Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտության սրման հետևանքով կան զnhեր
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային սրացումն այսօր առավոտյան մտել է զինված փուլ՝ սահմանի վիճելի հատվածում տեղի են ունեցել փոխհրաձգություններ զինվորականների միջև։ Թաիլանդի իշխանությունները հայտնել են, որ Կամբոջան սկսել է «Գրադ» համակարգով հարձակումը, Թաիլանդը պատասխանել է օդային հարվածով, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Կամբոջական «Գրադ»-ը Թաիլանդում հարվածել է բենզալցակայանին և խանութին, զոհվել է երկու մարդ, վիրավորվել են բազմաթիվ երեխաներ, այդ թվում՝ դպրոցականներ։ Որոշ ժամանակ անց Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Կամբոջայից հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է տասնմեկ խաղաղ բնակիչ։
Կամբոջային սահմանակից Թաիլանդի չորս նահանգների իշխանությունները հայտարարել են բնակիչների տարհանման մասին՝ լարվածության սրման պատճառով, պնդում է մամուլը։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ Թաիլանդը փակել է Կամբոջայի հետ սահմանի բոլոր անցակետերը։ Կամբոջայում Թաիլանդի դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին լքել երկիրը՝ հակամարտության սրման պատճառով։










