Մառելլա Կասսես. ամենը հայկական շոու բիզնեսի գայթակղիչ նոր երգչուհու մասին
Մոտ մեկ ամիս է` հայկական շոու բիզնեսում հայտնվել է նոր անուն` Մառելլա Կասսես։ Ոչ հայկական անունով 30–ամյա երգչուհին Ռուսաստանում ծնված և մեծացած հայուհի է, ով մանկուց երազել է երգչուհի դառնալու մասին, սակայն վաղ տարիքում է ամուսնացել և մոռացել երազանքի մասին։ Ամուսնալուծությունից հետո Մառելլան որոշել է սկսել բաղձալի կարիերան և եկել է Հայաստան։ Tert.am Life–ը զրուցել է շոու բիզնես նորեկի հետ, ում իսկական անունը Նինա է։
–Մառելլա, վերջերս հանդիսատեսին ներկայացրեցիք Ձեր առաջին երգը։ Դուք ծնվել և մեծացել եք Ռուսաստանում։ Ինչո՞վ եք զբաղվել մինչև հիմա։ Ինչո՞ւ է հանդիսատեսը միայն հիմա լսում Ձեր անունը։
– Ես միշտ երազել եմ երգչուհի դառնալ և ճանապարհս սկսել իմ հայրենիքից։ Թեև ես ծնվել ու մեծացել եմ Ռուսաստանում, իմ իսկական հայրենիքը Հայաստանն է։ Հատուկ դրա համար եկա Հայաստան և սկսեցի սովորել հայկական վոկալ, քանի որ այն մի քիչ տարբերվում է ռուսականից։ Սկսեցի պարապել Մարան Կարապետյանի մոտ, ով The Voice-ի վոկալիստն էր։
Առաջին մասնագիտությամբ մանկավարժ եմ։ Մայրս էր ինձ համար ընտրել այդ դերը, քանի որ նա էլ է մանկավարժ։ Երբ ավարտեցի համալսարանը, 1 տարի փորձաշրջան անցա դպրոցում։ Ես սիրում եմ երեխաների, իրենք էլ ինձ են սիրում, սակայն երեխաների հետ շատ բարդ է։ Այդ մասնագիտությունն իմը չէր։ Ես միշտ երազում էի երգել, ուղղակի շուտ ամուսնացա և կանգ առա։
–Երաժշտական կրթություն ունե՞ք։
–Սկզբում ուզում էի երաժշտական կրթություն ստանալ, հիմա մտածում եմ` սովորե՞մ, թե՞ ոչ։ Ես կսովորեմ երաժշտական այբուբենը, սակայն իմաստ չեմ տեսնում 30 տարեկանում ընդունվել Կոնսերվատորիա։ Դա նաև շատ ժամանակատար կլինի։ Մասնավոր պարապմունքներ եմ վերցնում և կշարունակեմ վերցնել։
–Ինչո՞ւ Նինան դարձավ Մառելլա։
–Մառելլան և Ավրաամը իմ սիրելի անուններն են։ Որդուս անվանակոչեցի Ավրաամ, դուստր չունեցա, դրա համար այդ անունն ինձ վերցրեցի։
–Տեսահոլովակում ինքնուրույն եք զբաղվել Ձեր ոճով։ Գայթակղիչ, սակայն ոչ շատ բաց կերպարներով եք ներկայանում։ Ունե՞ք ինչ–որ սահմաններ, որոնք չեք անցնի։
– Ես սովորել եմ նաև դիզայն։ Տեսահոլովակում կարող էի ավելի լավ կերպարներով ներկայանալ, ուղղակի ժամանակը քիչ էր։ Ես փորձել եմ չափերը չանցնել և ամեն ինչ համեստ անել։ Իհարկե, կանացիություն էլ է պետք ցույց տալ։
Ես ամեն ինչ քննարկում եմ որդուս հետ` հագուստս` ևս։ Երբ նկարում էի, նա ասում էր այստեղ այսպես արա, այստեղ քարիկ ավելացրու։ Եթե զգեստը բաց էր ստացվում, ասում էր` շատ բաց է։ Իսկական հայ է։) Ասում է` ասում է «սիրունությունները» պետք է փակ պահել։
