Իրադարձային
-ից
-ը
14:33 • 28.07.25Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Mercedes»-ը. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՎթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
14:30 • 28.07.25Կոնգոյում եկեղեցու վրա հարձակման հետևանքով սպանվել է շուրջ 40 քրիստոնյաԶինված անձինք հարձակվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Կոմանդա գյուղի կաթոլիկ եկեղեցու վրա, սպանվել է շուրջ 40 հավատացյալ: Տեղական իշխանությունները հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ: Լրատվամիջոցները ենթադրում են, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 40-ը, գրում է Bild-ը:
13:58 • 28.07.2565 տարեկան եմ, առաջին անգամ եմ տեսնում, որ արքեպիսկոպոս կալանավորեն, համոզված եմ՝ քաղաքական պատվեր է. Վարդան ՂուկասյանՆա ընդգծեց, որ տեղական ինքնակառավարման սկզբունքն իրենց համար իրական աշխատելակերպ է: «Մենք տեղում կառավարում ենք, գիտենք մեր լիազորությունները, մեր չափը, մեր սահմանը։ Սա է տեղական ինքնակառավարման էությունը»,- հայտարարեց նա։
13:34 • 28.07.25Երրորդ համաշխարհայինի առաջ կանգնած ենք, իրենք ընկել են «Доля воровская»-ի հետևից, քաղաքապետը շատրվանի հետ ի՞նչ կապ ունի. Վարդան ՂուկասյանՆա քննադատել է որոշ նախարարների՝ նրանց անվանելով «անհասուն» ու «անդաստիարակ», անդրադարձել է իր նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումներին, վարկային խնդիրներին, ինչպես նաև դատական գործընթացներին։
13:22 • 28.07.25Այսօր Իրանի Բուշեհր նահանգում գրանցվել է 14 երկրաշարժԱյսօր առավոտից Իրանի Բուշեհր նահանգի Ասալույե շրջանում գրանցվել է 14 երկրաշարժ, որոնցից ամենաուժեղը եղել է Ռիխտերի սանդղակով 4,9 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է Mehr գործակալությունը։
13:22 • 28.07.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանովՀուլիսի 28-ին և 30-31-ին, օգոստոսի 1 -2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
13:10 • 28.07.25Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթըՀետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության սահմանված նորմերին:
13:03 • 28.07.25Էլեկտրական մեքենաների սիրահարների համար Lexus-ն ունի նոր ասելիք. Պորտուգալիայում կայացավ Lexus RZ-ի շնորհանդեսը (տեսանյութ)Lexus RZ-ը Հայաստանում շուտով կդառնա այն նշաձողը, որը կբարձրացնի էլեկտրական ավտոմոբիլների ստանդարտները։ Մեքենան կներկայացնի նոր մոտեցում՝ համատեղելով տեխնոլոգիական առաջադիմությունը և բարձրակարգ շքեղությունը՝ նաև հայ վարորդների համար։
12:44 • 28.07.25Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային. երեկ միայն Սևանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել. ՓաշինյանՄարդիկ բողոքում են դեպի ԵՄ երկրներ տուրիստական վիզաներ ստանալու հերթերից, որոնք ձգվում են երբեմն 6–7 ամիս․ վիզայի համար դիմելն ինքնին ծախս է, էլ չեմ ասում եվրոպական երկրներ հանգստի մեկնելը, իսկ 2018 թվականից մինչեւ օրս դեպի ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների ուղեւորությունները աճել են պատիկներով։ Հասկանու՞մ եք, պատիկներով:
12:19 • 28.07.25Թաիլանդում Կամբոջայի հարվածների հետևանքով 22 մարդ է զnhվելԹաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտության սրացումը զինված փուլ է մտել հուլիսի 24-ի առավոտյան։ Սահմանային գոտում փոխհրաձգություններից հետո կողմերը փոխանակվել են հրետանային հարվածներով, Կամբոջան կիրառել է «Գրադ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր, այդ թվում՝ Թաիլանդի քաղաքացիական թիրախների վրա, իսկ Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի զինված ուժերի դիրքերին։
12:13 • 28.07.25Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վերին Պտղնի բնակավայրում, Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում, Կապանում հուլիսի 29-ին և 30-ինԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
11:55 • 28.07.25«Մոսկվիչ»-ը Արագածավան գյուղում հայտնվել է ջրատարումԱրագածավան գյուղի դաշտամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել կիսախողովակի (ջրատարի) մեջ:
11:30 • 28.07.25Սկսելու ենք տուգանել տրանսպորտում պոտենցիալ խախտողներին, այս շաբաթ սկսում ենք վերապատրաստումը․ Տիգրան ԱվինյանՀիշեցնենք, որ քաղաքապետի ապրիլյան որոշման փոփոխությամբ տրանսպորտում վերահսկողության լիազորությունները հանձվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։
11:18 • 28.07.25Оկուպաgված Արցախում բռնկված հրդեհների տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրըՍոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով վնասվել են Նոր Շեն համայնքի պատմական թթի այգիները։ Կրակի տարածումը հասել է նաև Նախիջևանիկ և Սեյդիշեն համայնքներ, որոնց տարածքում գտնվող եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող այլ կառույցներ կանգնած են անմիջական վտանգի առաջ։
10:26 • 28.07.25Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է տարածել շատրվաններից հնչած «Доля воровская» երգի մասինՄասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։
