09 • 29.07.25Հաքերը գողացել է Ֆրանսիայի միջուկային գաղտնիքներըՀաքերը, որը հանդես է գալիս Neferpitou կեղծանվամբ, համացանցում հրապարակել է 13 գիգաբայթ տեղեկատվություն, որը ներառում է նաև երկրի միջուկային գաղտնիքներ։
08:43 • 29.07.25Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներԱյս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։
00:18 • 29.07.25Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համարՆշվում է, որ նախագծի մոտավոր արժեքը 300 հազար լարի է (111 հազար դոլար):
23:39 • 28.07.25«Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվելՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ,որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
23:02 • 28.07.25Մուսալեռում բախվել են «Jeep Grand Cherokee»-ն և «Opel Vectra»-ն․ վերջինի վարորդը, ով եղել է ոչ սթափ, տեղափոխվել է հիվանդանոցՎթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
22:56 • 28.07.25Սեպտեմբերից անվճար և փոխհատուցվող դեղերը կարող եք ստանալ 3 ամսվա համար անհրաժեշտ քանակով․ ԱՆ (տեսանյութ)Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
22:07 • 28.07.25ՀՅԴ-ականների հետ հանդիպմանը Արամ Ա-ն կարևորել է համազգային արժեքների շուրջ համախմբվելու հրամայականըՀանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր արժեւորում կատարելու յատկապէս Հայաստանը դիմագրաւող ներքին ու արտաքին մարտահրաւէրներուն։
21:59 • 28.07.25Առինջ գյուղում կոյուղիների վերանորոգման ժամանակ ԱՁ-ի 28-ամյա տնօրենը հոսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացելՔննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