Երբ գալիս ես Հայաստան, փորձում ես այնպես անել, որ սխալ բան չմտածեն, որովհետև մարդիկ չգիտեն` ինչպիսին ես իրականում։ Երբ մի քիչ տարբերվում ես, քեզ այլ աչքով են նայում։
–Ձեր երգի հեղինակները Ռիչարդ Մադլենյանն ու Ավետ Բարսեղյանն են։ Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը։
–Ծանոթներիս միջոցով իմացա, թե այստեղ ինչ երաժիշտներ կան։ Ես չգիտեի` այստեղ ով է հանրահայտ, ով` ոչ, ուղղակի ինձ դուր եկավ երաժշտությունը և համագործակցեցի Ռիչարդ Մադլենյանի հետ։ Նա մի քանի տարբերակ ցույց տվեց, ես ու որդիս 2 երգ ընտրեցինք, միացրեցինք և ստացվեց այս տարբերակը։ Երգիս խոսքերը գրեց Ավետ Բարսեղյանը, ում նույնպես չէի ճանաչում։
Տեսահոլովակի ռեժիսորը Արամիս Տատուն է։
–Փաստորեն, չեք հետևել հայկական շոու բիզնեսին, բայց դաշտ մտնելու ցանկություն ունեք։
–Ես գիտեի միայն նրանց, ովքեր հայտնի են Ռուսաստանում` Լիլիթ Հովհաննիսյանին, Քրիստինե Պեպելյանին, Հռիփսիմե Հակոբյանին, Սիլվա Հակոբյանին, Թաթա Սիմոնյանին, Արմենչիկին, Ռազմիկ Ամյանին։
Ես սիրում եմ հայկական երաժշտություն։ Ինձ շատ են դուր գալիս Թաթա Սիմոնյանը, լուսահոգի Արամ Ասատրյանը։
–Արտերկրում մեծացած հայերից շատերն իրենց կարիերան սկսում են Հայաստանից, քանի որ այստեղ ավելի մատչելի և հեշտ է գործունեություն ծավալել։
– Ես շատ էի ուզում հայերեն երգել, բայց շատ վատ գիտեի հայերեն։ Երբ եկա Հայաստան, միայն «Բարև ձեզ» գիտեի։ 1 տարվա ընթացքում եմ սովորել հայերեն երգել։ Երգումս ակցենտ կա, բայց ինձ համար սա մեծ ձեռքբերում էր։
Աշխարհով սփռված շատ կհայեր կան։ Հաճախ նրանք մոռանում են, որ հայ են։ Իմ որդին էլ էր Ռուսաստանում մոռացել, որ հայ է։ Ես ուզում եմ, որ սա օրինակ լինի հայերի համար, ովքեր ապրում են Ռուսաստանում են, որպեսզի լսեն հայկական երաժշտություն։
Ինձ համար Ռուսաստանում ավելի հեշտ կլիներ սկսել կարիերաս, քան այստեղ, որովհետև հնարավորություններն այնտեղ ավելի շատ են։ Ռուսաստանում դա շատ հեշտ է, առավել ևս, եթե աղջիկը կարողանում է երգել։ Այստեղ թանկ չէ, բայց դժվար է սկսել ինչ–որ բան, հովանավորներ գտնել։
–Հայաստանում չի գործում հովանավորչական մեթոդ։ Այստեղ երգչուհին ունենում է ֆինանսական միջոցներ, որոնք ներդնում է իր կարիերայի մեջ։ Հաջողության դեպքում դրանք վերադարձնում է։ Դուք հովանավո՞ր եք գտել։
–Ոչ։ Ես ինքնուրույն եմ արել ամեն ինչ։ Լավ ընկեր ունեմ, ով ինձ օգնել է ինչ–ինչ հարցերում, բայց, գրեթե, ամեն ինչ ինքնուրույն եմ արել։
–Ձեր գործունեությունը մեծ ծախսեր է ենթադրում։ Միայն ապրելն արդեն իսկ ծախս է, իսկ Դուք նաև գործունեություն եք ծավալում։ Որքա՞ն գումար է կազմել Ձեր տեսահոլովակը։ Եկամուտի այլ աղբյուր ունե՞ք։
