Իրադարձային
-ից
-ը
18:09 • 15.07.25Երևանի մի շարք փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերովԱյս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
17:41 • 15.07.25Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարԱրգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակել է Կառավարությունը:
17:37 • 15.07.25Իսրայելական բանակը ռմբակոծել է Սիրիայի աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջաններԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ «հուլիսի 14-ի երեկոյան սիրիական ուժերի ավտոշարասյուներ, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և տանկեր են նկատվել աս-Սուեյդայի ուղղությամբ շարժվելիս։
17:34 • 15.07.25Արթուր Ազնավուրյանը կնշանակվի Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդ«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Արթուր Ազնավուրյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` ք. Փարիզ)»,- ասված է որոշման մեջ:
17:31 • 15.07.25Վարդենիսում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում․ կան տուժածներՎթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
17:07 • 15.07.25Շուտով հայաստանյան հեռուստաեթերում. Կրթվելը նորաձև է. Աննա Հակոբյան (տեսանյութ)Այս մասին Աննա Հակոբյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում և հրապարակել տեսանյութ:
15:30 • 15.07.25Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակԱնդրադառնալով ջրային պաշարներով աղքատ և հարուստ երկրներին՝ տեղեկացվում է, որ ջրային պաշարներով հարուստ երկրները մեկ շնչի հաշվով ունեն 10.000 խմ քաղցրահամ ջուր, մինչդեռ Թուրքիայում այս ցուցանիշը կազմում է մոտ 1.350 խմ.։
15:17 • 15.07.25Ուկրաինան 90 օրով երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքըՀուլիսի 14-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարանին ներկայացրել է զորահավաքի և ռազմական դրության երկարաձգման վերաբերյալ երկու օրինագիծ։ Պատգամավորների աջակցությունից հետո դրանք ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 7-ին և կգործեն մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը։
15:09 • 15.07.25Երևանում օգոստոսի 1-ից տրանսպորտի տոմսային համակարգը կգործի վճարման 3 տարբերակովՀասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից), բջջային հավելված:
14:03 • 15.07.25Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. Արա ԱբրահամյանՄիաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ Եկեղեցին ուժեղ է։
13:49 • 15.07.25Հայաստանը որպես դիտորդ կմասնակցի Վրաստանում Agile Spirit բազմազգ զորավարժություններինՀուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանում կկայանան ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 միջազգային բազմազգ զորավարժությունները։ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները ներկայացված կլինեն որպես դիտորդներ, հայտնում է apsny.ge կայքը։
12:56 • 15.07.25Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` քամու ուժգնացումԵրևանում հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հուլիսի 15-ին՝ 19-23 մ/վ, հուլիսի 16-20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
12:39 • 15.07.25Ինդոնեզիայում Սեմերու հրաբուխը 24 ժամվա ընթացքում չորրորդ անգամ ժայթքել էԱրևելյան Ջավայում գտնվող Սեմերու հրաբուխը ժայթքել է երեքշաբթի առավոտյան՝ 1.2 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն նետելով:
11:54 • 15.07.25ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրությունՀաղորդագրությունն ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով՝ շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։
11:15 • 15.07.25Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինըԴեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
