Եթե Երևանի քաղաքապետարանը կոռուպցիայի հովանավորչությամբ չի զբաղվում, ապա ինչո՞ւ՝ ըստ օրենքի, շինարարին չի պարտադրում, որ փշրվող անորակ սալիկները փոխարինի նոր, որակյալ սալիկներով. Չախոյան (տեսանյութ)

12:26 • 16.07.25

Տրամաբանական հարց՝ եթե Երևանի քաղաքապետարանը կոռուպցիայի հովանավորչությամբ չի զբաղվում, ապա ինչո՞ւ՝ ըստ օրենքի, շինարարին չի պարտադրում, որ փշրվող անորակ սալիկները փոխարինի նոր, որակյալ սալիկներով։ Այս մասին գրել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը և հրապարակել տեսանյութ:

«Փոխարենը՝ Երևանի քաղաքապետարանը աչք է փակում այդ ամենի վրա»,- գրել է նա: