Cadillac-ի նորագույն սպորտային սեդանների առաջին օրինակներն աճուրդով վաճառվել են 430 000 դոլարով

19:35 • 04.04.21

Ամերիկյան լյուքս դասի մեքենաներ արտադրող Cadillac ընկերության Blackwing ընտանքիքի CT4-V և CT5-V մոդելի առաջին սեդանները վաճառվել են 430 000 դոլարով Արիզոնայում կայացած աճուրդի ժամանակ:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, Սքոթսդեյլ քաղաքում տեղի ունեցած Barrett-Jackson-ի աճուրդի ժամանակ վաճառված սեդանները տվյալ մոդելի առաջին օրինակներն են: Մեքենաները վաճառվել են իրենց շուկայական գնից շատ ավելի թանկ. CT4-V Blackwing մոդելի բազային տարբերակն ԱՄՆ-ում գնահատվում է 87 775 դոլար, իսկ CT5-V Blackwing-ինը՝ 125 980 դոլար:

«Գերհզոր» սեդանների վաճառքից ստացված բոլոր միջոցները նվիրաբերվել են Black Ambition բարեգործական կազմակերպությանը: Մեքենաներից յուրաքանչյուրի վաճառքի առանձին գինն աճուրդի տունը չի հայտնել:

CT4-V Blackwing և CT5-V Blackwing սպորտային սեդանների առաջին ամբողջ խմբաքանակը թողարկվել է 250 օրինակով՝ յուրաքանչյուր մոդելի համար: Բոլոր մեքենաների համար պատվերներն ամրագրվել են փետրվարի 1-ին դիմումների առցանց ընդունման բացմանը հաջորդած մի քանի րոպեների ընթացքում: Առաջին մեքենաները շուկայում կհայտնվեն ամռանը, իսկ զանգվածային արտադրությունը կիրականացվի 2022 թվականին:

CT4-V Blackwing և CT5-V Blackwing մոդելները համալրված են 3,6 լիտր աշխատանքային ծավալով V6 և 6,2 լիտր ծավալային V8 շարժիչներով՝ համապատասխանաբար, որոնք զարգացնում են 470 և 649 ձիաուժ հզորություն:


Cadillac-ի նորագույն սպորտային սեդանների առաջին օրինակներն աճուրդով վաճառվել են 430 000 դոլարով