ԱԺ–ում ընթանում է ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությունը, այլընտրանքային թեկնածու չի առաջադրվել. ուղիղ

13:48 • 14.01.19

Աժ նիստերի դահլիճին կից նախասրահում մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությունը: Մինչ այդ առաջադրված միակ թեկնածու Արարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնից բարձր գնահատեց ընդդիմադիր խմբակցությունների քայլը` ԱԺ նախագահի այլընտրանքային թեկնածու չառաջադրելու համար:

«Խնդրում եմ սա չընկալել իբրև մրցակցությունից կամ բանավեճերից խուսափելու դրսևում, այլ իսկապես գնահատում եմ ժեստը, և, եթե թույլ տրվի, ընկալում եմ որպես մի դեպքում լռելյայն, մյուս դեպքում` բարձրաձայնած նախնական համաձայնություն իմ թեկնածության շուրջ, ձեր նշած ապագայի լավատեսությամբ և կրեդիտով»,-ասաց նա:

Ի դեպ, փակ քվեարկության կարգը ներկայացվեց Աժ նորընտիր հաշվիչ հանձնաժողովի կողմից: Իսկ մինչ այդ ԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովը տեղեկացրեց, որ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահագն Հովակիմյանը, քարտուղար` Արփինե Դավոյանը:

Վահագն Հովակիմյանը ներկայարցեց փակ քվեարկության կարգը: Ըստ նրա` ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում փակ քվեարկությունը կանցկացվի ժամը 13:30-ից մինչև  14: 30: