ՈՒՐԲԱԹ - 13 - ՓԱՐԻԶ
Սովորական հետաքրքիր օր էր նոյեմբերի 13-ը: Օրս սկսվեց Ռիչարդ Կիրակոսյանի դասախոսությամբ` Հայաստան - ԵՄ հեռանկարների թեմայով: Կիրակոսյանը, իր ոգով, հայտնեց կիսագաղտնի տեղեկություն, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանն ու ԵՄ-ն վերսկսվելու են բանակցություններ (և էս անգամ Մոսկվան էնքան էլ դեմ չի լինելու):
Իմ կարծիքով, Մոսկվայի «էնքան էլ դեմ չլինելը» լինելու է Ղարաբաղի հաշվին` էս կամ էն կերպ, ոչ պարտադիր ոմանց պատկերացրածի պես. մենք Մոսկվայում Մոսկվային առաջարկվում է նկատի ունենալ Ստեփանակերտի օդանավակայանը` «Իսլամական պետության» դեմ պայքարում: Սեփական ռազմական ներկայությունը նաև Ղարաբաղում հաստատելու ավելի լավ առիթ Մոսկվայի համար դժվար էլ է պատկերացնել...
Ղարաբաղի, մեր անվտանգության թեման մի տեսակ առանցքային դարձավ Կիրակոսյանի հետ քննարկմանը, չնայած, հիշեցնեմ, առիթը ԵՄ-Հայաստան նոր հեռանկարներն էին:
Կիրակոսյանը կարծես էն քիչ գործիչներից է, ովքեր էս կամ էն կերպ իրերը կոչում են իրենց անուններով, անձանց էլ` մականուններով (սա կարելի է «կոլորիտային մասը» համարել նրա անգլալեզու խոսքում): Անձամբ ինձ` Կիրակոսյանը հիշեցնում է իմ եվրոպացի դասախոսներին` դիվանագիտական դպրոցից...
Կիրակոսյանը մեջբերեց Սթիվ Ջոբսին. ըստ այդմ մահանալուց առաջ նա ասել է. «Հայաստանում ես տաքսիստ կլինեի: Այնտեղ նորարարությունը ոչ թե խրախուսվում է, այլ պատժվում»: Միջանկյալ ասեմ, որ որպես Ջոբսի մասին բեսթսելլերի հայերենի թարգմանիչ` նման բան չեմ հանդիպել բավականին արժանահավատ էդ գրքում և առհասարակ վերապահումներով եմ վերաբերվում Ջոբսին վերագրվող էս ու էն մտքերին, որ հատկապես սիրում են տարածել հայերը, բայց, այդուհանդերձ, կարծես թե դա մի զգացողություն է Հայաստանից, որ էսօր շատ-շատերս ցավով կկիսեինք...
Հետո` օրվա երկրորդ կեսին, «ռազբորկաներ» խմբագրությունում` տեխնիկական թարմացման պատճառով սևագիրներս ու արխիվս ջնջելու շուրջ: Հհուսով եմ ամեն ինչ կշտկեն, ու տարվա վերջին ու հաջորդ տարվա սկզբին կներկայացնեմ էն, ինչ ամբողջ տարվա ընթացքում պատրաստել եմ. հետևեք, հետարքիր մեծ նախագիծ է սպասվում...
... հաջորդիվ միջազգային լրատվության թարգմանություն` իմ առօրյա աշխատանքից, այդ թվում` անդրադարձ «Ուրբաթ 13»-ի սնահավատության ակունքների, խորհուրդի մասին:
Թվում էր, նոյեմբերի 13-ի ուրբաթը Ուրբաթ-13 լինելով հանդերձ` պետք է եզրափակվեր սովորական նախաուիքենդյան երեկոյով` գինով, ֆիլմերով, բայց տեղի ունեցավ էն, ինչը ֆեյսբուքահայերին ստիպեց արթուն մնալ գրեթե ողջ գիշեր և մոռանալ Վանոյի ծնունդ ու ԱՅՈ / ՈՉ-երի շոուներ, Մութաֆյանի մեռնել ու սահման անցած-դարձած տիկին. Ֆրանսիայի Ուրբաթ-13-ն էր վրա հասել գիշերվա 1-ն անց: Հայերը, մարդկությունը, իմ տպավորությամբ, քունը կորցրեց, բան ու գործը թողեց ու սկսեց հետևել էնպես, ինչպես մոտ 15 տարի առաջ` 2001-ի Սեպտեմբերի 11-ի աղետին... Սա էլ ինչ-որ տեղ Ֆրանսիայի Սեպտեմբերի 11-ն էր:
2015-ը մի տեսակ սկսեց ու նշանավորվեց փարիզյան ահաբեկչությամբ (Charlie Hebdo երգիծական ամսագրի դեպքերով), փարիզյան ահաբեկչությամբ էլ «փակվում է» տարին` 2015-ը:
Ամեն ինչից ու իր բոլոր (իրականում անհամար, անթվելի) կողմերից բացի ինձ համար Ուրբաթ-13-Փարիզը (էսպես անվանեմ) իր հետ բերեց նաև հին խոսքի վերաիմաստավորում էն մասին, թե «Սպանությունն Արևելքում սպանություն է, Արևմուտքում՝ հանցագործություն...»: Մեր ժամանակներում ևս դրա հետ գործ ունենք, բայց արդեն ոչ թե ոչ թե զուտ սպանության / սպանությունների, այլ սպանդի մասշտաբներով:
Փարիզի ահաբեկչությունից առաջ Արևելքի Փարիզի` Բեյրութի նույնքան արյունալի ահաբեկչությունն էր
Փարիզի նոր ահաբեկչությունների ողջ սարսափի ֆոնին՝ սպանության / սպանդի կոնցեպտը նոր հետաքրքրական դիտարկում է ուզում. ընդամենը նախօրեին ոչ պակաս ուժեղ, ոչ պակաս արյունալի ահաբեկչություն էր տեղի ունեցել Բեյրութում՝ «Արևելքի Փարիզում», ինչպես կոչում էին Արևելքի էդ գեղեցիկ անկյունը նախքան 15 տարի տևած քաղաքացիական պատերազմը...
Ուրբաթ - 13 -Փարիզից հետո մասնագետները կասեն, որ Փարիզը իրականում նախօրեի Բեյրութի ու Բաղդադի շարունակությունն էր, պիկը...
Իսկապես, ամենաակտուալ կոչը որ կարելի է անել էս օրերին` ՈՉ ԸՆՏՐՈՎԻ ՈԳԵԿՈՉՄԱՆԸ
Էսօր «արյան ծովի» են վերածել Փարիզը, ըստ էության` երկու Փարիզներում էլ նույն բանն է տեղի ունեցել,նույն մասշտաբի ողբերգություն՝ լրիվ տարբեր ռեակցիաներով, ինչը՝ ռեակցիները տարբերությունը լրիվ նորմալ է համարվում: Արևելքում՝ Բեյրութից էլ արևելք՝ Իրաքում, Սիրիայում, էլ չասեմ աֆրիկյան երկրներում, ահաբեկչությունները արդեն նորմա են, «ստանդարտ լուրերի» նյութ, մոտավորապես ինչպես մեր մոտ՝ սահմանային բախումները՝ աշխարհի համար. մարդիկ առանձնապես ոչ մտահոգվում են, ոչ էլ ցավում, ինչպես դա անում են ասենք նույն Փարիզում կամ ամերիկյան ինչ-որ քաղաքում ինչ-որ ցավալի միջադեպի բերումով (որպես նյուզմեյքեր աշխատանքի բերումով էդ ամեն ինչը «առաջին ձեռքից» եմ զգում, տեսնում, հետևում):
Գրողը տանի, նույնիսկ մեր տեղական՝ օգտատիրական հասարակությանն է ավելի շատ սգում (գոնե սոցցանցերում) Փարիզի կամ ռուսական օդանավի ահաբեկչության համար, քան սեփական սահմաններում կատարվողի: Էն դեպքում երբ էս ամեն ինչը մի մեծ ընդհանրություն ունի՝ էսպես կոչված մեծ քաղաքականությունը, ավելի ճիշտ էն, ինչ Հայաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում ու Ռուսաստանում նստոտած տարբեր կալիբրի մեծ ու փոքր տղեքին թվում է իրենց մեծ քաղաքականությունը...
Նույն կերպ` Մոսկվայի պես իրենց քաղաքացիներին հաջողել են թիրախի վերածել Փարիզն ու Երևանը
Մոսկվան պրոհայկական մի քայլ է անում, Ադրբեջանը երկու զինվոր է խփում սահմանին, Մոսկվան դառնում է Սիրիայի փրկիչը, իր 224 ուղևորներին են վարի տալիս: Եվ սա ցավոք միայն սկիզբն է, և ավելի ցավոք մենք՝ որպես Մոսկվայի արբանյակային պետություն, լրիվ ներքաշվում ենք էս ու այլ բոլոր վտանգների մեջ:
Մոսկվան իր ամեն ու յուրաքանչյուր քաղաքացու թիրախ է դարձրել, կենդանի թիրախ՝ արյունարբու, անհագ իսլամիստների համար (հատուկ նշեմ, որ իսլամի շուրջ շահարկումները, որպես արևելագետ, անթույլատրելի եմ համարում անգամ Ուրբաթ-13-Փարիզից հետո): Ոչ պակաս վտանգված են նաև ու տրամաբանորեն Մոսկվայի բոլոր համակիրները, նրանք ովքեր այդպիսիք ընկալվում են... սպանություն... հանցագործություն... Արևելք... Արևմուտք... էս բոլոր ձևակերպումները, կոնցեպտները, բաժանումները... միշտ էլ հարաբերական են եղել... բայց մենք վտանգված ենք ոչ թե զուտ դրա համար, այլ էյն բանի, որ էսօր աշխարհը լայն իմաստով բաժանված է պատերազմական ու ոչ պատերազմական գոտիների` մի շատ փխրուն բաժանարար գծով, որի մի կողմում պատերազմի թատերաբեմերի վերածված երկրներն են, ներգրավված ուժերը, քանի որ իրականում պրոքսի-պատերազմների հետ գործ ունենք, և էն երկրները, որոնք փաստացի պատերազմական չեն... մենք՝ ավելի ապահով Հայաստանով, ցավոք բաժանարար գծի էն կողմում ենք, որից սկսվում է պատերազմական լայն գոտին (հիմա՝ ավելի ու ավելի՝ Ղարաբաղից «Իսլամական պետություն» բամփելու մեր «հրավերներով»)...
Բայց գծի մյուս կողմում էլ շատ երկար չի կարծես, որ պահպանվելու է «սպանությունը ըստ Արևմուտքի ու Արևելքի» բաժանումը, քանի որ ուժերը, որոնց դեմ դուրս են եկել աշխարհի մի քանի թափով տղեք, ցույց են տալիս, որ էն ապահով փարիզներում էլ ոչ պակաս արյունալի մսաղաց կարելի է սարքել (իսկ մսաղացին ամենուր զոհ են գնում անմեղ զինվերները, ու անմեղ քաղաքացիները, էդ մի բանը աշխարհի ամենակայուն օրենքներից է)... էս պարագայում սպանությունը, սպանդը Արևմուտքում ունեն արդեն ահաբեկչության դասակարգումը, իսկ նույնի կատարումը Արևելքում՝ արևմուտքի կողմից՝ «ահաբեկչության դեմ պայքար» դասակարգումը:
էս «պատերազմական» ու «ոչ պատերազմական» գոտիների արանքում էլ մարդիկ` սովորական մարդիկ` հազարներ ու միլիոններ, պարզապես թիրախ են: Հարձակումների թափը, մասշտաբները էնպես էին, որ թիրախ ենք` սեփական սահմանին` մառախուղում, ասենք հանգստի նպատակով Եգիպտոս գնալու համար ռուսական օդանավ նստելիս, փարիզյան թատրոնում ու սրճարանում, Ֆրանսիա-Գերմանիա հանդիպմանը` Փարիզի կենտրոնական ստադիոնում. ի դեպ, Ուրբաթ-13-Փարիզի ժամանակ ստադիոնում էր նաև Ֆրանսիայի նախագահը: Իսկ սա մի այլ աննախադեպ մոմենտ է. սիրախաղերով սիրաշահվող կամ սադրվող իսլամիստների համար անհասանելի մարդ չկա` ուզում ես Ֆրանսիայի նախագահը եղիր, ով ուզում ես եղիր... Էս կտրվածքով արաբ ծաղրանկարիչների աշխատանքը ավելի խոսուն է`
Որպես արևելագետ` միշտ երկընտրանքի առաջ եմ եղել. ի վերջո հաստատվել, աշխատել էդքան սիրելի Արևելքո՞ւմ՝ մասնավորապես արաբական արևելքում, թե՞ ավելի կայուն, ինձ էդքան մոտ եվրոպական արժեքների, իսկական եվրոպական արժեքների(իրականում համամարդկային արժեքների, որն ուղղակի ընդունված է էսօր եվրոպական կոչել) եզերքներում... էն օրը մտածում էի, որ բնակչության, լեզվի, կուլտուրայի առումով, որ Արևմուտքում վաղուց արդեն այդչափ Արևելք կա, որ երկընտրանքս այլևս գրեթե ակտուալ չի:
Արևելքն ու Արևմուտքը իրարից քիչ տարբերվող են դառնում նաև սարսափի ու արնահեղության հողի վրա, որ արևելքւոմ էդքան բզբզելուց եհտո արևմուտքը «վայելում է» լավագույն դեպքում փախստականների ճգնաժամի, վատագույն դեպքում՝ նման ահաբեկչությունների տեսքով` լրիվ Հաննա Արենդտի «բումերանգի էֆֆեկտի» ոգով:
Ինչ վերաբերում է մարդկանց «համատարած ողբին», ա-լա-ֆրանսեզ գույներով ֆեյսբուքյան ավատարներ փոխելուն ու այլ եղանակներին, ապա էդ ամենը մի տեսակ կեղծավորության ու նաև անզորության զգացողության արդյուն ենք թվում: Էլ չասեմ, որ չգիտես ինչի` նույն հայերը էսպես զանգվածաբար իրենց նկարները չէին փոխարինում ասենք սահմանին դիպուկահարների կողմից խփված մեր ջահել հերոսների լուսանկարներով, ինչի մասին հայտնի դարձավ նույն Ուրբաթ - 13 - Փարիզ-ի օրը ...
Սա էլ երևի էն շարքից է, երբ մարդիկ միշտ էլ ավելի պատրաստակամ են ցավակցել, վշտակցել, կարեկցել ավելի հայտնիին ու անունովին, բայց նույն ու ավելի լուրջ խնդիրները` անհայտ, իրենց ոչ այնքան հաճելի սուբյեկտների մոտ գրեթե անկատ են անցնում...
Մնում է հուսալ, որ ասենք Փարիզում կգիտակցեն գոնե սրանից հետո, որ պետք չէ սիրիական չափավոր ու անչափավոր ընդդիմություն խաղացնել, պետք է չմոռանալ քաղփիլիսոփայության «բումերանգի էֆֆեկտի» մասին, քանի որ տեսնում ենք, որ Եգիպտոսից ոչ բեթար հնարավոր է մի օրում քայքայել Փարիզի պես տուրիստական հանգույցը. էս օրերին Փարիզը հաստատ էյֆելի աշտարակի, ռոմանտիկայի հետ չի որ ասոցացվում է, ու մարդիկ Փարիզից արդեն իսկ փախչում են էնպես, ինչպես եգիպտական հանգստվայրերից... ինչպես արդեն տարիներով խուսափում են նույն Բեյրութի ու Սիրիայի չտեսնված հանգստավայրերից...
