«Գեղեցիկ մարմինը հաջողության բացարձակ ցուցանիշ չէ». Լիլիթ Մարտիրոսյան
Tert.am Youth-ի զրուցակիցը «Միսս Երկրագունդ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Լիլիթ Մարտիրոսյանն է: Աշխարհին ներկայացած հայ գեղեցկուհին բավականին հետաքրքիր զրուցակից է: Մոդելային գործունեության, բարդույթների, անձնական կյանքի, կրթության, հաղթանակների, բարեգործական ակցիաների և այլնի վերաբերյալ՝ հարցազրույցում:
Սկսենք ամենասկզբից...
-Ծնվել մեծացել եմ Գյումրիում՝ երկրաշարժի տարում։ Հրաշքով եմ փրկվել: Ունեմ հիանալի ծնողներ և եղբայր։ Ծնողներս շատ մեծ դժվարություններով են մեզ մեծացրել: Մեծացել եմ արվեստի ոգով, քանի որ ընտանիքումս շատ են արվեստի ներկայացուցիչները։
Մասնագիտական կրթություն ստացել ե՞ք:
-Սովորել եմ օտար լեզուների ֆակուլտետում։ Կրթության ընթացքում տիրապետեցի ռուսերենին, անգլերենին, պարսկերենին և իսպաներենին։ Իմ հետաքրքրություններից մեկը լեզուներ սովորելն է և այլ ազգերի մշակույթին ծանոթանալը։ Ավարտելուց հետո Ամերիկյան համալսարանում ռազմավարական մարկետինգի կուրս անցա։ Կրթությունը մեծ դեր ունի իմ կյանքում, ես այն շատ եմ կարևորում՝ որպես անհատ ձևավորվելու հարցում։ Սովորելու անհագ ծարավ ունեմ: Միաժամանակ գրական փորձեր եմ անում և նկարում։
Կարծրատիպ կա, որ մոդելները առանձնապես ինտելեկտուալ չեն լինում: Գուցե՞ դրանից առաջացած բարդույթն է Ձեզ ստիպել, որ շարունակ կրթությամբ զբաղվեք:
-Անկեղծ ասած՝ կրթությունս մինչ մոդել դառնալն եմ ստացել: Մինչ այդ անգամ մտքիս ծայրով չէր անցնում, որ կարող եմ մոդել դառնալ: Իմ ընտանիքում կրթությունը միշտ առաջին տեղում է եղել: Վստահ եմ, որ միայն գեղեցիկ մարմինը հաջողության բացարձակ ցուցանիշ լինել չի կարող: Ո՞ւմ է պետք այն մոդելը, որ չի կարողանում խոսել օտարազգի լուսանկարչի հետ:
Հրաշքով փրկված աղջնակ՝ ինչպե՞ս հայտնվեցիր մոդելային բեմահարթակում:
- Ամեն ինչ շատ պատահական է սկսվել։ Մայրիկիս խորհրդով մասնակցեցի «Միսս Հայաստան» մրցույթին՝ ներկայացնելով Շիրակի մարզը, և ընդգրկվեցի լավագույն տասնյակում։ Չտխրեցի, ինձ համար իրական հաղթանակներն առջևում էին:
Աղջիկներից շատերը մոդել չեն դառնում, քանի որ ունեն լողազգեստով հանրությանը ներկայանալու բարդույթ: Այս բարդույթը Ձեզ սպառնո՞ւմ էր:
-Կոմպլեքներ ունենում են այն աղջիկները, ովքեր ունեն թաքցնելու բան: Ես շատ սիրում եմ առողջ ապրելակերպը և ունեմ անձնական մարզիչ: Վաղուց պատրաստ էի լողազգեստով հանրությանը ներկայանալուն: Սա պարզապես հոգեբանական փուլ էր, որ պետք է անցնեի: Ավելի շուտ այդ պահը վայելել եմ, քան կոմպեքսավորվել:
Որո՞նք էին առաջին ցուցադրության չջնջվող տպավորություններդ:
-«Միսս Հայաստան» մրցույթի երեկոյան զգեստների հեղինակ, տաղանդավոր Գայանե Մարտիրոսյանը, հեռուստացուցադրություն ուներ և որպես մոդել ընտրել էր ինձ։ Երբեք չեմ մոռանա ո՝չ այդ օրը, ո՝չ էլ այդ օրվանից մնացած էմոցիաներս, հուզմունքս: Ինձ թվում էր հեքիաթի աղջիկ եմ:
Որո՞նք են, այն ծանրակշիռ ձեռքբերումները որոնք ուղի կհարթեն ապագայում:
-Աշխատել եմ հայտնի լուսանկարիչների ու դիզայներների հետ։ Իմ ամենամեծ ձեռքբերումներից է «Միսս Երկրագունդ» մրցույթում 5-րդ տեղը զբաղեցնելը, ինչպես նաև Oriflame Fashion Night-ին մասնակցելը, ZARA ապրանքանիշի երեք մոդելներից մեկը լինելը, դիզայներ Վահան Խաչատրյանի հարսանեկան զգեստը ներկայացնելը, Airfrance-ի բորդուղեկցորդուհիների՝ բոլոր տարիների զգեստների ցուցադրումը և այլն:
Անցած տարին, կարծես թե, Ձեզ համար բավականին հագեցած տարի էր…
-Այո, 2015 թվականին ինձ նկատեց «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը և հրավիրեց մասնակցելու «Top Model Հայաստան» մրցույթին: Հետո մասնակցեցի Եգիպտոսում կայացած «Top Model Աշխարհ» մրցույթին: Հենց այնտեղ էլ ինձ նկատեցին և առաջարկեցին մասնակցել «Միսս Երկրագունդ» մրցույթին: Բացի այդ` նկարահանվեցի գովազդային հոլովակներում:
Խոսենք «Միսս Երկրագունդ» մրցույթից: Ի՞նչ տվեց մրցույթը:
- Եթե անկեղծ` նման մրցույթներում կարևոր են այն առաջարկները, որոնք ստանում ես դրանց ավարտից հետո: Ես, օրինակ, մի քանի առաջարկներ եմ ստացել Վիեննայից, Սինգապուրից, Թայվանից: Ինձ պարտված չեմ համարում: Ցանկացած մրցույթ ինչ-որ նոր հաջողության սկիզբ է:
«Մեկնիր ձեռք»: Բացենք չակերտները: Ի՞նչ է այն իրենից ենթադրում:
-«Մեկնիր ձեռք»-ը արդեն չորս տարեկան է: Սա մի ակցիա է, որը ես եմ հիմնել: Ինքս այցելում եմ Գյումրու տնակային ավաններ, օգնում եմ տնակներում ապրող երեխաներին, ընտանիքներին ու հատկապես մանկուց հաշմանդամ դարձած երեխաներին: Առաջիկայում ավելի լայնածավալ աշխատանքներ են սպասվում:
Ամենալուրջ դժվարությունը, որը կարո՞ղ է ստիպել Ձեզ, որ հետ կանգնեք մոդելային կարիերայից:
-Աղջիկները հիմա կմտածեն, որ անձնական կյանքս, բայց հաստատ չէ, քանի որ եթե մեկը փորձի սահմանափակել հետաքրքրություններս, ձեռքբերումներս, ապա չի կարող կողքիս լինել: Չեմ պատկերացնում, որ հաղթահարելի դժվարություն լինի ու ես հետ կանգնեմ: Գյումրեցի եմ, իսկ դա նշանակում է, որ կամքի խնդիր չունեմ:
Գիտենք, որ մոդել Ադրիանա Լիման Ձեր օրինակն է: Ինչո՞ւ:
-Այս մոդելը իսկական կնոջ կերպար է, քանի որ կարողանում է բոլոր իմաստներով առաջին տեղում լինել: Նա անսահման ներքին ուժ ու փիլիսոփայություն ունի: Շատ փարթիներում նրան չես կարող տեսնել: Նա կարողացել է համադրել անձնական կյանքը մոդելային գործունեության հետ, իսկ դա շատ ողջունելի է: Բալիկներ ունի, բայց մնում է որպես պահանջված սուպերմոդել:
Բալիկներից խոսեցիք: Արդեն 28 տարեկան եք: Քանի՞ երեխա եք ցանկանում լույս աշխարհ բերել:
- Բալիկների քանակը գիտենք, որ Աստված է կամենում: Հավանաբար երկու երեխաներ կունենամ: Սիրտս ազատ է: Դեռևս անձնականին անդրադառնալու ժամանակը չէ: Դեռ չկա այն միակը՝ հանուն որի կցանկանամ ժամանակս կիսել:
-Ի՞նչ տեսակ ընտանիքում եք Ձեզ պատկերացնում 2030 թվականին:
-Անսպասելի հարց էր: Ինձ մոտ իդեալական ընտանիքի պատկերը իմ ընտանիքն է, որը ստեղծել են ծնողներս: Աշխարհի երջանիկը կլինեմ, եթե կարողանամ այդպիսի ընտանիքի մայր լինել:
Անահիտ Կասամանյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը