«Եվրատեսիլ-2016»-ին հաղթեց Ուկրաինան
Մեկնարկել է «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանի մասնակցությունը հոբելյանական է. մեր երկիրը արդեն 10-րդ անգամն է մասնակցում մրցույթին:
02։42
Ավարտվեց համաեվրոպական երգի մրցույթը։ Հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան իր «144» երգով։
Հայաստանը ազգային ժյուրիների կողմից 12 միավոր ստացավ Իսպանիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, ընդհանուր հավաքեց 115 միավոր։ Հեռուստաքվեարկությունից հետո Հայաստանի միավորները 249 էին ու հայտնվեց 7-րդ հորիզոնականում։ Հայաստանն իր 12 միավորը շնորհեց Ֆրանսիային։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ավստալիան՝ 511 միավորով, Ռուսաստանը՝ 491 միավորով հայտնվեց երրորդ հորիզոնականում։
02։30
Մեկնարկեց քվեարկության երկրորդ փուլը՝ հեռուստաքվեարկությունը։
02:26
Ազգային ժյուրիների քվեարկությունից հետո 320 միավորով առաջատարն է Ավստրալիան։ Նրան 211 միավորով հաջորդում է Ուկրաինան, 148-ով՝ Ֆրանսիան, 137-ով Մալթան, 130-ով Ռուսաստանը։ Հայաստանը 115 միավոր է հավաքել։
02։08
Հայաստանն իր հերթական 12 միավորը ստացավ Ռուսաստանից։
02։04
Հայաստանը 12 միավոր ստացավ նաև Բուլղարիայից։
02։03
Հայաստանն իր 12 միավորը շնորհեց Ֆրանսիային։
01։59
Հայաստանը ստացավ իր առաջին 12 միավորը, այն շնորհեց Իսպանիայի ազգային ժյուրին։
01։52
Րոպեներ անց կհայտարարվի ազգային ժյուրիների գնահատականները։
01։46
Հետհաշվարկով ազդարարվեց քվեարկության ավարտը։
01։31
26 մրցութային կատարումների ավարտից հետո սկսվեց sms հաղորդագրություններով քվեարկությունը:
Այս ընթացքում կրկին , մասնակիցների համարների ներքո, ցուցադրվեցին կատարումները, ինչպես նաև՝ հատվածներ եվրատեսիլյան նախորդ տարիների հաղթող երգերից:
Քվեարկության արդյունքները հայտարարելուց առաջ հանդիսատեսի համար կատարումով հանդես եկավ մրցույթի հյուր՝ 9 «Գրեմմի» մրցանակակիր Ջասթին Թիմբերլեյքը:
01։16
Մասնակիցներին ողջունեց ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր Ջասթին Թիմբերլեյքը։
01։13
«Մենք «Կանաչ սենյակում» ենք, սպասում ենք 12 միավորներին»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է Իվետա Մուկուչյանը։
01։06
Արևիկ Սիմոնյանի հեղինակած զգեստով ու «Արտյոմս» ոսկերչական տան զարդերով բեմ բարձրացավ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը։ Երգն ուղղակի հրաշալի կատարեց երգչուհին ու ամփոփեց «Եվրատեսիլ-2016» մրցույթը։
00։51
21 համարի ներկայացնող Ջամալան, ով եվրատեսիլյան հանդիսատեսի առջև հանդես եկավ իր հեղինակած «1944» երգով, կիսով չափ հայուհի է. Ջամալայի մայրն է հայուհի։ Երգչուհու իսկական անունը՝ Սուսաննա է, ազգանունը՝ Ջաբալադինովա:
Ջամալան երգել սկսել է հինգ տարեկանից, սակայն հանդիսատեսին հայտնի դարձավ 2009 «Նոր ալիք» եգի մրցույթին մասնակցելուց հետո: Նա այսօր Ուկրաինայում սիրված երգչուհի է և հասցրել է նկարահանվել երկու գեղարվեստական ֆիլմում:
00:41
18 համարի ներքո հանդես եկավ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը ՝ իր «Դու միակն ես» երգով և ուղեկցող շքեղ շոուով:
Սերգեյ Լազարևը, ով ինը տարեկանից սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ երգեցողությամբ, նշում է, որ որպես երգիչ աճել ու ձևավորվել է հանդիսատեսի աչքի առաջ, և հիմա ժամանակն է, որպեսզի եվրոպացի հանդիսատեսը նույնպես ճանաչի իրեն:
00:03
«Եվրատեսիլի» հաղորդավարները եվրատեսիլյան իրենց նախընտրած երգերից հատվածներ կատարեցին։ Նրանցից մեկը կատարեց Ինգա և Անուշ Արշակյանների երգը։
23:41
Ստոկհոլմի բնակիչներն ու հյուրերը երկնքում ինքնաթիռ են նկատել` Իվետա Մուկուչյանին և Լեռնային Ղարաբաղին աջակցող գրությամբ պաստառով:
Այս մասին գրում է Life.ru-ն` նշելով, որ ինքնաթիռն անցել է Շվեդիայի Գլոբ արենա համերգային համալիրի վրայով` ծածանելով «Ղարաբաղ-Իվետա» գրությամբ պաստառը:
Դա տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչ համերգի մեկնարկից ժամեր առաջ:
23:20
«Հայեեեեե՜ր խնդրում ենք որքան հնարավոր է շուտ տարածել... Սա վերջնական հաստատված հեռախոսահամարներն են, ամբողջությամբ: Մեկնաբանություններում, կամ նկարի վրա tag արեք Եվրոպայում բնակվող բոլոր ծանոթ, բարեկամ, ընկերներ, գործընկերներին, մի խոսքով ձեր ֆեյսբուքի բոլոր Եվրոպայում բնակվող ընկերներին»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
23:10
Մրցույթի մասնակիցները բեմում են, այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ պետք է ելույթ ունենան։ Ու քանի որ Իվետա Մուկուչյանը եզրափակելու է մրցույթը, բեմ բարձրացավ վերջում՝կարմիր շքեղ զգեստով։
Ի դեպ, նշենք, որ առաջին անգամ «Եվրատեսիլը» հեռարձակվում է ԱՄՆ-ում և Չինաստանում։
Հայտնի է, որ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով հանդես է գալու 26 համարի ներքո` եզրափակելով ելույթների շարքը: Մինչդեռ բացումն անելու է Բելգիայի ներկայացուցիչը:
Այսպիսով՝ եզրափակիչ փուլում հանդես կգան հետևյալ երկրների ներկայացուցիչները` նշված հաջորդականությամբ. 1.Բելգիա, 2.Չեխիա, 3.Նիդեռլանդներ, 4.Ադրբեջան, 5.Հունգարիա, 6.Իտալիա, 7.Իսրայել, 8.Բուլղարիա, 9. Շվեդիա, 10. Գերմանիա, 11. Ֆրանսիա, 12.Հոլանդիա, 13.Ավստրալիա, 14.Կիպրոս, 15. Սերբիա, 16.Լիտվա, 17. Խորվաթիա, 18. Ռուսաստան, 19. Իսպանիա, 20.Լատվիա, 21.Ուկրաինա, 22. Մալթա, 23. Վրաստան, 24. Ավստրիա, 25. Միացյալ Թագավորություն, 26. Հայաստան։
Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության ընթացքում, մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանը Հայաստանի դրոշի կողքին հաղթականորեն ծածանել էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ու իր քայլը մրցույթին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել էր՝ ասելով, որ ինքն «ուղղակի ուզում է, որ սահմաններին խաղաղություն տիրի»։
Հայ պատվիրակի կողմից ԼՂ դրոշի ծածանմանն անդրադարձել էր ներկա եղած մի ադրբեջանցի լրագրող` կոչ անելով մրցույթի հանձնաժողովին լուրջ քայլեր ձեռնարկել տվյալ հարցի առնչությամբ։ Ինչից հետո Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պաշտոնապես նախազգուշացրել էր, որ եթե Լեռնային Ղարաբաղի դրոշը դարձյալ ցուցադրի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, Հայաստանը` որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել և զրկվել հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք նաև, որ Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը բաց նամակով դիմել էր «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին, որում մասնավորապես ասված էր. «Մրցույթի մասնակիցը` որպես պատասխանատու եվրոպացի, ով հոգ է տանում եվրոպական արժեքների մասին և ցանկանում է ժողովրդավարություն ու խաղաղություն, այս բարբարոսական կոտորածների դեմ բացառապես խաղաղության և միասնության կոչ է արել` ցուցադրելով ԼՂՀ դրոշը` հանուն այն մարդկանց, ովքեր զոհվել են 40 օր առաջ այն հողի վրա, որը մեր տունն է: Այդուհանդերձ, դուք սպառնացել եք պատժամիջոց կիրառել մասնակցի նկատմամբ` լռեցնելով նրա խոսքի ազատության ադեկվատ դրսևորումը»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 13:47 • 13/11 «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին «Երբ «Ֆուլ հաուս» նախագծում Դավիթ Բաբախանյանը Մարջան Ավետիսյանին առաջարկեց Թամարայի դերում, ես ինքս դեմ էի: Ասում էի՝ այդ աղջիկը սերիալներում լացում է, չի կարողանա»,- պատմել է դերասան Գրիգոր Դանիելյանը:
-
Հարցազրույց 17:16 • 12/11 «Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին «Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:
-
Հարցազրույց 15:47 • 13/11 «Ես 13 տարեկան էի, տատիկիս հետ փողոցում ռելե էինք վաճառում». Ելենա Արշակյանը՝ դժվար մանկության մասին «Իմ մանկությունը, ինչպես բոլորինը 90-ականներին, այդքան էլ լավ պայմաններում չի անցել: Սովը, ոջլոտ մազերը, դպրոցի կաթը, պեչենիները, վառարանը... 90-ականների սերունդն անցել է այդ ամենի միջով, միայն ես չէի»,- պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանը:
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
Նորաձևություն 11:53 • 11/11 «Այն 10 հիմնասյուներն են, որոնք մեզ պահում են հայ ու տարանջատում այլ ազգերից». Արամ Նիկոլյանը՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուի մասին «Նորաձևության շաբաթ 2024»-ի շրջանակներում ցուցադրվել է դիզայներ Արամ Նիկոլյանի նոր՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուն, որը ներկայացրել են հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչները:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
TV, կինո 12:26 • 13/11 «Կինոմոսկվա»-ում կայացավ Սամի Նասերիի և Արթուր Դարբինյանի մասնակցությամբ «Սուրբը 2» ֆիլմի վերջին սերիայի փակ դիտումը «Կինոմոսկվա»-ում հավաքվել էին «Սուրբը 2» ֆիլմի ֆանատները՝ դերասանների և ստեղծագործական անձնակազմի հետ միասին ժամանակից շուտ դիտելու սերիալի վերջին երկու սերիաները:
-
Շոուբիզնես 10:50 • 11/11 «Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի». Իվետա Մուկուչյանը կուլիսներից տեսանյութ է հրապարակել Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արա Մարտիրոսյանին նվիրված՝ «Բաժանում չի լինում» համերգի կուլիսներից տեսանյութ, որտեղ երևում է, թե որքան հուզված է ու դժվարությամբ է կարողանում բեմ բարձրանալ:
-
Հարցազրույց 14:34 • 12/11 «Հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար». Դիանա Գրիգորյանը՝ «Իմացիր ավելին» հաղորդաշարի 5-ամյակի ու բարձր վարկանիշի մասին Ես միշտ եմ ցանկացել, նման հաղորդաշար իրականացնել, բայց, քանի որ հիմնականում ծանրաբեռնված էի, չէր ստացվում: Հետո իմ առջև նպատակ դրեցի ու հավաքեցի պրոֆեսիոնալ թիմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Գրիգորյանը:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
-
13:42 • 15.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը
Ժամանց
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:15 • 14.11.24 Լիլուն հրապարակել է դստեր 4-ամյակի լուսանկարները
-
17:44 • 13.11.24 Դերասանուհի Քնարիկ Զաքարյանի ֆոտոշարքը Կիպրոսից
Photographer
-
14:07 • 09.11.24 Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը