Իրադարձային
-ից
-ը
13:33 • 27.07.25Հնդկաստանի հյուսիսում տաճարում հրմշտոցի հետևանքով 8 մարդ է զոհվելՀազարավոր ուխտավորներ ուղղվում էին դեպի բլրի գագաթին գտնվող Մանսա Դևի տաճարը։ Տաճար տանող նեղ աստիճանները գերծանրաբեռնված էին մարդկանցով։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուխտավորների շրջանում խուճապ է սկսվել, երբ էլեկտրական մալուխ է ընկել։ Մարդիկ սկսել են վազել տարբեր ուղղություններով, և սկսվել է հրմշտոց։
13:20 • 27.07.25Իսրայելը հայտարարել է մարդասիրական նպատակով Գազայի որոշ հատվածներում մարտավարական ժամանակավոր հրադադարի մասին«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում այսօրվանից (կիրակի) սկսած, մարդասիրական կարիքների օգտին ռազմական գործողությունների տեղական մարտավարական հրադադար կսկսվի ժամը 10:00-ից մինչև 20:00-ն»,-ասված է հաղորդագրության մեջ:
12:13 • 27.07.25Այն, ինչ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ անում է Փաշինյանը, համընկնում է Ադրբեջանի քաղաքականության հետ. Արման Թաթոյանը«Սա հստակ կազմակերպված գործընթաց է՝ հստակ դերաբաժանումով: Փաշինյանը սկսում է տալ գաղափարներ, որից հետո տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք սկսում են աշխատել դրանց իրագործման ուղղությամբ»,- ասել է նախկին ՄԻՊ-ը:
11:48 • 27.07.25Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցԵրեկ՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։
10:32 • 27.07.25Թուրքիայում շարունակվում են անտառային հրդեհները (տեսանյութեր)Թուրքիայի իշխանությունները Մերսին և Քարաբուկ նահանգների մի քանի շրջանների ավելի քան 1300 բնակիչների են տարհանել աննորմալ շոգի պատճառով բռնկված լայնածավալ անտառային հրդեհների պատճառով, հաղորդում է NTV-ն։
10:19 • 27.07.25Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնըԱյսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Տեր Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու:
10:11 • 27.07.25Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելԵրեկ՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։
20:42 • 26.07.25ՄԱԳԱՏԵ-ի տեսուչները Զապորոժիեի ԱԷԿ-ում և Էներգոդարում ստուգել են ԱԹՍ-ով գրnհների վայրերըՆշվում է, որ գործակալության ներկայացուցիչներին ցույց են տվել նաև Էներգոդար քաղաքի այն վայրը, որտեղ հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են մահացել։
20:10 • 26.07.25Թուրքիան և Ինդոնեզիան 10 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել կործանիչների մատակարարման վերաբերյալՊայմանագրի համաձայն՝ 10 տարվա ընթացքում Ինդոնեզիա կմատակարարվի 48 կործանիչ։ Բացի արտահանումից, համաձայնագիրը ներառում է տեխնոլոգիական փոխանցման, համատեղ արտադրության տարրեր:
19:59 • 26.07.25Արթիկի համայնքապետարանը հերքում է Հայրենական Մեծ պшտերազմում զnhվածներին նվիրված հուշարձանն ապամոնտաժելու լուրերը (տեսանյութ)Արթիկի տեղական իշխանությունները որոշում են կայացրել ապամոնտաժել և տեղափոխել Արթիկում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը։ ՀՀ կառավարությունն էլ իր հերթին թույլատրել է հուշարձանի ապամոնտաժումն ու տեղափոխությունը։
19:29 • 26.07.25Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ խոսնակ (տեսանյութ)Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ։ Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը:
19:00 • 26.07.25Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարին սպանելու մասինԻսրայելը հայտարարել է, որ սպանվածը մասնակցել է «Հեզբոլլահի» ահաբեկչական ներուժի վերականգնմանը, և նրա գործողությունները Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի կոպիտ խախտում էին։
18:40 • 26.07.25Իրանում դատարանի շենքի վրա հարձակված ահաբեկչական խումբը ոչնչացվել էԴատարանի շենքի վրա զինված հարձակման հետևանքով 6 զոհ կա, որից 3-ը ահաբեկիչներն են, վիրավորվել է 22 հոգի։
18:32 • 26.07.25Չեք պատկերացնի, առաջադրված մոտեցումների մեծ մասի հետ լրիվ համաձայն եմ. Ավանեսյանը՝ Բագրատ ՍրբազանինՆախ ողջունում եմ Բագրատ Գալստանյանի ազնվությունը, որ չի փորձել հերքել կամ, ասենք, գրքային ինչ- որ ժանրի վերագրել «խորը անասուն» կամ «գյուլլել» արտահայտությունները և ուղղակի բա՜րձր ծիծաղել է…
18:08 • 26.07.25Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԾծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
