Արմավիրի մարզում «Mercedes»-ի և «Chevrolet»-ի հետապնդnւմը վերածվել է վիճաբանnւթյուն-ծեծկռտnւքի․ 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվшծներից տեղափոխվել են հիվանդանոց

20:15 • 17.11.26

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ»  բժշկական կենտրոն դանակահարված երեք քաղաքացիներ են տեղափոխվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Նորայր Գասպարյանը, 26-ամյա Սամվել Հայրապետյանը և 21-ամյա Էրիկ Հայրապետյանը։

Քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ Էրիկ Հ․-ն, նրա ընկեր, Երևանի բնակիչ 27-ամյա Կառլեն Գասպարյանը, նույն օրը ժամը 07։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Արաքս Խոշորացված համայնքի Գայ վարչական բնակավայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով գյուղ ժամանած մի խումբ երիտասարդների հետ, որից հետո Է․ Հայրապետյանն ու Կ․ Գասպարյանը «Mercedes Sprinter»  մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Chevrolet Volt»-ին, և հասնելով Հայանիստ-Ոսկեհատ ավտոճանապարհ, Ս․ Հայրապետյանը և Ն․ Գասպարյանը միանալով Է Հայրապետյանին և Կ․ Գասպարյանին շարունակել են հետապնդումը, հասնելով Ոսկեհատ գյուղ կարողանում են կանգնեցնել «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան և շարունակել վիճաբանությունը, որի ժամանակ էլ «Chevrolet Volt»-ի ուղևորներից մեկը ձեռքին եղած դանակով հարվածել է Ս․ Հայրապետյանին, Է․ Հայրապետյանին և Կ․ Գասպարյանին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Էրիկ և Սամվել Հայրապետյանները եղբայրներ են։