Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
19:40 • 04.04.21Սեպտեմբերից ԵՄ-ն ամսական 200 մլն չափաբաժին պատվաստանյութ կարտադրի. եվրահանձնակատարՆերքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը կարծիք է հայտնել, որ ընդունված միջոցների շնորհիվ Եվրամիությունը կկարողանա սեպտեմբերից սկսած ամսական 200 մլն չափաբաժին պատվաստանյութի արտադրություն ապահովել:
19:35 • 04.04.21Cadillac-ի նորագույն սպորտային սեդանների առաջին օրինակներն աճուրդով վաճառվել են 430 000 դոլարով«Գերհզոր» սեդանների վաճառքից ստացված բոլոր միջոցները նվիրաբերվել են Black Ambition բարեգործական կազմակերպությանը: Մեքենաներից յուրաքանչյուրի վաճառքի առանձին գինն աճուրդի տունը չի հայտնել:
23:46 • 03.04.21Bugatti-ն թողարկել է Chiron մոդելի 300-րդ օրինակըՀիպերմեքենաներ արտադրող Bugatti ընկերությունը հայտնել է Chiron մոդելի 300-րդ օրինակը թողարկելու մասին, որը ներկայանում է Nocturne մուգ սև երանգով:
23:27 • 03.04.21Facebook-ի ավելի քան 533 մլն օգտատերերի տվյալներ հասանելի են դարձել համացանցումՀամացանցում հասանելի են դարձել 106 երկրների բնակիչների տվյալներ, այդ թվում՝ 32 մլն ԱՄՆ-ից, 11 մլն Մեծ Բրիտանիայից և 6 մլն Հնդկաստանից:
22:12 • 03.04.21Սոֆիա ռոբոտը նկարելուց հետո անցնում է երաժշտական կարիերա ստեղծելունՍոֆիան կշարունակի նկարել, և հաջորդ քայլը ռոբոտի կարիերայում կարող է երաժշտության ոլորտում լինել: Նա աշխատում է մի քանի երաժշտական ստեղծագործությունների ուղղությամբ՝ «Սոֆիա փոփ» անվանումն ստացած նախագծի շրջանակներում:
14:33 • 02.04.21ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանն ակնարկել է AstraZeneca պատվաստանյութից հրաժարվելու մտադրության մասին. Reuters«Այդ հարցն օդում է: Իմ ընդհանուր զգացողությունն այն է, որ հաշվի առնելով այն պայմանագրային կապերը, որոնք մենք ունենք մի շարք ընկերությունների հետ, մենք բավարար պատվաստանյութ ունենք մեր բոլոր կարիքները հոգալու համար՝ առանց AstraZeneca-ին դիմելու»,-ասել է նա:
13:54 • 02.04.21Թրամփը նոր սոցիալական ցանցում է գրանցվելՄիացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գրանցվել է Campaign Nucleus սոցիալական ցանցում: Նրան միացել են նաև Հանրապետական կուսակցության այլ անդամներ:
11:25 • 02.04.21Կորոնավիրուսի դեմ առաջին թուրքական պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև ամռան ավարտըԹուրքիան նախատեսում է ամառվա վերջին ստեղծել սեփական արտադրության առաջին հակակորոնավիրուսային պատվաստանյութը:
06:25 • 02.04.21ԱՄՆ-ում խմբային աշխատանքների համար նախատեսված «Microsoft Teams» հարթակի աշխատանքում խափանումներ են նկատվելԱռավել մեծ թվով դժգոհություններ են ստացվել ԱՄՆ-ի արևմտյան և արևելյան շրջանների բնակիչներից
05:30 • 02.04.21ՆԱՍԱ-ն հայտնել է, որ ռուսական հերթական մոդուլը դեպի Միջազգային տիեզերակայան կարձակվի հուլիսինՀաղորդվում է, որ «Պրոտոն-Մ» հրթիռակրով մոդուլն անձակվելու է Ղազախստանում տեղակայված Բայկոնուրի տիեզերական օդակայանից
23:58 • 01.04.21Ասեղնագործ նախշազարդ սրահ, խորհրդանշական գույն և հիբրիդային ուժային համակարգ. թյուներները ներկայացրել են Bentley Bentayga-ի հատուկ պատվերով մոդելը (լուսանկարներ)Մոդելը ներկայանում է մուգ զմրուխտի գույնով: Գույնի ընտրությունը պատահական չէ: Ինչպես հայտնում են ընկերությունից, կանաչը չինական մշակույթում խորհրդանշում է «մաքրությունը, վերածնունդը, հույսը, ներդաշնակությունն ու աճը»:
23:30 • 01.04.21ԱՄՆ-ում Porsche-ի հազվագյուտ մոդել են հայտնաբերել, որը գերազանց է պահպանվել 35 տարի կանգնած մնալուց հետո (լուսանկարներ, տեսանյութ)ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տղամարդը գնացել է վինտաժային մոտոցիկլետներ ուսումնասիրելու, սակայն փոխարենը 1955 թվականի արտադրության կարմիր Porsche 550 Spyder մակնիշի մեքենա է հայտնաբերել, որը 35 տարի կանգնած է մնացել փակ բեռնարկղում:
15:19 • 01.04.21Զինվորներին կտրվի մթության մեջ տեսնելու հնարավորություն. Microsoft-ի և Պենտագոնի միջև մոտ 22 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվելMicrosoft ընկերությունն ԱՄՆ պաշտպանության նախարարությունից պայմանագիր է ստացել ռազմական ուժերի համար նորարական սարքեր մատակարարելու համար: Այս մասին հայտարարել է PEO soldier-ը, որը պատասխանատու է բանակի համար սարքավորումներ գնելու համար:
10:39 • 01.04.21Google քարտեզներում կհայտնվի նոր գործառույթ, որը վարորդներին կառաջարկի էկոլոգիապես առավել մաքուր երթուղիներGoogle քարտեզները կսկսեն ցույց տալ այն երթուղիները, որոնցից օգտվելով վարորդը կնվազեցնի իր կողմից արտանետվող վնասակար արտանետումների ծավալը, գրում է BBC-ն: Այդ անելու համար համակարգը կվերլուծի երթևեկությունը, տրանսպորտային միջոցների արտանետումները և ճանապարհի թեք մակերեսները:
17:23 • 31.03.21Տուն անիվների վրա. Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին ավտոմեքենան (լուսանկարներ)Բնակելի հատվածը համալրված է ընկերության տարատեսակ էլեկտրոնային սարքերով, այդ թվում` տարատեսակ «խելացի» գաջեթներով և հարմարանքներով: Դրանց թվում են օդորակիչը, սրճեփը և թեյնիկը, ինչպես նաև լայնէկրան հեռուստացույցն ու նոութբուքը:
