Իրադարձային
-ից
-ը
- 13:48 • 14.01.19ԱԺ–ում ընթանում է ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությունը, այլընտրանքային թեկնածու չի առաջադրվել. ուղիղԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովը տեղեկացրեց, որ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահագն Հովակիմյանը, քարտուղար` Արփինե Դավոյանը:
13:24 • 14.01.19Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-6 աստիճանովՀանրապետության տարածքում` հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:53 • 14.01.19Թուրքիայում գազատար է պայթել«Սաքարիայի նահանգի Դեգիրմենդերե բնակավայրի շրջանում սողանքի հետևանքով գազատար է պայթել: Փականները ժամանակին փակվել են, գազամատակարարումը դադարեցվել է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
12:50 • 14.01.19Ոստիկանները մայրաքաղաքում վնասազերծել ու բերման են ենթարկել մի քանի տղամարդու՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով (տեսանյութ)ՀՀ ոստիկանությունը ամենօրյա հետևողական պայքար է մղում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: Եվ նշանակություն չունի ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձի ով լինելը:
12:34 • 14.01.19Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ. ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը (տեսանյութ)ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
12:30 • 14.01.19Երևանում ավտոմեքենան կայանելու հարցից ծագած վիճաբանության ընթացքում քաղաքացիները դանակով հարվածներ են հասցրել միմյանց և կրակոցներ արձակելՀունվարի 13-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան փողոցի 3-րդ շենքի հետնամասում վիճաբանություն էր, «Մերսեդես»-ից կրակել են մարդկանց վրա և հեռացել:
12:23 • 14.01.19Հունվարի 11-ից 14-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 131 դեպքՄասնավորապես՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման 23, անձնական ունեցվածքի գողության 21, մարմնական վնասվածք հասցնելու 20, խարդախության 18, ապօրինի վարձատրություն տալու փորձի...
12:22 • 14.01.19Ով իմ անունը տվել է` անբարոյական մարդ է. Գ. Ծառուկյանն իր՝ Մարտի 1-ի առնչության մասինԳագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ նախևառաջ հերքելով ԲՀԿ-Քոչարյանը կապը։
12:16 • 14.01.19Բուհը Մհեր Ենոքյանին իրավաբանի որակավորում տրամադրելու որոշումն ընդունել է բացառապես մարդասիրական հիմքով. ՀՌՀ մամուլի ծառայությունԳրեթե յուրաքանչյուր նյութում շեշտվում է նրա՝ Հայ-Ռուսական համալսարանը ավարտելու հանգամանքը, և դա ներկայացվում է ներում շնորհելու հնարավոր հիմնավորումների շարքում:
12:13 • 14.01.19Իրանի օդուժին պատկանող Boeing-707-ի բեկորների տակից 7 դի է դուրս բերվել (լուսանկարներ)Ըստ թարմ տվյալների՝ օդանավում եղել է 16 մարդ, որից 7-ը զոհվել է: Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարի փոխանցմամբ՝ փրկարարներն օդանավի բեկորների տակից յոթ դի են հանել:
12:11 • 14.01.19Մեգան Մարքլին «լքել» է նրա կին թիկնապահը. լրատվամիջոցներՍքոթլանդ Յարդի աշխատակցուհին, որը կես տարի աշխատել է Սասեքսի դքսուհու մոտ և ապահովել նրա անվտանգությունը Ֆիջի կղզի այցի ժամանակ, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
11:58 • 14.01.19Խորհրդարանում քննարկման դրվեց ԱԺ նախագահի ընտրության հարցը, ներկայացվեց Արարատ Միրզոյանի թեկնածությունըՄակունցը մանրամասն ներկայացրեց Արարատ Միրզոյանի կենսագրությունը և նշեց, որ նա ավելի քան 15 տարի ակտիվորեն ներկայացված է եղել հայաստանյան հասարակական, քաղաքական կայքում` մշտապես հանդես գալով որպես ՀՀ ինքնիշխան և ժողովրդական զարգացման նվիրյալ:
11:55 • 14.01.19ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծումՀունվարի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի…
11:44 • 14.01.19ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համարՀունվարի 14-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
11:31 • 14.01.19Խոշոր չափերի գույք հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել Երևանի 33-ամյա բնակչին. ՔԿՁեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 32 ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց...