– Կարծում եմ` միայն նրանից, թե ովքեր են գրել իմ երգը, հասկանալի է, որ այս ամենը փոքր գումար չի կազմել, սակայն չեմ ուզում նշել, թե որքան է արժեցել։ Ամեն դեպքում սա էժան հաճույք չէր ոչ միայն ֆինանսական, այլև աշխատատարության առումով։ Մենք 5 ամիս աշխատել ենք այս երգի ու տեսահոլովակի վրա։
Այլ աշխատանք չունեմ, ուղղակի ես մանկուց փող էի հավաքում, որովհետև վաղուց էի երազում այս մասին։ Մայրս ինձ ոսկյա ինչ–որ զարդ էր նվիրում, պահում էի։ Մայրս, հայրս միշտ գումար են տվել ինձ, սակայն ես տնտեսում էի։
Կարծում եմ` քիչ–քիչ երգարվեստն ինձ կօգնի։ Ոչ ոք միանգամից շքեղ կյանքով չի ապրել։ Բոլորն էլ աշխատել են։
–Կարելի է ենթադրել, որ ապահոված ընտանիքից եք։ Ինչո՞վ են զբաղվում Ձեր ծնողները։
–Այո։ Կարծում եմ` եթե այդպես չլիներ, մայրս էլ չէր թողնի գայի Հայաստան, որովհետև երեխա ունեմ, որը սովոր է լավ ապրելու։ Ընտանիքս օգնում է ինձ։։
Հայրս բիզնես ունի։ Մայրս մանկավարժ է։
–Ձեր ընտանիքի անդամներն ինչպե՞ս արձագանքեցին երգչուհի դառնալու Ձեր որոշմանը։
–Իմ ընտանիքում բոլորը դեմ էին, որ մտնեմ այս ասպարեզ։ Մայրս կարծում է` դեռ կթողնեմ այս ամենը, բայց այդպես չի լինի։ Հայրիկիս դուր եկավ աշխատանքս։ Նա գիտի, որ եթե ես ինչ–որ բան ուզում եմ, անում եմ։ Մայրս էլ դա գիտի, բայց մեծ հույս ուներ, որ Հայաստանում ինձ մոտ չի ստացվի, քանի որ այստեղ բարդ է։ Մայրս շատ խիստ է, նա լուրջ մանկավարժ է։
Որդիս շատ ուրախացավ։ Նա ուզում է դերասան դառնալ և ասում է, որ ավելի հայտնի է դառնալու, քան ես:)
Նախկին ամուսինս շնորհավորեց ինձ։
– Ձեր տղան արդեն 10 տարեկան է։ Բա՞րդ է երիտասարդ մայրիկ լինելը։
–Երբ շուտ ես ամուսնանում, երեխա ունենում, չես հասկանում բարդությունները։ Մի կողմից դա լավ է, մյուս կողմից` շուտ ես մեծանում։ Ես 20 տարեկանում եմ ամուսնացել, 21–ում արդեն որդի ունեցա։ Որդիս 10 տարեկան է։ Արդեն 2 տարի է` ամուսնալուծված եմ և եկել ենք Հայաստան։
Նա այստեղ սովորում է։ Ես անհանգստանում էի, որ որդուս համար բարդ կլինի, սակայն նա շատ հեշտ ադապտացավ։
–Ըստ էության` ամուսնալուծությունից հետո սկսել եք զբաղվել Ձեր կարիերայով։ Ինչքանո՞վ է դա ազդել ամուսնալուծության վրա։
–Երբ նոր էինք ամուսնանում, ամուսինս խոստանում էր օգնել երգարվեստ հարցում, սակայն չօգնեց։ Իհարկե, դա չէր մեր բաժանման պատճառը։ Մենք ուղղակի հասկացանք, որ տարբեր աշխարհայացքներ ունենք։
Ամուսնալուծությունս սթրեսային չեմ տարել։ Դրանից անմիջապես հետո սկսեցի զբաղվել իմ կարիերայով։ Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ պետք է իրականացնի իր երազանքը։ Ես հավատում էի ինձ և գիտեի, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի։ Մեկուկես տարի է` Հայաստանում եմ։
–Հիմա կողակից ունե՞ք։
–Ոչ։ Կողքիս հիմա միայն որդիս ու տատիկս են, ով ինձ հետ է ապրում։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը