Իրադարձային
-ից
-ը
18:35 • 24.07.25Երթևեկության փոփոխություն տեղի կունենա Տիգրան Մեծի պողոտայումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
17:41 • 24.07.25Արագածոտնի մարզի գյուղերից մեկի հացի արտադրամասի հետնամասում հայտնաբերվել է տղամարդու մարմինԸստ տեղեկությունների՝ մահացածը էլեկտրական սկավառակասղոցով աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել դեպքը:
15:21 • 24.07.25Սևան-Գավառ ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճումԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
14:20 • 24.07.25Սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքությունՄարզերում հուլիսի 24-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-29-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
14:11 • 24.07.25Maison Marom-ը և Apicius Armenia-ն ստորագրեցին համաձայնության հուշագիր՝ հյուրընկալության կրթության ոլորտում ռազմավարական համագործակցության շուրջ (լուսանկարներ)Մելոնպանը դարձավ Apicius Armenia-ի կրթաթոշակային ծրագրի առաջին պաշտոնական գործընկերը՝ տրամադրելով աջակցություն ուսանողների կրթության համար։ Համագործակցության նպատակն է խթանել գաստրոնոմիայի ոլորտում նոր սերնդի մասնագետների ձևավորումը, ովքեր կկարողանան պահպանել հայկական ինքնությունը և գործել համաշխարհային չափանիշներին համապատասխան։
13:23 • 24.07.25Ո՞վ ասաց՝ Նիկոլ Փաշինյանն է առաջինը հնչեցրել Ռոմանոս Պետրոսյանի անունը, դա իմ որոշումն է. ՔՊ-ական եղել եմ, չեմ բացառում` մի օր էլի կլինեմ. ՀԾԿՀ նախագահԼրագրողների հիշեցումներին, որ ոչ վաղ անցյալում ՔՊ-ական է եղել, Մեսրոպյանն ասաց. «Երբեք վատ չեմ զգում իմ քաղաքական անցյալի համար։ ՔՊ-ական եղել եմ և չեմ բացառում, որ մի օր, երբ չեմ լինի այս պաշտոնում, միգուցե վերադառնամ ՔՊ»։
12:40 • 24.07.25Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին (տեսանյութ, լուսանկարներ)Հանդիպումներն անցնում էին արդյունավետ քննարկումներով, փորձի փոխանակմամբ ու նոր՝ արժեքավոր ծանոթություններով։ Sevan Startup Summit-ին Իդրամն ու IDBank-ն ունեն գեղեցիկ բրենդավորված տաղավար, որտեղ թիմի անդամները մասնակիցներին պատմում են պրոդուկտների և նորությունների մասին։ Իդրամն ունի նաև փոքրիկ անակնկալ․ մեկ օրվա ընթացքում տեղում 3 Իդրամ QR վճարում կատարած հաճախորդները կկարողանան մասնակցել ֆիլմի ցուցադրությանն ու երեկոյի ժամանցը տարբերվող կազմակերպել։
12:17 • 24.07.25Հրդեհ՝ Մարալիկ քաղաքում. այրվել է տանիքի փայտե կառուցատարրերՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի, անասնագոմի և օժանդակ շինության ընդհանուր տանիքում:
12:07 • 24.07.25Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտության սրման հետևանքով կան զnhերԿամբոջական «Գրադ»-ը Թաիլանդում հարվածել է բենզալցակայանին և խանութին, զոհվել է երկու մարդ, վիրավորվել են բազմաթիվ երեխաներ, այդ թվում՝ դպրոցականներ։ Որոշ ժամանակ անց Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Կամբոջայից հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է տասնմեկ խաղաղ բնակիչ։
12:05 • 24.07.252025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 15-ըՈրոշման ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:
12:00 • 24.07.25Հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մոտ 1 կմ-իցԺամանել են նաև փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
11:51 • 24.07.25Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նոր կարգավորումների փաթեթըԺաննա Անդրեասյանն առանձնակի կարևորեց նաև այն փոփոխությունները, որոնք ուղղված են մասնավոր հատվածի հետ համագործակցության ամրապնդմանը։ Լիցենզավորման նոր կարգով առանձին կարգավորումներ են սահմանվում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելի համար։
11:16 • 24.07.25Ամուրում կործանված Ան-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են«Նախնական տեղեկությունների համաձայն՝ բոլորը զոհվել են։ Մինչ այժմ փրկարարներով ուղղաթիռը չի կարողանում վայրէջք կատարել վթարի վայրում՝ դա դժվարամատչելի տարածք է, լեռան լանջ։ Տեղում հրդեհ է բռնկվել», - ասել է գործակալության աղբյուրը։
10:45 • 24.07.25Երևանում ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև (տեսանյութ)«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ծրագիրը մեկնարկել է Դավթաշենի գերեզմանատնից, որտեղ տնկվում են ճապոնական սոֆորա ծառատեսակի շուրջ 40 ծառեր: Դրանք չորադիմացկուն են և փոշեկլանիչ:
10:36 • 24.07.25Բարեգործական հիմնադրամի հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման տեսուչներն իրականացրել են կրկնակի վերահսկողություն «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Վարդաշեն)։ Խախտումներ չեն արձանագրվել։
