Արթիկի համայնքապետարանը հերքում է Հայրենական Մեծ պшտերազմում զnhվածներին նվիրված հուշարձանն ապամոնտաժելու լուրերը (տեսանյութ)
Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը։
Ֆեյսբուքի էջում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը։
«Արթիկի տեղական իշխանությունները որոշում են կայացրել ապամոնտաժել և տեղափոխել Արթիկում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը։ ՀՀ կառավարությունն էլ իր հերթին թույլատրել է հուշարձանի ապամոնտաժումն ու տեղափոխությունը։
Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում 1965թ-ին կառուցված հուշակոթողը հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունի ու անհասկանելի է, թե ինչո՞վ է այն խանգարում հրապարակին, որ փորձում են ապամոնտաժել։
Մտավախություն կա, որ ապամոնտաժումը իրականում նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Վերջինս փորձում է գնալ Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների ու Ուկրաինայի հետքերով, որտեղ հակառուսական քաղաքականության շրջանակներում մասսայաբար ոչնչացնում են Հայրենական պատերազմի հետ կապ ունեցող հուշարձանները։
Եթե հաջողվեց Արթիկում ապամոնտաժել հուշարձանը, ապա մեծ հավանականությամբ այս օրինակին կարող են հետևել նաև մյուս համայնքները»։
«Սիվիլնեթ»-ը պարզել է, որ Արթիկի Հայրենական պատերազմի հուշարձանը չեն քանդում. տարածված լուրերը մոլորեցնող են:
Իրավիճակը պարզաբանելու նպատակով #CivilNetCheck-ը գրավոր հարցում ուղարկեց Արթիկի համայնքապետարան։ Ի պատասխան՝ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը պարզաբանել է, որ 1965-ին կառուցված հուշարձանը նախատեսվում է ապամոնտաժել քաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակից, տեղափոխել և վերականգնել քաղաքի մեկ այլ հատվածում՝ Բարեկամության այգում։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:











