Իրադարձային
-ից
-ը
18:03 • 20.07.25Տավուշի և Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում շչակներ են գործարկվելուՆԳՆ փրկարար ծառայությունը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։
17:55 • 20.07.25Սևանա լճում ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինԴեռահասը ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։
17:27 • 20.07.25Ինդոնեզիայի ափերի մոտ 280 ուղևոր տեղափոխող նավի վրա հրդեհ է բռնկվել․ առնվազն 4 մարդ զпհվել էՏարհանվածների ճշգրիտ թվի մասին դեռևս տեղեկություններ չկան:
16:44 • 20.07.25Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է քարերին և բռնկվել․ կա 1 զпհՎթարի հետևանքով վարորդը մահացած վիճակում տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
16:26 • 20.07.25Սյունիքի մարզում բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա 9 վիրшվորԴեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
15:40 • 20.07.25«Սա վhnւկների nրu է». Հայոց Եկեղեցու համահայկական խորհուրդը դատապարտել է Փաշինյանի գրառումը«Վարչապետը իր գրառմամբ համեմատում է եկեղեցական կյանքի ներքաղաքական, հոգևոր և կանոնական ծանրակշիռ խնդիրները մասնավոր IT ընկերությունում տեղի ունեցած միջադեպի հետ՝ դիտավորյալ նսեմացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր առաքելությունն ու ինքնիշխան կառավարման կարգը։ Սա ոչ միայն անհամաչափ և մանիպուլիատիվ կերպով աղավաղում է փաստերը, այլև բացահայտ հրահրում է հակաեկեղեցական հիստերիա:
14:15 • 20.07.25ԱՄՆ-ում ուղևորատար Boeing-ի շարժիչը բռնկվել է թռիչքի ժամանակ (տեսանյութ)Ինքնաթիռը Լոս Անջելեսից ուղևորվում էր Ատլանտա: Ձախ շարժիչը բռնկվել է օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո: Ուղևորների խոսքով՝ թռիչքն ավելի վաղ հետաձգվել էր տեխնիկական խնդիրների պատճառով: Ինքնաթիռը, ի վերջո, կարողացել է վայրէջք կատարել թռիչքուղու վրա:
13:42 • 20.07.25Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում. Փաշինյան«Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալներն ամուսնալուծվում են։ Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում», - նշել է նա:
13:11 • 20.07.25Իրանը և ԵՄ եռյակը կվերսկսեն միջուկային բանակցությունները. TasnimԻրանը համաձայնության է եկել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ վերսկսելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
12:45 • 20.07.25Մահվան ելքով վրաերթ Շիրակում՝ հարբած վարորդի մասնակցությամբԵրեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։
12:30 • 20.07.25ՌԴ-ի արևելքում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ (տեսանյութեր)Կամչատկայի մի քանի բնակավայրերի համար հայտարարվել է ցունամիի սպառնալիք, ասվում է տարածաշրջանային Արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարության մեջ։ «Ալիքի առավելագույն բարձրությունը կանխատեսվում է Նիկոլսկոե գյուղում։ Այնտեղ սպասվում է մինչև 0,29 մետր ալիք։ Ուստ-Կամչատկում հնարավոր է մինչև 0,19 մետր բարձրացում», - նախազգուշացրել է գերատեսչությունը։
11:57 • 20.07.25Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում 3-օրյա զnրավարժություններ կանցկացնենԻրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։
11:27 • 20.07.25Սաուդյան Արաբիայում կյանքից հեռացել է «քնած արքայազնը», որը 20 տարի անցկացրել է կոմայի մեջ (լուսանկար)Մահացածը, որը հայտնի է նաև որպես «քնած արքայազն», 20 տարի անցկացրել է կոմայի մեջ։ 2005 թվականին նա ավտովթարի է ենթարկվել և գլխի ծանր վնասվածք ստացել, որի պատճառով կոմայի մեջ է ընկել։ Այս ամբողջ ընթացքում նրա հարազատները արքայազնին ողջ են պահել արհեստական շնչառության սարքի միջոցով։
11:14 • 20.07.25Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ. նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանության փորձ» հատկանիշներով (լուսանկարներ)Ըստ նախնական տեղեկությունների՝ Infinity մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո վարորդը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Պ.-ն, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մոտ 50-60 մետր առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու հարվածել երկաթե էլեկտրասյանը։
11:02 • 20.07.25Մենք դա կանենք միասին, պատրա՛ստ եղեք. Փաշինյանը` Վեհարանը Գարեգին Բ-ից «ազատելու» մասինԿտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-Խմբ.) մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներիս, հրավիրում է իրենից ազատել Վեհարանը. մենք դա կանենք միասին, պատրա՛ստ եղեք. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