Էս օրերին Էյֆելի աշտարակը համբուրվող զույգերի հետ չի,որ ասոցացվում է
Էս ամենը` Փարիզում, իսկ մեզ մոտ... մեզ մոտ էլ մնում է մաղթել ավելի սթափ գիտակցում միայն մեկ բանի. «Իսլամական պետությունը» մեզ ավելի մոտ է, շատ ավելի մոտ, իսկ մենք շատ ավելի խոցելի ենք, քան ֆրանսիացիները:
Ի դեպ, էսօր մի խելացի մարդ նկատեց, որ Փարիզի ահաբեկչությունների ֆոնին մեր «սահմանադրական բարեփոխումները» լրացուցիչ վտանգավորություն են ձեռք բերում. օրինակ խորհրդարանական կառավարման դեպքում մենք ունենալու ենք պարզապես էլ ավելի բարձիթողի վիճակ` «կոլեկտիվ անպատասխանատվություն»` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Իսկ առայժմ աշխարհում Ուրբաթ-13-Փարիզից հետո «վայելելու ենք» մի նոր վիճակ, որը լրատվության մեջ ունի հետևյալ տեսքը`
`
Մենակ մի օրում` նոյեմբերի 16-ին` աշխարհի 3-4 տարբեր մասերում`
Մոլդովայի կառավարություն, Հարվարդի համալսարան, Մոսկվայի տարբեր կայարաններ, պայթեցումների սպառնալիքներ են
ՀԵՏԵՎԵՔ ԻՆՁ
TERT.AM-ում
ТWITTER-ում
FACEBOOK-ում
Պարզապես մտեք հղումներով, like արեք, հետևեք,
հայտնեք ձեր կարծիքն էստեղ ու տարածեք, ինչպես օրինակ Սիրուշոն և դեսպան Ուորլիքն են տարածում իմ գրվածքները,
ովքեր իմ հետևորդների թվում են Twitter-ում:
նաև` Facebook-ում
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
TV, կինո 13:47 • 13/11 «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին «Երբ «Ֆուլ հաուս» նախագծում Դավիթ Բաբախանյանը Մարջան Ավետիսյանին առաջարկեց Թամարայի դերում, ես ինքս դեմ էի: Ասում էի՝ այդ աղջիկը սերիալներում լացում է, չի կարողանա»,- պատմել է դերասան Գրիգոր Դանիելյանը:
-
Հարցազրույց 17:16 • 12/11 «Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին «Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
Հարցազրույց 15:47 • 13/11 «Ես 13 տարեկան էի, տատիկիս հետ փողոցում ռելե էինք վաճառում». Ելենա Արշակյանը՝ դժվար մանկության մասին «Իմ մանկությունը, ինչպես բոլորինը 90-ականներին, այդքան էլ լավ պայմաններում չի անցել: Սովը, ոջլոտ մազերը, դպրոցի կաթը, պեչենիները, վառարանը... 90-ականների սերունդն անցել է այդ ամենի միջով, միայն ես չէի»,- պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանը:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
TV, կինո 12:26 • 13/11 «Կինոմոսկվա»-ում կայացավ Սամի Նասերիի և Արթուր Դարբինյանի մասնակցությամբ «Սուրբը 2» ֆիլմի վերջին սերիայի փակ դիտումը «Կինոմոսկվա»-ում հավաքվել էին «Սուրբը 2» ֆիլմի ֆանատները՝ դերասանների և ստեղծագործական անձնակազմի հետ միասին ժամանակից շուտ դիտելու սերիալի վերջին երկու սերիաները:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:34 • 12/11 «Հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար». Դիանա Գրիգորյանը՝ «Իմացիր ավելին» հաղորդաշարի 5-ամյակի ու բարձր վարկանիշի մասին Ես միշտ եմ ցանկացել, նման հաղորդաշար իրականացնել, բայց, քանի որ հիմնականում ծանրաբեռնված էի, չէր ստացվում: Հետո իմ առջև նպատակ դրեցի ու հավաքեցի պրոֆեսիոնալ թիմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Գրիգորյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
23:07 • 16.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Ժամանց
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:15 • 14.11.24 Լիլուն հրապարակել է դստեր 4-ամյակի լուսանկարները
Photographer
-
14:07 • 09.11.24 Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը