Իրադարձային
-ից
-ը
14:14 • 16.07.25Իսրայելը հարվածել է Դամասկոսում Սիրիայի ԶՈՒ ԳՇ համալիրինՀարձակումը կատարվել է Սիրիայի հարավում իրավիճակի սրման լույսի ներքո. այնտեղ բախումներ են տեղի ունենում տեղացի փոքրամասնության՝ դրուզների մասնակցությամբ, որոնց պաշտպանում է Իսրայելը։
14:00 • 16.07.25Կոլումբիայի նախագահը «առաջարկել» է Ազատության արձանը տեղափոխել Լատինական Ամերիկա«Նրանք իրենց համարում են բարձրագույն ռասա՝ լինելով սպիտակամորթ... Բայց ազատության համար պայքարածները սևամորթներ էին, որոնք հիմնադրել են Ամերիկայում առաջին ազատ տարածքը։ Եկեք համաձայնության գանք, թե ինչն է իսկապես կարևոր՝ ժողովրդավարությունն ու ազատությունը։ Հակառակ դեպքում, Նյու Յորքից այս արձանը պետք է տեղափոխվի Կարտախենա (Կոլումբիա)», - երկրի ղեկավարի խոսքերը մեջբերում է տեղական «Սեմանա» թերթը։
13:37 • 16.07.25Սա բիզնես է. Կրեմլը մեկնաբանել է Թրամփի՝ Եվրոպայի հաշվին Կիևին զենք մատակարարելու որոշումը«Սա բիզնես է։ Նախկինում էլ մատակարարումներ եղել են։ Ոչ ոք դրանք չի կանգնեցրել։ Պարզապես հարցն այն է՝ ով է վճարում դրանց համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպային զենք վաճառելու որոշմանը, որպեսզի նրանք կարողանան այն մատակարարել Ուկրաինային։
13:28 • 16.07.25Եթե կաթողիկոսը կարող է հանրային կերպով շոշափել վարչապետի օրգանները, վարչապետը կարող է պաշտպանել իր հավատը և իր սկզբունքները հանրության առաջ. Փաշինյան (տեսանյութ)Վարչապետն առաջնային է համարել նման ենթամշակույթի վերացումը, նշելով, որ պետք չէ նման հարցերում «շարվել երեխաների հետևում»:
13:06 • 16.07.25Էդվարդ Ասրյանը Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար գտնվում է ԳերմանիայումՀամաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր:
12:58 • 16.07.25Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտԵրևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
12:43 • 16.07.25Առինջ գյուղում գողացել են «BMW»-ի կողային հայելիներըՏուժածը Երևանի բնակիչ է, ով գիշերը այցելել է Առինջ՝ իր բարեկամի տուն՝ խնջույքի մասնակցելու, ու տաքսիով է վերադարձել Երևան: Առավոտյան եկել է Առինջ, որ ավտոմեքենան տեղափոխի և այն հայտնաբերել է թալանված:
12:26 • 16.07.25Եթե Երևանի քաղաքապետարանը կոռուպցիայի հովանավորչությամբ չի զբաղվում, ապա ինչո՞ւ՝ ըստ օրենքի, շինարարին չի պարտադրում, որ փշրվող անորակ սալիկները փոխարինի նոր, որակյալ սալիկներով. Չախոյան (տեսանյութ)«Փոխարենը՝ Երևանի քաղաքապետարանը աչք է փակում այդ ամենի վրա»,- գրել է նա:
12:09 • 16.07.25Թրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street JournalԹրամփի և Մերցի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 11-ին։ Հրատարակության տվյալներով՝ Գերմանիայի կանցլերը հավանություն է տվել Ուկրաինայի համար հինգ Patriot համակարգերի գնմանը, սակայն հավելել է, որ անհրաժեշտ է այդ հարցը քննարկել այլ եվրոպացի առաջնորդների հետ։
11:56 • 16.07.25Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավորել հայ ժողովրդին և իր խոսքն ասել ընտրությունների ժամանակ, ուստի Փաշինյանը փորձում է արժեզրկել այն. Արա Աբրահամյան«Նա հիանալի հասկանում է, որ իր վարկանիշը կտրուկ անկում է ապրում։ Նա հասկանում է, որ Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավորել հայ ժողովրդին և կարող է իր խոսքն ասել ընտրությունների ժամանակ (2026 թվականի խորհրդարանի ընտրությունների ժամանակ - Խմբ.)։ Եվ նա պարզապես սկսել է զբաղվել Եկեղեցով», - ասել է նա։
11:34 • 16.07.25Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըՊանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
11:29 • 16.07.25Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգումՆշենք, որ ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121#:
11:23 • 16.07.25Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը հայտարարել է, որ իրեն բռնnւթյան են ենթարկելՏարածած տեսանյութում նա պատմել է, որ շքամուտքի մոտ մի անծանոթ մարդ դիմացն է հայտնվել ու հարվածել իրեն:
11:08 • 16.07.25Գեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՎարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
11:05 • 16.07.25Արա Աբրահամյանը դիմել է Փաշինյանին«Մարդիկ վախենում են ինչ-որ բան ասել (Փաշինյանի դեմ)... Նրա մարտավարությունը հետևյալն է. նա մեղադրում է ընդդիմությանը, իբր հենց ընդդիմությունն է արժեզրկում հայ ժողովրդին։ Մենք ունենք լավագույն մարդիկ, լավագույնները, պարո՛ն Փաշինյան։ Մի՛ դիպչեք ժողովրդին։ Մենք պետք է հոգ տանենք ժողովրդի մասին, մենք պետք է գործենք հանուն ժողովրդի, որպեսզի նրանք լավ ապրեն, որպեսզի մարդիկ անվտանգ լինեն, որպեսզի նրանց երեխաները ապագա ունենան։ Իսկ դուք ի՞նչ եք անում», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Աբրամյանը։
