Իրադարձային
-ից
-ը
23:44 • 03.02.19Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ մահացել էԱղբյուրի տվյալներով՝ 15 մարդ, որոնց մոտ հայտնաբերվել են հիվանդության ախտանշաններ, ապաքինվել են, ևս 32-ը շարունակում են բուժում ստանալ:
22:57 • 03.02.19Ոստիկանության զորքերի՝ դիրքեր բարձրացած զինծառայողներին վճարվել են խոստացված պարգևավճարները, նրանց նաև լրացուցիչ պարգևավճար կտրվի. պարզաբանումՀՀ ոստիկանությունից հերքում են լուրերը, թե ոստիկանության զորքերի՝ դիրքեր բարձրացած զինծառայողներին չեն վճարվել խոստացված պարգևավճարները: Այս մասին նշված է Ոստիկանության պարզաբանման մեջ:
22:45 • 03.02.19Իժևսկում տեսագրել են, թե ինչպես են բժիշկները պայքարում Դեցլի կյանքը փրկելու համարՀամացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են շտապ օգնության աշխատակիցները փորձում օգնություն ցույց տալ և փրկել ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) կյանքը:
21:56 • 03.02.19Հրապարակվել է Կալուգայում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վթարի տեղանքի զննության տեսագրությունըՀամացանցում հրապարակվել է ՌԴ Կալուգայի մարզի Բաբինիսկի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վթարի վայրի զննության տեսանյութը:
21:28 • 03.02.19Վրաստանում որոշել են չեղարկել դպրոցական ավարտական քննություններըՎրաստանի կրթության նախարարությունը նոր կանոններ է սահմանել դպրոցական ավարտական վկայագրերի տրամադրման համար, որոնք կգործարկվեն արդեն այս տարվանից:
21:21 • 03.02.19Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզի ռեստորաններից մեկում. կան վիրավորներ. shamsyan.comՈստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերել են երեկ՝ փետրվարի 2-ին, Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցներին:
20:52 • 03.02.19ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտել է Կալուգայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայերի անուններըՌուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ ՌԴ-ի երկու հայազգի քաղաքացի կա:
19:24 • 03.02.19Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա հետիոտնին, ապա բախվել գովազդային վահանակի երկաթյա սյանը. shamshyan.comՓաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
19:17 • 03.02.19Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին 1 մլն ռուբլի կվճարենՌուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզի՝ Կալուգայում ավտոբուսի սարսափելի ավտովթարի հետևանքով զոհված բնակիչների ընտանիքներին մեկական մլն ռուբլի կվճարեն:
19:06 • 03.02.19Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել (լուսանկարներ)Փետրվարի 3-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Պատարագ է մատուցվել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի Սիդնեյ քաղաքի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում:
18:55 • 03.02.19«Իմ քայլը» խմբակցությունից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնել ԱԺ-ի շենք, ներողություն եմ խնդրում լրագրողներից. Լիլիթ ՄակունցԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներից ներողություն է խնդրել, որ երեկ նրանց մուտքն ԱԺ թույլատրված չի եղել: Ըստ Մակունցի՝ խմբակցությունից նման ցուցում չի եղել:
17:42 • 03.02.19Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ. shamshyan.comԲախման հետևանքով Opel Astra-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
17:28 • 03.02.19Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
17:15 • 03.02.19Երևանյան բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվելԱրտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
16:57 • 03.02.19Ձեռք մի՛ տվեք հայ ժողովրդի ազգային օրհներգին. «Ֆրանս Արմեն» պարբերականի խմբագիրԸստ խմբագրի՝ «Մեր հայրենիք» օրհներգը նախկին հանրապետության, կուսակցության կամ հին Հայաստանի օրհներգը չէ, այլ ժողովրդի պայքարի, դիմադրության, ազգային ոգու երգն է, որը ժողովուրդը երգել է ցանկացած դիմակայության հանդիպելիս:
