ԱՄՆ-ում ուղևորատար Boeing-ի շարժիչը բռնկվել է թռիչքի ժամանակ (տեսանյութ)
ԱՄՆ-ում Delta Airlines ավիաընկերության ուղևորատար Boeing-ի շարժիչը բռնկվել է թռիչքի ժամանակ, հայտնում է BBC-ն:
Ինքնաթիռը Լոս Անջելեսից ուղևորվում էր Ատլանտա: Ձախ շարժիչը բռնկվել է օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո: Ուղևորների խոսքով՝ թռիչքն ավելի վաղ հետաձգվել էր տեխնիկական խնդիրների պատճառով: Ինքնաթիռը, ի վերջո, կարողացել է վայրէջք կատարել թռիչքուղու վրա:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:










