Սոնան պարզաբանել է ավտովթարի ենթարկվելու մասին լուրերը և ոչ միայն
Հոկտեմբերի 1-ին երգչուհի Սոնան Երևանյան ակումբներից մեկում պատրաստվում է իր երկրպագուներին ուրախացնել մենահամերգով։
Մինչ այդ Tert.am Life-ը հանդիպել է երգչուհու հետ և զրուցել ինչպես համերգային ծրագրի ու առաջիկա ծրագրերի, այնպես էլ իր անվան շուրջ պտտվող ասեկոսեների մասին։
-Սոնա, մամուլում տարածվել էր, որ Դուք ավտովթարի եք ենթարկվել և առողջական շատ վատ վիճակում եք գտնվում։
-Առաջին դեպքը չէ, որ նման լուրեր են տարածվում։ Արդեն սովորական է դարձել։ Տարիներ առաջ, եթե կհիշեք կրկին Սոնային ճանապարհել էին այն աշխարհ։ Բոլորս էլ գնացող ենք, ոչ ոք անմահ չի։ Ամեն դեպքում, երբ լսեցի ինձ չզարմացրեց այդ լուրը։ Հիշում եմ նաև, որ տարիներ առաջ ծաղկեպսակներ էին տարել Sharm ընկերության մուտքի մոտ։ Երբ դուրս էին եկել ու հարցրել, թե ինչ են անում՝ պատասխանել են, որ եկել ենք ցավակցենք։ Ուզում եմ հայտնել, որ ես ողջ եմ, փառք Աստծո աշխատում ենք, գործում ենք և ամեն ինչ նորմալ է։ Միակ մինուսն այն է, երբ ծնողներս դա կարդում են՝ շոկ են ստանում։ Մի անգամ բարեկամներս Չարենցավանից զանգել էին ու ցավակցում էին։ Ես նման լուրերին ուշադրություն չեմ դարձնում։ Ինչպես ասել է Ալլա Պուգաչովան՝ «Գլխավորն այն է, որ խոսում են, գրում են, եթե չեն խոսում նշանակում է, որ դու հետաքրքիր չես։ Կարևոր չէ, թե ինչ են գրում»։
-Երբվանի՞ց եք մեքենա սկսել վարել։
-18 տարեկանից վարել եմ մեքենա և այսքան ժամանակ վթարի չեմ ենթարկվել։
-Երևանում պատրաստվում եք մենահամերգ տալ։ Այս անգամ ի՞նչ ծրագրով եք ներկայանալու։
-Հոկտեմբերի 1-ին կայանալիք համերգին հնչելու են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր։ Բայց ինչպես միշտ համերգներին ինչ-որ անակնկալ պատրաստում եմ հանդիաստեսիս համար և այս անգամ բացառություն չէ։ Իսկ ինչ վերաբերում հին երգերին, ասեմ՝ երբ կատարում ես երգը կենդանի նվագակցությամբ, կենդանի ձայնով ամեն անգամ նորովի ես մատուցում և չի հոգնեցնում հանդիսատեսին։ Կամ հին և սիրված կատարումները, այլ ժանրով ներկայացնելիս, դառնում է արդիական։
-Ի՞նչ արձագանքներ եք ստանում, երբ հին կատարումներն այլ ժանրով եք ներկայացնում։
-Երբ ամեն անգամ նորովի եմ երգում շատերն ասում են՝ «Սոն, ես ինչ արեցիր, այնպես ես երգում, որ մենք էլ ենք ընկնում քո շախի տակ»։ Իմ նպատակն է մարդկանց ոգեշնչել և էներգիա փոխանցել, որպեսզի այդ նույն էներգիան էլ ես ստանամ, քանի որ հնարավոր չէ տալ և չստանալ։
-Ուրիշ արտիստների տեսնելո՞ւ ենք բեմում հոկտեմբերի 1-ին։
-Շատ եմ կարոտել «Հայաստանի ձայնը» նախագծի իմ Ռաիսային և Մաշային։ Ռաիսան ասել է, որ հնարավոր է գա և մասնակցի մենահամերգին։ Բայց դեռ պարզ չէ։ Շատ ուրախ կլինեմ, որ բեմում ինձ հետ լինեն Մաշան ու Ռաիսան։
-Սոնա, պատմեք Ձեր և Manolo Gipsy Gitanes խմբի համագործակցության մասին։
-Երբ մի բան շատ ես ուզում ու մտածում ես այդ մասին կատարվում է։ Երբ «Բամբոլեո» երգը ջազային տարբերակով նրանց ուղարկեցի նրանք ինձ արձագանքեցին և միասին սկսեցինք աշխատել։ Դա ինձ համար մեծ երազանք էր, որ նրանց հետ զուգերգով ներկայանամ։ Մանոլոն լավագույն ֆլամենկո կիթառիստներից է։ Նրանից շատ բան եմ սովորել։ Ցանկացած երկրի արտիստների հետ համագործակցության արդյունքում հնարավոր չէ իրենցից բան չսովորես։ Կապ չունի երգիչ է, թե երաժիշտ։ Ինչքան էլ ապրեմ, շնչեմ միշտ նոր բան եմ սովորելու, քանի որ սովորելու տեղ միշտ կա։
-Առաջիկայում ի՞նչ եք պատրաստվում Ձեր երկրպագուներին ներկայացնել։
-Էներգիայով զգում եմ, որ ակումբային երգ եմ ուզում թողարկել։ Եղել է երկար ժամանակ նոր երգ չեմ ներկայացրել, դրա պատճառն այն է, որ ասելիք չեմ ունեցել, իսկ հիմա զգում եմ, որ պահն է եկել։ Կարծում եմ ավելի լավ է քիչ երգեր ունենաս, բայց այդ երգերը լինեն որակյալ և մնայուն։ Իմ հին երգերի մեծ մասն այսօր լսվում է, մարդիկ ցանկանում են լսել և դրա ներքո պարել։ Օրինակ՝ Արման Հովհաննիսյանի երեխային կնունքին բոլորն ասում էին «Ромашки любви» երգը երգեմ, և այնքան հաճելի է, երբ քեզ հետ միասին բոլորը երգում են «хотелось бы так полюбить...» ...նման գործերը մնայուն են։
-Վորոնեժում կայացել է Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որտեղ հիմնականում մասնակցել են ռուս արտիստներ։ Ո՞ր երգերն եք կատարել և ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք՝ ինչպես են ռուս երգիչ-երգչուհիները կատարում Առնո Բաբաջանյան։
-Իհարկե, դա միայն պարծանք է, որ Ռուսաստանում ցանկացած համերգների, մրցույթների ժամանակ հնչում է Առնո Բաբաջանյան։ Հատկապես, երբ երգում են ռուս վաստակավոր արտիստները։ Առնո Բաբաջանյանի նման մարդիկ են, որ իսկական լեգենդ են, որոնք ծնվում են 1000 տարին մեկ կամ չեն ծնվում։ Ես նրանց եմ համարում լեգենդ։ Երբ այսօր ինչ-որ մեկին ասում են «լեգենդ է» ուշքս գնում է, եթե իրենց են ասում լեգենդ, բա Կոմիտասին ի՞նչ ասենք... լեգենդն ամեն մեկի չի սազում։ Նշեմ, որ 95-ամյակին նվիրված ,Վորոնեժում կայացած համերգային ծրագիրը կկայան նաև դեկտեմբերին։ Ես երգելու եմ «Год любви» և «Золотое танго» երգերը։ Նման համերգներ հաճախակի են կազմակերպվում Ռուսաստանում, որ մեր նոր սերունդը լսի մաեստրոյի գործերը։ Այսօր երիտասարդությունը նախընտրում է այլ երաժշտություն լսել։
-Հայաստանում կարծես թե քչացել են նմանատիպ համերգները, ի՞նչ եք կարծում, պատճառն ինչումն է։
-Ասում են՝ տոմս չի վաճառվում, հովանավորներ չկան, իսկ առանց հովանավորի աբսուրդ է համերգ կազմակերպել։ Կարծում եմ դա է պատճառը։ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված մեծ համերգ հնարավոր է նաև Հայաստանում կազմակերպվի։ Ամեն դեպքում տեղյակ չեմ։
-Ի՞նչ երաժշտություն է այսօր ցանկանում լսել հայ հանդիսատեսը։
-Այստեղ շատ է 6/8 ժանրը։ Մի քիչ ուզում եմ առաջվա մեր երաժշտությունը լսի մեր ժողովուրդը։ Նույն Կոմիտասը, եթե նորովի ներկայացվի, ապա շատ ավելի լավ կհնչի, բայց մի կողմից էլ մեր ազգը մի սովորույթ ունի՝ յուրաքանչյուր նոր աշխատանք պետք է փնովի։ Երիտասարդությանը Կոմիտաս մատուցելու համար պետք է նոր տարբերակով, նոր գործիքավորմամբ ներկայացնես, որ հետաքրքրի։ Օրինակ՝ իմ խռպոտ ձայնով Մանոլոի հետ այնպես եմ Կոմիտաս երգել, որ գերմանացիները հոտնկայս ծափահարել են, իսկ երբ այդ նույն բանն այստեղ անեմ, ապա կքննադատեն կասեն՝ «դու ո՞վ ես, որ Կոմիտասը այդպես երգես»։ Մանոլոն կիթառով ֆլամենկո ժանրով ես երգում եմ. «Մանի ասեմ ու շարեմ, Ջան, ծաղիկ, ջան, ջան...» ։ Բայց հնարավոր է մի օր գժվեմ ու երգեմ այստեղ։
-Սոնա, եթե առաջ ռեստորանի երգիչներն էին ձգտում բեմ բարձրանալ, ապա այսօր հակառակն է։ Ի՞նչն է փոխվել։
-Հարսանիքի տեղն էլ է բեմ դրված։ Բայց ճիշտ նկատառում արեցիք, որ համերգները քչացել են, քանի որ գումար չկա, ֆինանսական հովանավոր չկա։ Դա է պատճառը։ Այսօր երգիչներին չեմ մեղադրում, քանի որ նրանք դրանով գումար են աշխատում։ Եթե գումար չունենան, ինչո՞վ երգեր ու տեսահոլովակներ թողարկեն։ Երբ երաժիշտներին հարցնում եմ՝ ո՞րքան եք ստանում ասում են՝ «2-3 ժամը նվագում ենք 20,000 ենք վաստակում»։ Բա ի՞նչ անի այդ մարդը, նա ընտանիք է չէ՞ պահում։ Իրականում խնդիրը միայն դրա մեջ չէ։ Ժողովուրդն էլ է փոխվել։ Քիչ են մնացել այն մարդիկ, որոնք լսում են լավ երաժշտություն։ Երկու հոգով չենք կարող փոխել, դա համընդհանուր խնդիր է։ Նույն խնդիրներնը կան նաև արտերկրում։ Այն ժամանակ ոգևորված ասում էի՝ Մասկվայում շատ լավ է, բայց հիմա ոչ մի բանով չի տարբերվում Հայաստանից։ Ուրախանում եմ, որ այդ երաժշտական նախագծերը կան, որ երիտասարդները կարողանում են ցույց տալ իրենց տաղանդը։ Օրինակ՝ Մաշա Մնջոյանը նոր է վերադարձել Ավստրալիայից ,երկու ամսվա մեջ 3 համերգ տվեց ու վերադարձավ։ Մաշան չի երգում տաշի-տուշի և, այսօր ավստրալացին ասում է՝ «մի գնա քո երկիր, մնա այստեղ ստեղծագործի մեզ մոտ»։ Մաշան ռեստորանում չի ուզում երգել, նա բեմում է ուզում մնալ, բայց այստեղ միայն բեմում մնալը հնարավոր չէ։ Այստեղ ավելի շատ քյաբաբնոցներն են շատանում, քան ջազ ակումբները։ Իհարկե, հարսանիքներին ջազի ներքո չեն պարում, բայց կարծում եմ պետք է քչացնել 6/8 երաժշտությունն այստեղ։
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։
-Կցանկանայի մեծ համերգային ծրագրով ներկայանալ։Կարծում եմ շատ չի ուշանա այն, քանի որ 2007 թվականից մինչ օրս մեծ մենահամերգ չեմ ունեցել այստեղ։ Պահը հասունացել է և պետք է անպայման իրագործել։ Իսկ մինչ այդ կմասնակցեմ նաև 2017 թվականին Փարիզում կայանալիք մրցանակաբաշխությանը։
Մելինե Տոնոյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը