Սեքսն ու էրոտիկան ինտելեկտուալ ֆիլմերում.Bravo.am
BRAVO.am-ի «Սեքս &» բաժնի սյունակագիր Լուսի Քոչարյանն առանձնացրել է էրոտիկ տեսարաններով ինտելեկտուալ ֆիլմերի, իր կարծիքով, լավագույն եռյակը եւ ներկայացրել սեփական տպավորությունները:
Կադր` «Պերսոնա» ֆիլմից
«Պերսոնա» (Persona)
Ռեժիսորի մասին. Ինգմար Բերգման (1918-2007)` թատրոնի եւ կինոյի շվեդ հանճարեղ ռեժիսոր, սցենարիստ, գրող: Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներն են կրոնի, ավանդական ընտանիքի, անհատի ճգնաժամերը, մարդկանց միջեւ իրական կապերի փնտրտուքը: Շեշտադրումները դեմքերի խոշոր պլաններն են, որոնք փոխանցում են բարդ հույզերի երանգները: Բերգմանը հայտնի է նրանով, որ ունեցել է «սեփական» դերասաններին, բազմիցս նկարել նրանց: Մահացել է հռչակավոր մեկ այլ ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի հետ նույն օրը՝ 2007-ի հուլիսի 30-ին:
Ֆիլմի մասին. Տարին՝ 1966թ., տեւողությունը՝ 85 րոպե: Էքզիստենցիալ դրամա է, որում ծավալվում է հոգեբանական ամենակարեւոր խնդիրներից մեկը՝ «Ես միայնակ եմ, կյանքն ու գոյատեւումն անիմաստ են» խորագրով: Հայտնի դերասանուհի Ֆոլգերը մի օր հենց ներկայացման ժամանակ լռում է, դադարում խոսել որեւէ մեկի հետ: Բուժզննումը ցույց է տալիս, որ նա հոգեպես առողջ է: Որոշվում է, որ բուժքույր Ալման պետք է խնամի դերասանուհուն, ու նրանք երկուսով ծով են գնում: Այստեղ սկսվում են լուռ ու էմոցիոնալ մենախոսությունները, որոնք շերտ առ շերտ բացահայտում են երկու կանանց ներաշխարհները:
«Պերսոնա»-ն դիտողի հետ ակտիվ համագործակցություն է ենթադրում` խորքային իմաստներ դուրս բերելու համար: Անտիկ թատրոնում պերսոնան տերմին է. այն նշանակում է դիմակ, որի բերանի բացվածքից դերասանն արտաբերում է իր խոսքը: Իրականում «Պերսոնա»-ն Բերգմանի դիմակն է, տեսախցիկն էլ` բերանի բացվածքը, որի միջոցով պատմում է իր մասին: Դիմակը չի կարող խոսել, խոսում է հոգին:
Սեփական տպավորություններ. Այս գլուխգործոցը հնարավոր չէ դիտել առանց նախատրամադրվածության կամ հենց այնպես: Այն համբերություն ու ուշադրություն է պահանջում: Այստեղ բոլոր պատահական թվացող կադրերը` սկսած վախվորած սարդից եւ արնաքամ լինող գառնուկից մինչեւ ակնոցով երեխան, ով հետաքրքրությամբ շոշափում է կանանց դեմքերը, շերտավոր իմաստներ ու խորհրդանիշեր են պարունակում: Ֆիլմը սեւ ու սպիտակ է, բայց օպերատորական աշխատանքն այնքան փառահեղ է, պլաններն` այնքան ճիշտ ու թատերական, որ երկխոսությունները լցվում են ամենախոր գույներով: Եվ այս ամենի ֆոնին նրբագույն միմիկաներով ու շարժումներով մատուցվում է անկրկնելի, գեղեցիկ սեքսուալությունը՝ պարանոցներ, հիպնոսացնող շուրթեր, ծովափ եւ լողազգեստներ, զրույցներ խմբակային սեքսի մասին, որոնց հնչողությունից նույնիսկ ֆրիկցիաներն են պատկերվում: Կերպարների բարձրաճաշակ, էլեգանտ ոճ: Ֆիլմի ընթացքում անընդհատ ցանկություն է առաջանում կադրերը նորից ու նորից դիտել:
Ֆրազ ֆիլմից. «Ինքնասպա՞ն լինել: Ո՛չ, դա չափազանց գռեհիկ է: Բարեկիրթ մարդիկ այդպես չեն անում»:
Կադր` «Զաբրիսկի Փոյնթ» ֆիլմից
«Զաբրիսկի Փոյնթ» (Zabriskie Point)
Ռեժիսորի մասին. Միքելանջելո Անտոնիոնի (1912-2007)` իտալացի հռչակավոր կինոռեժիսոր եւ սցենարիստ, եվրոպական հեղինակային կինոյի դասականներից: Նրան անվանում են «օտարման ու ինքնապարփակման պոետ»: Անտոնիոնիի ուշադրության կենտրոնում են մարդկանց էքզիստենցիալ խնդիրները փիլիսոփայական տեսանկյունից՝ հոգեկան մահ, հուզական սպառում, մարդկանց միայնակություն:
Ֆիլմի մասին. Տարին՝ 1970 թ., տեւողությունը՝ 112 րոպե: Բովանդակությունը բավական պարզ է թվում առաջին հայացքից: Այն ընդամենը մեկ օրվա պատմություն է: 20-ամյա Մարկն ու Դարյան տարբեր իրավիճակներից ու խնդիրներից պատահաբար գալիս հասնում են Մահվան հովիտ ու ծանոթանում: Աղջնակը քարտուղարուհի է, ով աշխատում է իր տնօրենի նախագծի վրա Ֆենիքսում, իսկ տղան՝ նախկին ուսանող, ով թանկարժեք ինքնաթիռ է գողացել: Նրանք զբոսնում ու զրուցում են անկենդան անապատում, փիլիսոփայում կյանքի իմաստի մասին ու սիրով զբաղվում: Ալեգորիկ ձեւով նրանց հետ օրգիա է կազմակերպում ժամանակակից ողջ երիտասարդությունը: Այս սեքս-դրվագի համար Անտոնիոնիի վրա հարձակումներ շատ եղան: Բայց սա անմեղ համբույր է հիշեցնում՝ համեմատած ներկայի փառատոնային ֆիլմերի սեքս-տեսարանների հետ:
Ֆիլմը նկարահանված է ԱՄՆ-ում: Անտոնիոնիի ամենաքաղաքականացված գործերից է, որտեղ ցուցադրվում է ուսանողական բողոքական ալիքները բուրժուական կյանքի եւ օրինակարգերի նկատմամբ: Ռեժիսորն առաջիններից էր, որ ֆիլմում «Փինք Ֆլոյդ»-ի երաժշտությունն օգտագործեց:
Սեփական տպավորություններ. Ռետրո էսթետիկան ամենուր է՝ առաջադեմ ապստամբ ուսանողություն, ամենադասական գլամուրային մեծահարուստ խավ, վերջին տեխնոլոգիաներով զինված գրասենյակներ, ու այս ամենը 60-70-ականների ոճաբանությամբ: Փայլուն դիմակներ հագած տնօրենների ու միլիոնավոր դոլարների ֆոնին պտտվում են պարզ շապիկով, ապոլոնյան գեղեցկությամբ Մարկն ու հիփփիական երկար վարսերով, հետույքը հազիվ ծածկող վերնաշապիկով, շքեղ կազմվածքով ու նյուդ դիմահարդարմամբ Դարյան: Մահվան Հովտում սյուրռեալիաստական օրգիայի տեսարանն իսկական քանդակային կոմպոզիցիա է հիշեցնում՝ քանդակված ռեժիսորի կողմից: Հնարավոր չէ գտնել մի գրամ վուլգարություն: Նայում ես ու աչքերիդ չես հավատում, որ տասնյակ բացարձակ մերկ գալարվող մարմիններից կարելի է ստանալ ոչ թե անռիթմ պոռնոգրաֆիա, այլ շարժվող գեղանկարչություն: Ֆիլմը հասկացնում է, թե ինչպես կարող է ազատատենչ երիտասարդներին կուլ տալ մարդկային քաղաքը, եւ ինչպես կարող է բնական սեր հորդել բացարձակ մեռյալ անապատում: Ֆլոյդի հոգեմետ երաժշտությունը դեռ երբեք այդքան ներդաշնակ չի զարդարել որեւէ բան, քան այս ֆիլմի կսկիծ առաջացնող ավարտը:
Ֆրազ ֆիլմից. «-Կյանքում գալիս է մի պահ, երբ պետք է որոշել, թե դու ում կողմից ես:
-Բայց կողմերը հազարավոր են, այլ ոչ միայն լավն ու վատը»:
Կադր` «Սալո կամ Սոդոմի 120 օրերը» ֆիլմից
«Սալո կամ Սոդոմի 120 օրերը» (Salo o le 120 giornate di Sodoma)
Ռեժիսորի մասին. Պիեռ Պաոլո Պազոլինի (1922-1975)` իտալացի կինոռեժիսոր, պոետ եւ արձակագիր: Ըստ քաղաքական հայացքների՝ մարքսիստ եւ կոմունիստ: Դա իր կնիքն է թողել նրա բոլոր կինեմատոգրաֆիական աշխատանքներում: Նա ամենահակաբուրժուական դիրքորոշումներով անդրադարձել է քաղաքական, կրոնական եւ միջանձնային խնդիրներին: Պազոլինիի ֆիլմերը շոկի են ենթարկում դասական միֆերի ինքնատիպ մեկնաբանությամբ ու «մարքսիզմ-քրիստոնեություն-մարդկային սեքսուալություն» համադությամբ:
Ֆիլմի մասին. Տարին՝ 1975 թ., տեւողությունը՝ 116 րոպե: Ֆիլմը մարքիզ դը Սադի վեպի էկրանավորումն է՝ տեղափոխված 1944-45թթ., ֆաշիստական Սալոյի Հանրապետություն` Իտալիայի հյուսիսում: Բարձր հասարակության մի խումբ անձանց ու արքայազնի կողմից գերեվարվում են մի խումբ պատանի աղջիկներ ու տղաներ եւ ստորացվում, տանջահարվում, անարգվում 4 ամիս շարունակ: Մեծահասակների համար սա մի վերջին հնարավորություն է հագուրդ տալ ամենաայլասերված ու դաժան սեքսուալ ցանկություններին, իսկ երիտասարդների համար՝ կենդանի մնալու տարբերակ:
Ֆիլմը սարսափելի քննադատության արժանացավ, արգելվեց եվրոպական մի քանի երկրում: Ռեժիսորին մեղադրեցին անառակություն ու այլասերություն տարածելու մեջ, իսկ ֆիլմի թողարկումից քիչ անց նրան սպանված գտան: «Սալո»-ն 100%-ով արդարացնում է իր համբավը՝ որպես ցնցող, դաժան ու հակասական հույզեր առաջացնող ֆիլմ: Շատերը պնդում են, որ նման բաներ չի կարելի ոչ տեսնել, ոչ ցուցադրել, ոմանք էլ՝ որ սա իրական գլուխգործոց է: Բայց փաստն այն է, որ անտարբեր հնարավոր չէ մնալ:
Սեփական տպավորություններ. Այս ֆիլմն արժե նայել հենց միայն հետաքրքրությունից, քանզի այն անգերազանցելի է իր տեսակի մեջ: Նայելուց առաջ պետք է մարզել նյարդերը: Երեւալու են թե՛ գեղեցիկ մարմիններ, թե՛ մեխեր ու կալ ուտելու տեսարաններ եւ բռնի հոմոսեքսուալություն, հնարավոր է նաեւ անելանելիության զգացողություն դիտողի մոտ: Տեսածը հնարավոր չէ լուրջ ընդունել, պետք է միշտ հիշել, որ սա թատրոն է, ֆանտասմագորիա, իսկ կալն ընդամենը շոկոլադ է: Շշմեցնում է նաեւ կոլորիտային կոնտրաստը. սկզբում տեսնում ենք արիստոկրատիա, կրոն, ֆինանսներ ու օրենքներ, որոնք պայմանագիր են կնքում միմյանց հետ: Իսկ հետո տեսնում ենք այլ մարդկանց խոշտանգումն ու նրանց պատասխան գործողությունները կամ անգործությունը: Այս ֆիլմը փոխաբերությունների կոկտեյլ է, որը շատ ավելին է, քան գեղարվեստական պոռնոգրաֆիան, ինչում մեղադրում էին հանճարեղ Պազոլինիին:
Ֆրազ ֆիլմից. «Միայն այլ մարդկանց ստորացնելու միջոցով եմ հասկանում, որ ավելի լավ է լինել իմ տեղում, քան նրանց: Եթե մարդիկ հավասար են ու չկա տարբերություն շերտերի միջեւ, երջանկություն չի կարող լինել… Ոչ մի այլ հաճույք չի կարող համեմատվել սոցիալական առավելությունների հետ»:
Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)
BRAVO.am
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 13:47 • 13/11 «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին «Երբ «Ֆուլ հաուս» նախագծում Դավիթ Բաբախանյանը Մարջան Ավետիսյանին առաջարկեց Թամարայի դերում, ես ինքս դեմ էի: Ասում էի՝ այդ աղջիկը սերիալներում լացում է, չի կարողանա»,- պատմել է դերասան Գրիգոր Դանիելյանը:
-
Հարցազրույց 17:16 • 12/11 «Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին «Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:
-
Հարցազրույց 15:47 • 13/11 «Ես 13 տարեկան էի, տատիկիս հետ փողոցում ռելե էինք վաճառում». Ելենա Արշակյանը՝ դժվար մանկության մասին «Իմ մանկությունը, ինչպես բոլորինը 90-ականներին, այդքան էլ լավ պայմաններում չի անցել: Սովը, ոջլոտ մազերը, դպրոցի կաթը, պեչենիները, վառարանը... 90-ականների սերունդն անցել է այդ ամենի միջով, միայն ես չէի»,- պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանը:
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
Նորաձևություն 11:53 • 11/11 «Այն 10 հիմնասյուներն են, որոնք մեզ պահում են հայ ու տարանջատում այլ ազգերից». Արամ Նիկոլյանը՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուի մասին «Նորաձևության շաբաթ 2024»-ի շրջանակներում ցուցադրվել է դիզայներ Արամ Նիկոլյանի նոր՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուն, որը ներկայացրել են հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչները:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
TV, կինո 12:26 • 13/11 «Կինոմոսկվա»-ում կայացավ Սամի Նասերիի և Արթուր Դարբինյանի մասնակցությամբ «Սուրբը 2» ֆիլմի վերջին սերիայի փակ դիտումը «Կինոմոսկվա»-ում հավաքվել էին «Սուրբը 2» ֆիլմի ֆանատները՝ դերասանների և ստեղծագործական անձնակազմի հետ միասին ժամանակից շուտ դիտելու սերիալի վերջին երկու սերիաները:
-
Շոուբիզնես 10:50 • 11/11 «Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի». Իվետա Մուկուչյանը կուլիսներից տեսանյութ է հրապարակել Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արա Մարտիրոսյանին նվիրված՝ «Բաժանում չի լինում» համերգի կուլիսներից տեսանյութ, որտեղ երևում է, թե որքան հուզված է ու դժվարությամբ է կարողանում բեմ բարձրանալ:
-
Հարցազրույց 14:34 • 12/11 «Հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար». Դիանա Գրիգորյանը՝ «Իմացիր ավելին» հաղորդաշարի 5-ամյակի ու բարձր վարկանիշի մասին Ես միշտ եմ ցանկացել, նման հաղորդաշար իրականացնել, բայց, քանի որ հիմնականում ծանրաբեռնված էի, չէր ստացվում: Հետո իմ առջև նպատակ դրեցի ու հավաքեցի պրոֆեսիոնալ թիմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Գրիգորյանը:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
-
13:42 • 15.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը
Ժամանց
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:15 • 14.11.24 Լիլուն հրապարակել է դստեր 4-ամյակի լուսանկարները
-
17:44 • 13.11.24 Դերասանուհի Քնարիկ Զաքարյանի ֆոտոշարքը Կիպրոսից
Photographer
-
14:07 • 09.11.24 Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը