Իրադարձային
-ից
-ը
11:12 • 22.07.25Սպիտակում սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը (լուսանկարներ)Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից:
10:55 • 22.07.25Harmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտները (լուսանկարներ)Օրերս «Փարավոն» համալիրում կայացել է Harmony Meetup 7 տեխնոլոգիական համաժողովը։ Ամենամյա համաժողովն այս տարի հյուրընկալել է 500-ից ավելի միջազգային հյուրերի, որոնց մեծ մասը՝ ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
10:50 • 22.07.25Ոստիկանները Վերին Գետաշենում հայտնաբերել են կանեփի 1.318 բույս (տեսանյութ)Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1318 բույս։
10:40 • 22.07.25Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին:
10:04 • 22.07.25Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի 3 քաղաքներում կան վիրավորներ և 1 զnhԻնչպես հայտնում է korrespondent.net-ը, ՌԴ-ն անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային։ Դրան հաջորդել է հրդեհ ավտոկայանատեղիում, որտեղ այրվել են ավտոմեքենաներ։ Բազմաբնակարան շենքում կոտրվել են պատուհանները, վնասվել է նաև խանութ։ Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության՝ նախնական տվյալներով մեկ քաղաքացի վնասվածքներ է ստացել։
09:52 • 22.07.25Գազայում 1 օրում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի. Al JazeeraՀաղորդվում է, որ հուլիսի 21-ին զոհվածների թվում եղել է 11 քաղաքացի, որոնք մահացել են մարդասիրական օգնության բաշխման կետերի դեմ իրականացված հարվածների արդյունքում։
09:35 • 22.07.25Կամչատկայում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ընդհանուր գրանցվել է շուրջ 400 հետցնցումԿամչատկայի Ավաչինսկի ծովածոցում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական սեյսմոլոգիական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
09:28 • 22.07.25ԿԺԴՀ-ն նախատեսում է մինչև 2026-ի հոկտեմբեր կառուցել «Չվե Հյոն» դասի 3-րդ ականակիրըԿորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը մտադիր է կառուցել «Չվե Հյոն» դասի հերթական՝ երրորդ էսմինեցը մինչև Կորեայի Աշխատավորական կուսակցության տարեդարձը, որը կնշվի 2026 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական Հաղորդակցման Գործակալությունը (ԿԿՀԳ)։ Սա կլինի տվյալ դասի արդեն երրորդ ռազմածովային նավը։
22:14 • 21.07.25Բջնի գյուղում հրշեջ-փրկարարները և պարեկները կանխել են կրակի տարածումը, որը տեսանելի էր մի քանի կմ-իցՀրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
21:21 • 21.07.2565-ամյա կինը դատապարտվել է երկրի տարածք մեկ տոննա կոկաին ներմուծելու համար«Գանգստեր տատիկին» դատապարտել են Մեծ Բրիտանիա 80 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ մեկ տոննա կոկաին ներմուծելու մեղադրանքով։
20:09 • 21.07.25Microsoft-ը հայտարարել է իր սերվերների վրա հшքերшյին հшրձшկմшն մասինԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղյակ է հարձակումների մասին և սերտորեն համագործակցում է դաշնային և մասնավոր գործընկերների հետ։
20:02 • 21.07.25Կոթի գյուղում հրդեհ է բռնկվել․ փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՀանդամասում բռնկված հրդեհը ժամը 15:59-ին մեկուսացվել է, մարվել՝ 16:33-ին:
19:33 • 21.07.25Անահիտ Մանասյանը հանդիպել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետՈղջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը։
19:09 • 21.07.25Երեկ Ինդոնեզիայում լաստանավի հրդեհի հետևանքով երեք մարդ զпհվել էԴեպքը տեղի է ունեցել Թալիզե և Բիարո կղզիների միջև։
19:01 • 21.07.25Վերականգնվում են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրըՄի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։
