Լուիզա Ղամբարյանը դստեր անակնկալ–նվերի և իրենց նմանության մասին
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի և բժիշկ Գեորգի Կիմիչի դուստրն արդեն 12 տարեկան է։ Գաբրիելան արտաքնապես բավականին նման է մայրիկին։ Լուիզայի հետ զրույցում Tert.am Life-ը փորձել է պարզել` որքանով է դուստրը նման մայրիկին բնավորությամբ, ինչպիսի հարաբերւթյուններ ունեն մայր ու աղջիկ։ Լուիզայի հետ խոսել ենք նաև Գեորգի Կիմիչի հետ հարաբերությունների և ընտանեկան այլ հարցերի մասին։
–Ձեր աղջիկն արդեն 12 տարեկան է։ Սա այն փուլն է, երբ ավելի են խորանում մայր ու աղջիկ ընկերության արմատները։ Միևնույն ժամանակ, կարող են բարդություններ առաջ գալ։ Կարողանո՞ւմ եք ընկերություն անել Ձեր դստեր հետ։
–Քանի որ նա իմ միակ երեխան է և աղջիկ է, ծնված օրվանից ընկերություն եմ արել իր հետ։ Երևի թե, դա է պատճառը, որ այսօր կարողանում ենք ընկերություն անել։ Իհարկե, այս տարիքը նպաստավոր է, սակայն սա շատ դժվար տարիք է։ Եթե ընկերության հիմք չլինի, երեխան կարող է առանձնանալ, փակվել։ Ես միշտ ընկերական եմ եղել Գաբիի հետ, նույնիսկ դիտողություններս եմ ընկերական շեշտադրումով արել։ Հիմա կարողանում ենք արդեն զրուցել, ինքը հետաքրքիր բացահայտումներ է անում ինձ համար՝ իր աշխարհընկալման առումով։ Արդեն 2 ընկերուհիներ ենք։
–Ընկերության մեջ մայրական խստության սահմանն ինչպե՞ս եք պահում։
–Դա պարտադիր սահման է մայր ու դուստր հարաբերություններում՝ հանուն երեխայի շահի։ Եթե կորցնես հեղինակությունդ և դառնաս միայն ընկեր, կկորցնես այն, ինչ միայն քեզ է պատկանում, որովհետև ընկերներ նա դեռ շատ կունենա, բայց ծնողի՝ մասնավորապես՝ մոր դեպքում ընկերության հետ պետք է լինի նաև վստահություն, չափի զգացողություն, հանդուրժողականություն, ենթարկվել։
–Աշխատանքային տեմպի մեջ հասցնո՞ւմ եք բավականաչափ ժամանակ տրամադրել Գաբիին։
–Այնքան, ինչքան ես կուզեի, ցավոք, ոչ։ Սակայն դա չի նշանակում, որ ես չեմ հասցնում դստերս հետ խոսել, ինչ–որ բաներ սովորեցնել, միասին կենցաղային գործեր անել, շոփինգի գնալ...
–Շատ մայրիկներ փորձում են երեխայի մեջ իրենց տեսնել։ Ինչքանո՞վ է Գաբին նման Ձեզ։ Դուք փորձո՞ւմ եք իրեն նմանեցնել ձեզ։
–Գնալով Գաբիի մեջ ավելի շատ են արտահայտիչ դառնում հատկանիշներ, որոնք ինձանից են։ Բնազդաբար, կենդանի շփման օրինակով և գենետիկորեն աղջկա մոտ ավելի շատ են լինում մայրական իմպուլսները։ Գաբիի մեջ առաջին հերթին շատ լավ մարդ եմ տեսնում։ Նա ինձ ուղղակի թևեր է տալիս։ Շատ հարցեր կան, որոնցում կուզեմ հայրիկին նման լինի, կան հարցեր, որոնցում կուզեմ իմ շարունակողը լինի։
Կուզեմ հայրիկի պես անսպառ բարի, աշխատասեր և բարձր որակների տեր մարդ լինի և իմ անմիջականությունը, ներողամտությունն ու աշխատասիրությունն ունենա։ Կուզեմ երկուսիս սինթեզը լինի։ Չկա մի բան, որ չեմ ցանկանա նա ժառանգի։
–Ձեր մասնագիտության մեջ տեսնո՞ւմ եք իրեն։
–Այո։ Ես չեմ կարող հիմա հստակ ասել՝ ինքը դերասանուհի է, բեմի մարդ, սակայն ինքը ստեղծագործող բնություն ունի՝ շատ վառ, հետաքրքիր, էմոցիոնալ ներաշխարհով։ Գաբին շատ է սիրում նկարել, ես իրեն չեմ ստիպում, ուղղակի պայմաններ եմ ստեղծում իր համար։ Երբեմն, ունենում է ռեժիսորական դրսևորումներ՝ ինչ–որ բան բեմադրելու, ձևավորելու, կառավարելու, միզանսցենային լուծումեր տալու, նաև՝ շատ գեղեցիկ պարում է։ Կասկած չկա, որ ինքը ստեղծագործող նատուրա է, սակայն ես դեռ չեմ փորձում ճնշումներ և սահմանափակումներ դնել, քանի ինքը դեռ չի կողմնորոշվել։ Երբ մի քիչ ավելի մեծանա, ես էլ ուղղություններ կտամ։
–Դուք հնարավորություն ունեք իրեն նկարահանելու ինչ–որ տեղերում՝ հասկանալու որքանո՞վ է այդ ամենն իրեն հոգեհարազատ։ Ձեր ոլորտում շատերն օգտագործում են իրենց հնարավորությունները, ոմանք էլ ասում են, որ սա սկզբունքային հարց է։ Օգտագործո՞ւմ եք Ձեր հնարավորություններն իրեն օգնելու համար, թե՝ ոչ։
–Երկու–երեք դեպք է եղել, երբ Գաբին նկարահանվել է։ Նա խաղացել է մանկական «Եռալաշում», ես ու ինքը մայր ու աղջկա խաղացինք, Հակոբ Հակոբյանի՝ Հայոց ցեղասանությանը նվիրված «Հիշողություն» գեղարվեստական ֆիլմում է նկարահանվել, ինչպես նաև՝ մի տեսահոլովակում։ Կողքից Գաբին տեսնում է իմ նկարահանումները, սակայն դեռ 12 տարեկան է։
Մասնակիորեն ինքն առնչվում է, իհարկե, մայրիկի գործունեությանը, բայց ես սկզբունքորեն դեմ եմ, որ հիմա իրեն տեղավորեմ ինչ–որ տեղեր և մտնի այդ ասպարեզ։ Դեռ շուտ է։ Եթե նա ընտրի դերասանության լուրջ ուղին, երբ ժամանակը գա, ես իմ բոլոր հնարավորությունները կներդնեմ, շատ ավելի լուրջ ներդրումներ կանեմ՝ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական հնարավորությունների սահմաններում։
–Թեև Դուք շատ քննադատվող ընտանիք չեք, այնուամենայնիվ, երբեմն հայտնվում եք քննադատությունների կիզակետում։ Այդ առումով երեխաներն ավելի խոցելի են։ Ինչպե՞ս եք պաշտպանում երեխային նման քննարկումների անդրադարձից։
–Բացառությամբ վերջին դեպքերի, իմ հասցեին չեն եղել քննադատություններ։ Իմ երեխան շփվում է այնպիսի մարդկանց հետ, որտեղ, վստահ եմ, ընտանեկան թեմաներ չեն դառնում այլ մարդկանց հետ կապված չարախոսությունները։ Վերջին շրջանում իմ հասցեին են հնչում քննադատություններ, ես չեմ ուզում որակել այդ մարդկանց, բայց իրենք պարապ, չարացած մարդիկ են, ում աշխարհը բոլորովին այլ է։ Բարեբախտաբար, իմ երեխան չի կարող շփվել նման մարդկանց երեխաների, նման միջավայրի հետ, որպեսզի այդ ամենն ինչ–որ ազդեցություն ունենա իր վրա։ Դրանք պարապ, մի քիչ էլ թերի ինֆորմացիա ունեցող մարդկանց մեկնաբանություններ են, որոնք, Փառք Աստծո, չեն անդրադառնում իմ երեխայի վրա։
–Երբ Դուք և Գեորգի Կիմիչը նոր էիք ստեղծել Ձեր ընտանիքը, անընդհատ քննարկում էին Ձեր տարիքային տարբերությունը և չէին հավատում Ձեր երջանկությանը։ Հետո մարդիկ հասկացան, որ երջանիկ եք ու ունեք Ձեր կայուն ընտանիքը, սակայն տարիների ընթացքում խոսակցությունների նոր ալիք բարձրացավ, որ տարիքային տարբերության խնդիրն ավելի սուր կզգաք մի քիչ մեծանալու հետ։
–Ցանկացած ընտանիք կենդանի օրգանիզմ է, որտեղ կարող են լինել անկումներ, վերելքներ, տարաձայնություններ, սիրո և կրքի նոր պոռթկումներ՝ անկախ տարիքային տարբերությունից։ Տարիքային տարբերությունը վաղուց արդեն մոռացվել է, որովհետև մենք դարձել ենք մի ընտանիք, մարդիկ, ովքեր ունեն իրենց զավակի համար շատ կարևոր ծրագրեր, ներդաշնակ են, ճանաչում են իրար՝ բոլոր թերություններով ու շարունակում են սիրել ու հարգել։ Դրանք այնպիսի նուրբ գաղտնիքներ են, որոնք չպետք է բարձրաձայնեն։ Երբ բարձրաձայնում ես, տպավորություն է՝ արդարանում ես, չես բարձրաձայնում, թվում է՝ թաքցնում ես։ Բարդ է։ Իմ և իմ ամուսնու սիրո և հարգանքի շնորհիվ մեր ընտանիքը հանդիսանում է հայաստանյան, երևանյան նորմալ ընտանիքներից մեկը։ Մեր երեխան առողջ և ուրախ է։ Մեր ընտանիքում ժամանակի հետ եկող և գնացող խնդիրներ են առաջանում, բայց այն, որ իմ ամուսինը, լավ մարդ, լավ մասնագետ ու լավ հայր է, ի սկզբանե, ասել եմ։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Չգիտեմ՝ ինչքանով են մարդիկ դա տեսնում, ես շարունակում եմ ժպտալ, ինձ լավ զգալ իմ ընտանիքում, իմ աշխատանքում։
–Երջանի՞կ եք։
–Փառք Աստծո, ես ունեմ երջանիկ լինելու կարևոր հիմքերը, որոնք կցանկանամ յուրաքանչյուր հայ կնոջ։ Սիրել և լինել սիրված, ունենալ ամուր ընտանիք, սիրելի աշխատանք, եռանդ , որպեսզի արարես։ Կա նաև ամուսնու գործոնը։
–Լուիզա, հիմա կանանց միամսյակն է համարվում։ Որքանո՞վ եք կարևորում միամսյակը կանանց կյանքում:
–Ես համամիտ եմ, որ պետք է մշտապես լինել ուշադրության կենտրոնում, սակայն դեմ չեմ նաև տոներին։ Ես սիրում եմ տոները։ Դրանք խթանում են, որպեսզի տղամարդիկ ավելի ջերմ լինեն։ Մի քանի օր առաջ մի տղա անծանոթ տատիկի ծաղիկ նվիրեց։ Դա ինձ այնքան շոյեց։ Կարևորելով ուշադրությունն ամբողջ տարվա ընթացքում՝ կարծում եմ տոներն էլ են խթանում առավել ջերմության իմաստով։
–Այս օրերին անակնկալներ ստացե՞լ եք։
–Ինձ համար այս տոնը խորհրդանշական է այնքանով, որ Մարտի 8–ի հաջորդ օրը մայրիկիս ծնունդն է։ Նա կնոջ իդեալ է ինձ համար։ Ինձ համար ուրախությունների շարքը սկսվում է մամայիս ծնունդով։ Իհարկե, այս օրերին լինում են ավելի շատ ջերմ խոսքեր հանդիսատեսի կողմից, իսկ անձնական դաշտում շատ ավելի զուսպ ենք։ Ամուսնուս, դստերս կողմից անակնկալներ լինում են։ Գեորգին իր նվերներն է մատուցում մեզ։ Գաբին էլ ստեղծագործական նվերներ է մատուցում ինձ։ Ինչպես նախորդ անգամ, այս տարի էլ անակնկալ բանաստեղծություն էր գրել ինձ նվիրված։ Նաև՝ փոքրիկ կախազարդ էր նվիրել ինձ։ Դա ամենաթանկ նվերն էր։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը