ԿԺԴՀ-ն նախատեսում է մինչև 2026-ի հոկտեմբեր կառուցել «Չվե Հյոն» դասի 3-րդ ականակիրը

09:28 • 22.07.25

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը մտադիր է կառուցել «Չվե Հյոն» դասի հերթական՝ երրորդ ականակիրը մինչև Կորեայի Աշխատավորական կուսակցության տարեդարձը, որը կնշվի 2026 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալություն։ Սա կլինի տվյալ դասի արդեն երրորդ ռազմածովային նավը։

Ըստ գործակալության՝ Նամփհոյի նավաշինարանի աշխատավորական կոլեկտիվի կողմից հուլիսի 21-ին ընդունված որոշումը միտված է ԿԺԴՀ-ն մոտեցնել «սուրբ պատմական նպատակի իրականացմանը՝ երկրի կարգավիճակի բարձրացմանը՝ որպես 21-րդ դարի ծովային տերություն»։

Նավաշինարանի ղեկավար Յուն Չխի Գորը իր ելույթում ընդգծել է կոլեկտիվի հպարտությունը՝ նշելով, որ հենց իրենք են կառուցել այդ նոր բազմաֆունկցիոնալ էսմինեցներից առաջինը, որը ջուր էր իջեցվել այս տարվա ապրիլին։