Իրադարձային
-ից
-ը
12:07 • 17.07.25Ասում են՝ գումար չկա, լավ էլ կա. քայլում ենք՝ շենքը դղրդում է. վարդաշենցիները պահանջում են արագացնել վթարային շենքերի հարցի լուծումըՔաղաքացիները կոչ են անում պատասխանատու մարմիններին՝ հնարավորինս արագ տալ պաշտոնական գրավոր որոշում շենքերի վթարայնության վերաբերյալ, ինչը, ըստ նրանց, անհրաժեշտ է քաղաքապետարանի հետ հետագա քայլերի համակարգման համար:
11:44 • 17.07.25Մյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում մեծ փոս է առաջացել. քաղաքացիներն ահազանգում են, որ խնդիրն օրեր շարունակ չի լուծվումԹե ով է այս բարձիթողի վիճակի պատասխանատուն, հիմա վարորդներին այնքան էլ չի հուզում, քանի որ եթե հետաքրքրվում են, «Վեոլիա ջուր»-ը ասում է՝ քաղաքապետարանն է՝, քաղաքապետարանն էլ ասում է՝ «Վեոլիա ջուր»-ն է, կամ անհատ է, մի խոսքով՝ մեկը մեկի վրա են գցում ու սկսում են Գյուլնազ տատի հեքիաթեները պատմել, իսկ դա գործին օգուտ չի տալիս:
11:34 • 17.07.25Առաջիկայում մենք անելիքներ ունենք, մասնավորապես՝ COP 17-ի հյուրընկալության և կազմակերպական հարցերի առումով. Փաշինյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նոր նախարարինՎարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Սիմիդյանին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ քաղաքական և կառավարչական ոլորտում պարոն Սիմիդյանի փորձը հետագայում ևս կներգրավվի պետության զարգացման գործում:
11:01 • 17.07.25Ուռճացված արժեքով 2023 թվականից տեղադրված 111 միլիոն դրամ արժողությամբ 10 թեքահարթակ մինչ օրս չեն աշխատում. ՉախոյանԸստ պաշտոնական գրության՝ Երևանի քաղաքապետարանը մեկ էլեկտրոնային թեքահարթակի համար վճարել է 12.5 միլիոն դրամ, մինչդեռ ավելի բարձր որակի և ժամանակակից ուկրաինական արտադրության էլեկտրոնային թեքահարթակը արժե ընդամենը 150,000գրվ, որը ՀՀ դրամով կազմում է 1,376,115 դրամ։
10:56 • 17.07.25Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը․ բնապահպանական հնարավոր վտանգը կանխվել էԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր և երկու մարտական հաշվարկ։
10:34 • 17.07.25Երևանում տրոլեյբուսը վրшերթի է ենթարկել ավտոմեքենան նորոգող վարորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՎրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
10:31 • 17.07.25Հզոր երկրաշարժ՝ Ալյասկայի ափերի մոտ, հայտարարվել է ցուցամիի նախազգուշացումԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 20:37-ին (Երևանի ժամանակով 00:37-ին) 1060 բնակիչ ունեցող Սենդ Փոինթ բնակավայրից 88 կիլոմետր հարավ: Միջադեպի պատճառով Ազգային օդերևութաբանական ծառայությունը ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարել Ալեուտյան կղզիների արևելյան մասի համար: Այս պահին զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
10:07 • 17.07.25Դա Հայաստանի ինքնիշխան հարցն է. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին«Բայց միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությունով, այսինքն՝ նրանք վարում են տարբեր վեկտորային քաղաքականություն, ինչպես իրենց թվում է։ Բայց մենք, իհարկե, հետաքրքրված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխազդեցությամբ, և բազմակողմ ձևաչափից բացի, մեզ միավորում են նաև շատ սերտ երկկողմ հարաբերությունները։ Դե, մենք մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել»,- ասել է նա:
09:51 • 17.07.25Իսլանդիայում հրաբխի ժայթքումը ստիպել է տարհանել զբոսաշրջիկներին և տեղացիներինՎտանգի պատճառով տարհանվել են Գրինդավիկի ափամերձ քաղաքի բնակիչները, ինչպես նաև զբոսաշրջիկներ՝ հայտնի «Կապույտ ծովածոց» ջերմային հանգստավայրից։ Գրինդավիկի մոտ 4000 բնակիչների մեծ մասն արդեն լքել էր իրենց տները նախորդ ժայթքումներից հետո, իսկ պետությունը աստիճանաբար գնում է նրանց սեփականությունը։
09:45 • 17.07.25Ադրբեջանցի մարտիկ Ջավիդ Ռզաևը զրկվել է ՌԴ քաղաքացիությունիցԱդրբեջանցի խառը մարտարվեստների մարտիկ Ջավիդ Ռզաևին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից, ինչի մասին նա հայտնել է RBC-ին: Մարզիկը պարզաբանել է, որ չի արտաքսվել և ներկայումս դատարանի որոշմամբ հարկադիր աշխատանքի է ենթարկվում:
09:14 • 17.07.25Երևանում աջ ու ձախ շինթույլտվություններ սփռելու «արդյունքը». Սարյան-Ամիրյան խաչմերուկում մայթը փլուզվել է. ավագանու անդամ (տեսանյութ)Սարյան- Ամիրյան խաչմերուկ, կատլավան փորելու հետևանքով փլուզվել է մայթը ու վնասվել էլեկտրականությունը։
08:59 • 17.07.25Փրկարարներն ընկած արագիլի ձագին բարձրացրել և դրել են բնի մեջԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
23:53 • 16.07.25Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա է հիվանդանոց տեղափոխվելԽորհրդակցություն է իրականացվել մարզի գլխավոր վարակաբանի հետ, տեղեկացվել է նաեւ ՀՎԿԱԿ-ին։
23:50 • 16.07.25Հրաբխի ժայթքումից հետո Իսլանդիայի «Կապույտ ծովածոց» հանգստավայրից տարհանել են զբոսաշրջիկներին և բնակիչներինՏեղական ոստիկանության կոմիսար Մարգրետ Քրիստին Պալսդոտիրը հայտնել է, որ տարհանումը սահուն է անցել և տևել է մոտ 90 րոպե։
23:27 • 16.07.25Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետըԴեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
