Իրադարձային
-ից
-ը
13:32 • 25.07.25Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
13:25 • 25.07.25ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իշխանությունն ուղեկցում է քարոզչությամբ այն մասին, որ հարցը կապված է հանրային անվտանգության հետ. Արման ԹաթոյանԴատարանի կարող է մերժել, եթե որոշումը խախտի հանրային կարգը։ Այդ է պատճառը, որ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները իշխանությունն ուղեկցում է քարոզչությամբ այն մասին, որ հարցը կապված է հանրային անվտանգության հետ։
13:16 • 25.07.252 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայումՕլիմպիադան անցկացվել է հուլիսի 17-25-ը՝ փորձնական և տեսական փուլերով։ Հայաստանի թիմում ընդգրկված է եղել նաև Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սմբատ Պողոսյանը:
13:11 • 25.07.25Կադիրովը, Թուրքիայում հանգստանալիս, հազիվ է խուսափել ջրում խեղդվելուց. լրատվամիջոցներԸստ լրատվամիջոցի՝ դեպքը տեղի է ունեցել Բոդրումի հինգաստղանի հյուրանոցներից մեկում՝ ցերեկային ժամերին։ Չեչնիայի ղեկավարը ջուրը մտնելուց հետո հանկարծ սկսել է դժվարությամբ շնչել։ Մոտակայքում գտնվող փրկարարները, նկատելով իրավիճակը, միջամտել են:
12:59 • 25.07.25ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում ադրբեջանական նավթատար լցանավերի նկատմամբ. Hetq.amՎերոնշյալ 105 նավերի թվում է ադրբեջանական «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշիի ադրբեջանական տարբերակը) անունով նավը (IMO համարը՝ 9779941): ԵՄ-ն վերջինիս ներառել է «սեւ ցուցակ» այն հիմնավորմամբ, որ այս նավը տեղափոխել է հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:
12:57 • 25.07.25Սարատովում 10-հարկանի բնակելի շենքը փլուզվել է գազի պայթյունից. կան զոհեր (տեսանյութեր)«Տասը հարկանի բնակելի շենքի մուտքում պայթյուն է եղել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները», - ասվում է հաղորդագրության մեջ:
12:49 • 25.07.25Մանրէաբանական շեղումներ․ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների արտադրական գործունեությունըՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
12:19 • 25.07.25Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՀայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։
12:15 • 25.07.25Գյումրի-Արմավիր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «BELARUS» կցորդիչով տրակտորը. կան տուժածներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ
11:47 • 25.07.25Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավորՀայաստանում առաջին անգամ կանցկացվի փամփթրեքի աշխարհի առաջնության որակավորման մրցաշար: Velosolutions UCI Pump Track-ը կազմակերպվում է Միջազգային հեծանվային միության (UCI) և Velosolutions ընկերության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել հեծանվային սպորտը Հայաստանում: Մրցաշարի գլխավոր հայաստանյան հովանավորն է Յունիբանկը:
11:36 • 25.07.25Էջմիածնում հավաքվելու և փաստացի Գարեգին 2-րդի նստավայրը գրավելու կոչը ռազմավարական սխալ կլինի. Ռուսաստանի հայերի միության նախագահՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը իր կողմնակիցներին՝ հավաքվելու Մայր Աթոռ Էջմիածնում և փաստացի գրավել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նստավայրը, արժեզրկում է Հայ առաքելական եկեղեցին և կլինի ռազմավարական սխալ, TASS-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
10:37 • 25.07.25Հրդեհ է բռնկվել Մանկական երկաթուղու մոտակայքումԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մարտական հաշվարկները, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
10:10 • 25.07.25Փաշինյանը մասնակցել է Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալթայում մասնակցել է Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի կառավարությունների ղեկավարները:
09:59 • 25.07.25Կամբոջա-Թաիլանդ սահմանին մարտերը շարունակվել են ամբողջ գիշեր (տեսանյութ)Սա տեղի է ունեցել Թաիլանդի և Կամբոջայի կողմից դիվանագիտական հարաբերությունների մակարդակը իջեցնելու և դեսպաններին հետ կանչելու որոշման հետևանքով, այն բանից հետո, երբ թաիլանդցի զինվորը վիճելի տարածքում ականի վրա էր կանգնել։
09:45 • 25.07.25Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին և 28-29-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
