Ակումբ այցելելը հայ աղջկա կերպարը չի պիտակավորում. Երևանի ակումբային կյանքը DJ Donz-ի մեկնաբանմամբ
Այն, որ արտերկրում գիշերային կյանքը բավականին եռուն է, դա թերևս գաղտնիք չէ արտերկրում եղած որևէ մեկի համար: Սակայն Հայաստանում ևս վերջին տարիներին երիտասարդության շրջանում բավականին տարածվել է ակումբներ հաճախելը, փարթիներին նախօրոք պատրաստվելը և դրանց հետևողականորեն մասնակցելը:
Tert.am Life-ը զրուցեց DJ Արսեն Բեկեչյանի հետ, ով առավել հայտնի է DJ DONZ անունով։ Արտիստն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2007 թվականից: Զբաղվում է DJ-ինգով, երաժշտություն գրելով, պրոդյուսերինգով։ Արսենի նախընտրած երաժշտական ոճերն են` Deep House, Tech House:
Ինչպիսի՞ն են Երևանի գիշերները, ինչպիսի՞ ակումբային կյանքով են ապրում հայ երիտասարդները, որքանով է ակտուալ DJ-ի մասնագիտությունը Հայաստանում, այս և մյուս հետաքրքրող հարցերի պատասխանները՝ զրույցում։
-Սկսենք նրանից, թե որքանո՞վ է ակտուալ DJ-ի մասնագիտությունը մեր երկրում։
-Երևանում շատ քիչ են ակումբները, իսկ դա ակումբային կյանքի զարգանալուն իսկապես խանգարում է: Ունենք շատ տաղանդավոր DJ-ներ, բայց նրանք գումար են վաստակում կորպորատիվ միջոցառումների միջոցով, իսկ դա թերևս մասնագիտական զարգացման ամենաճիշտ վայրը չէ:
-Եթե մի քանի տարի հետ գնանք, ապա ակնհայտ կտեսնենք, որ DJ-ինգը բավականին զարգացել է, չնայած, որ ինչպես նշեցիք չունենք համապատասխան ակումբներ: Համաձայն չե՞ք:
-Իհարկե, համաձայն եմ: Պարզապես տարբերությունն այն է, որ տարիներ առաջ միայն ակումբ էր, իսկ հիմա բազմատեսակ հաստատություններ կան, որտեղ DJ-ները կարող են նվագել: Նվագում են օրինակ՝ փաբերում, իսկ նման տեղերում որպես ստեղծագործող առանձնապես չես կարող ճաշակդ թելադրել, վարձատրությունն էլ անհամեմատ ցածր է:
-Կարծիք կա, որ Հայաստանում ռեստորանային երաժշտության վերաբերյալ մարդիկ ավելի լավ կարծիք ունեն, քան ակումբային երաժշտության, համաձա՞յն եք:
-Չեմ պատկերացնում հայկական հարսանիք առանց հայկական մեղեդիների: Կան մարդիկ, որ այդ նույն երաժշտությունը նախընտրում են կենդանի կատարմամբ լսել, իսկ մի մասն էլ հաճույքով այդ ամենը լսում է միքսված՝ DJ-ի մատուցմամբ: Այստեղ զուտ ցանկության ու հնարավորության հարց է: Ավագ սերունդը կենդանի երաժշտություն նվագող խմբերի կողմնակից է, իսկ երիտասարդները ավելի հակված են լսել մեզ՝ DJ-ներիս:
-Ասում եք, որ հայկականն ավելի նախընտրելի է, իսկ Դուք որպես ստեղծագործող լայն հնարավորություն ունեք, փորձո՞ւմ եք հայկական երաժշտությունը միքսել:
-Գրեթե բոլոր ելույթներս ընթանում են հայկական հնչյուններով: Ունեմ 19 ալբոմ, որից 6-ը հայկական ստեղծագործություններ են: Վերջին ստեղծագործությունը, որը մշակել եմ եղել է «Սարերի հովին մեռնեմ» երգը: Հաջորդ երգն էլ լինելու է «Դլե Յաման»-ը:
-Ինչպես է հայկական ստեղծագործությունների միքսերին արձագանքում Ձեր լսարանը: Հետաքրքիր է, փոխվո՞ւմ է Ձեր նշած ավագ սերնդի վերաբերմունքը, երբ ազգային հնչյուններ են լսում DJ-ի կատարմամբ:
-Երևանում այնքան քիչ են, այն մարդիկ, ովքեր իրականում հասկանում են ակումբային, էլեկտրոնային երաժշտությունը: Շատերի համար պարզապես անհրաժեշտ է, որ պարային հնչյուններ լինեն: Նման գործերի դեպքում ավելի շատ կոլեգաներս են արձագանքում, իսկ հարսանիք կամ ծնունդ եկած մարդու համար հավատացեք այդ փաստը այնքան էլ կարևոր չէ:
-Կարմիր լապտերների փողոցը՝ Ամստերդամում, Walking street-ը՝ Պատտայայում, Բուրբոն սթրիթը՝ Նոր Օռլեանում, իսկ Երևանում որտե՞ղ է գիշերային կյանքը տեղավորվել։
-Շատ ցավալի է, բայց նման փողոց Երևանում չունենք: Վրաստանն ունի «Շարդեն» անվամբ փողոց, որը ամբողջությամբ տեղայնացված է ակումբներով: Իսկապես, շատ կցանկանայի, որ մենք էլ նման մի փողոց ունենայինք, քանի որ մեզ մոտ ակումբները իրարից հեռու փողոցներում են: Եթե այդպես լիներ, ապա Երևանն էլ ակումբային քաղաք կլիներ: Այդ ժամանակ մեր քաղաք այցելած հյուրերը կկողմնորոշվեին ինչ ակումբ այցելել և ում լսել:
-Որքա՞ն գումար է անհրաժեշտ Երևանում մեկ անգամ ակումբ այցելելու համար:
-Նայած, թե ի՞նչ տրամադրվածությամբ ու ախորժակով եք որոշել ակումբ այցելել:
-Ենթադրենք այցելուն ցանկանում է մեկ բաժակ որևէ ալկոհոլային ըմպելիք և լավ երաժշտություն:
-Կարծում եմ, որ 3000-ից 4000 դրամը բավարար կլինի։ Այս ամենն էլ է հարաբերական, քանի որ ակումբների գները կարող են տարբեր լինել:
-Որպես կանոն, եթե DJ է նվագում, ապա մուտքը վճարովի՞ է լինում:
-Մուտքի վճար ոչ բոլոր ակումբներում է լինում, իսկ եթե լինում էլ է, ապա 1000 դրամ, կամ մի քիչ ավել: Հիմնականում վճարովի են լինում, այն միջոցառումները, որոնք թեմատիկ են, կամ դրսից հրավիրված արտիստ է ելույթ ունենալու, բայց այս դեպքում մուտքավճարը կարող է 3000 դրամ լինել, որը երաժշտական ճաշակ զրգացնելու համար միանշանակ արժե տալ:
-Խոսենք ակումբային կյանքի սիրահար հասարակության մասին: Երբեմն հայ աղջկա կերպարն ու «ակումբ» ասվածը անհամատեղելի են համարվում: Կարծիքը դեռ ակտուա՞լ է, թե այլևս հնացած է:
-Ակումբ այցելելը հայ աղջկա կերպարը չի պիտակավորում: Հայ աղջիկը ևս իրավունք ունի ակումբ այցելելու և լիցքաթափվելու: Այստեղ խնդիրը ոչ թե հայ աղջկա մեջ է, այլ մարդու: Այսինքն՝ կան մարդիկ, որ ակումբ գալով այլ «ակնկալիքներ» ունեն ու այս դեպքում կապ չունի այցելուն աղջիկ է, տղա, թե գերմանացի: Կան ակումբներ, որ ես ընկերուհուս հետ չեմ գնա: Այնպես է, որ ամեն տեսակ և՛ ակումբ կա, և՛ ակումբի այցելու: Պարզապես պետք է իմանալ, թե ուր ես գնում, իսկ ազգային մենթալիտետն անշուշտ իրենն ասում է, բայց մի տարբերությամբ, որ հիմա ավելի ժամանակակից ենք դարձել:
-Ի՞նչ խորհուրդ կտաք աղջիկներին, ովքեր երբևէ ակումբ չեն այցելել:
-Ակումբ գնալը այդքան էլ վախենալու երևույթ չէ և պարզապես պետք է մեկ անգամ այցելել ու փոխել այդքան վանող տպավորությունը: Եթե աղջիկը իրեն համապատասխան է պահում, ապա ոչ մեկ չի նեղացնի նրան:
-Ասում եք, որ եթե աղջիկը իրեն համապատասխան պահի, իսկ ո՞րն է համապատասխան լինելու չափանիշը:
-Համապատասխանը դա այն է, որ գիտես ինչու ես եկել տվյալ վայր ու վայրին համահունչ ես: Պիտք է ասեմ, որ հայ երիտասարդները սկսել են բավականին նրբաճաշակ հագնվել: Կար ժամանակ, երբ գալիս էին ակումբ ու չէիր հասկանում, թե այդ որտեղից է գալիս և ինչու է այդպես հագնված: Հիմա էլ երբեմն ծայրահեղություններ լինում են, բայց ընդհանուր նորաձև են, ակումբային ու աչքի համար շատ հաճելի: Կցանկանամ, որ զգեստապահարանը ցուցադրելու համար չգան ակումբ, այլ գան լավ ժամանցի համար և չմոռանան ժպտալ:)
Հարցազրույցը՝ Անահիտ Կասամանյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը