Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին 1 մլն ռուբլի կվճարեն

19:17 • 03.02.19

Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզի՝ Կալուգայում ավտոբուսի սարսափելի ավտովթարի հետևանքով զոհված բնակիչների ընտանիքներին մեկական մլն ռուբլի կվճարեն:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, նման հրահանգ է տվել շրջանի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկին: Փոխհատուցման միջոցները կվճարվեն Սմոլենսկի մարզի պահուստային հիմնադրամից: Բացի այդ, իշխանությունները մտադիր են օգնություն հատկացնել տուժածներին, այդ թվում և նրանց հարազատներին Կալուգայի մարզ տեղափոխելու հարցում:

Վերջին տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով 7 մարդ է մահացել, նրանցից 4-ը՝ երեխաներ: Հոսպիտալացվել է 23 երեխա և 9 մեծահասակ:

Ավելի վաղ հրապարակվել էր ավտոբուսի ուղևորների ցուցակը, որում հայ երեխայի անուն կար, որը մայրիկի հետ է եղել: