Խնձոր վաճառելուց ու շինարարից մինչև հաղորդավար. Արման Խարազյանը` ծնողներին կորցնելու, մանկուց աշխատելու և ընտանիքի մասին
Հաղորդավար Արման Խարազյանը բավականին դժվար ճանապարհ է անցել մինչև հեռուստատեսություն հասնելը։ Tert.am Life–ի անկեղծ զրույցների շարքում այս անգամ անդրադարձել ենք Արմանին։ Նա առաջին անգամ խոսել է ընտանեկան վիճակի, փոքր տարիքում ծնողներին կորցնելու և տարբեր աշխատանքներ անելու մասին։
-Արման, տևական ժամանակ է՝ էկրաններին ես, սակայն մենք գրեթե ոչինչ չգիտենք քո մասին՝ կադրից դուրս։ Կպատմե՞ս ընտանիքիդ մասին։
-Վաղ հասակում կորցրել եմ ծնողներիս։ Ինձ ու զույգ քրոջս մեծացրել են տատիս ու պապիս։ Հիմա արդեն տատիս այն տարիքում է, որ առավել հետևողականություն ու ուշադրություն է պահանջում, հասկանալի պատճառով ես չեմ հասցնում դա, այդ իսկ պատճառով դայակ եմ վարձել, որպեսզի հոգ տանի նրա մասին։ Քույրս ամուսնացած է, ունի իր ընտանիքը:
–Վաղ տարիքում լիարժեք չես գիտակցում ծնողների կորուստը։ Այդ գիտակցությունը գալիս է տարիների հետ։ Ինչպե՞ս այդ ամենն անդրադարձավ քեզ վրա։
– Պարզապես հարմարվում ես այն մտքին, որ ոչինչ չես կարող փոխել քո կյանքում, ուղղակի պիտի փոխես վերաբերմունքդ իրավիճակի հանդեպ, ինչպես ասում են` կյանքն այն խնդիրն է, որն ապրելով ես լուծում: Դժվարանում եմ բացատրել, երևի կյանքը կոփում է, մանկուց սովորել եմ ավելի ուժեղ լինել։
–Փոքր տարիքում գիտակցումը, որ պիտի վերաբերմունքդ փոխես իրավիճակի հանդեպ, միանգամից չի լինում։ Ինչպե՞ս եկար այդ գիտակցությանը, ո՞րն էր ամենաբարդ փուլը։
– Իրականում, ամեն ինչ գիտակցում ես, երբ այդ ամենին խորքային նայում ես չափահաս տարիքում։ Փոքր ժամանակ երեխային հեշտ է խաբել հետաքրքիր նվերներով, քաղցրավենիքով։ Այդ ամենը թեթև է անցնում։ Ամենադժվարը, երևի, դպրոցական տարիներն էին։ Դպրոցում տեսնում ես, որ քեզ հետ սովորող աշակերտն ունի այնպիսի բաներ, որոնք դու չունես։ Մեծ տարիքում դրան իրատեսորեն ես նայում, սակայն փոքր տարիքում գալիս ես տուն ու տատիկ–պապիկից պահանջում դա։ Փառք Աստծո, նրանք ամեն ինչով ապահովել են մեզ, դրա համար ոչինչ ծանր չի անցել։
Տարիների ընթացքում ցանկացած բարդ իրավիճակի բախվելով` ապրելակերպ ես դարձնում գիտակցությունը, քանի որ հանգամանքները չես կարող փոխել։
–Վիշտը մտերմացնում է մարդկանց։ Ի՞նչ հարաբերություններ ունես քույրիկիդ հետ։ Երկվորյակներ եք։ Ներքին կապ ունե՞ք։
–Շատ ջերմ։ Ներքին կապ, երևի, ավելի շատ քույրս ունի։ Երբ հիվանդ եմ, զգում է, անմիջապես զանգում է, գրում։
–Մեր նախորդ հարցազրույցում ասել էիր, որ փոքրուց աշխատել ես։ Փաստորեն, մանկուց ստանձնել ես տան տղամարդու դերն ու հոգսը վերցրել քեզ վրա։
-Հանգամանքների բերումով տարիքիցս շուտ մեծացա։ Փոքր տարիքում հասկանում էի բաներ, ձեռնարկում գործողություններ, որոնց մասին իմ հասակակիցները չէին էլ մտածում։ Դեռ դպրոցական էի, պապիս մահացավ։ Տատիս մենակ էր։ Ֆինանսական որոշակի խնդիրներ էին զգացվում։ Եթե գողություն չես անում, միակ ճանապարհն աշխատելն է։ Ընտանեկան վիճակը ստիպեց վաղ հասակից աշխատել և փորձել որոշ չափով օգնել տատիս։
Առաջին գործը, որ արել եմ, խնձոր վաճառելն էր։ Մեր հարևանը Սիսիանից խնձոր էր բերում, ես մեր շենքի բակում վաճառում էի այն։ Մի քանի անգամ առիթ եղավ, ասաց` կնայես, մինչև բարձրանամ վերև, հետո հասկացա, որ, ինչու ոչ, կարող եմ դա որպես գործ անել։ Հետո գործարանում աշխատանքի անցա։ Մեր մյուս հարևանն այնտեղ էր աշխատում, ասաց` կուզե՞ս մեզ մոտ աշխատել, գնացի, սկսեցի յուղել իրենց հաստոցները։ Տարբեր աշխատանքներ եմ արել։ Նկարներ էինք նկարում, քանդակներ անում ու վաճառում ցուցահանդեսների ժամանակ։ Իհարկե, դասերը տուժում էին, բայց դպրոցում ըմբռնումով էին մոտենում բացակայություններս։
–Երբ փոքր տարիքում աշխատում ես, մի կողմից անընդհատ գովեստի ես արժանանում, ինչը ոգևորիչ է, մյուս կողմից սրտնեղում ես, որովհետև հասակակիցներդ խաղում են, իսկ դու արդեն պարտավորություններ ունես։ Ինչպե՞ս էր այդ ամենն անդրադառնում քեզ վրա։
–Ես չէի կենտրոնանում դրա վրա, որովհետև հասկանում էի, որ սա է իմ կյանքը։ Պետք է հաղթահարես կյանքի դժվարությունները։ Առհասարակ, ցանկացած իրավիճակի փորձում եմ թեթև կողմից նայել։ Կյանքն ինքնին դժվար է, եթե դու էլ դժվարություններ փնտրես, միայն կավելացնես դրանք: Գիշերը 2-3–ին աշխատանքս վերջացնում, գալիս էի տուն, քնում էի, առավոտյան 8–ին արթնանում։ Չէի էլ մտածում` ինչու են մյուսները 11–ին քնում կամ 9–ին արթնանում։
–Թեև աշխատանքդ ազդում էր դպրոցի դասերիդ վրա, դա քեզ չխանգարեց, որ պարապես, ընդունվես Մանկավարժական համալսարան, այնուհետև ուսումդ շարունակես Մոսկվայի Կառավարման Ակադեմիայում։ Ի՞նչ ճանապարհ ես անցել կայանալու համար։
–Ամեն բան ինքնաբերաբար ստացվեց։ Համալսարանն ավարտելուց հետո գնացի Ռուսաստան, որտեղ ստացա բարձրագույն երկրորդ կրթությունս։ Իրականում Ռուսաստան մեկնեցի, որովհետև պետք է ընտանիքս պահեի` շինարարության վրա էի աշխատում` առաստաղներ էինք հավաքում։ Զուգահեռ սովորում էի։ 3 տարի այդ գործն արեցի, վերջին կուրսում փորձաշրջան էինք գնում բժշկական կենտրոններ։ Ինձ առաջարկեցին կես դրույքով աշխատանքի անցնել։ Բժշկական կենտրոնում աշխատելը համատեղում էի շինարարական աշխատանքների հետ։ Հետո հասկացա, որ կարող եմ լրիվ դրույքով աշխատել բժշկական կենտրոնում և դադարեցի զբաղվել շինարարությամբ։ Երբեք չեմ ամաչել աշխատանքից։ Եթե զգամ, որ կյանքի այս շրջանում ինձ պետք է անել էնպիսի բան, որը կապ չունի մասնագիտությանս հետ, խնդիր չունեմ, կանեմ։
–Հիմա էլ ես տարբեր աշխատանքներ անում, բայց արդեն քո մասնագիտության շրջանակներում։ Մի տեղ աշխատում ես որպես հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու, մյուս տեղում` որպես հաղորդավար։ Այս ոլորտում ևս տարբեր աշխատանքներ անելդ պայմանավորված է ամեն գնով բարեկեցություն ապահովելու ցանկությա՞մբ, թե՞ նաև փոփոխական ես։
–Սիրում եմ, երբ կյանքը հետաքրքիր է անցնում։ Երբ տարբեր ոլորտների հետ ես առնչվում, հայացքներդ են փոխվում, շատ մարդկանց հետ ես շփվում, շատ բան ես սովորում կյանքից և միապաղաղ առօրյա չես ունենում։ Այդ ամենին գումարվում է այն, որ համապատասխան վարձատրություն ես ստանում։
–Հիմա կարողանո՞ւմ ես վաստակել այնքան, որքան կուզեիր։
–Գամարը երբեք շատ չի լինում, սակայն չեմ դժգոհում։
–Երբ ընտանիքդ պահելու համար տարբեր աշխատանքներ էիր անում, չէիր հասցնում դպրոց գնալ, կանխատեսո՞ւմ էիր, որ ապագադ այսպիսին կլինի։ Ծրագրո՞ւմ էիր` ինչերի պետք է հասնես։
–Ես, երևի, այն եզակի մարդկանցից եմ, ով երբեք չի երազել որևէ մասնագետ դառնալու մասին։ Ես ուղղակի հասկացել եմ, որ կյանքի այդ էտապում ինձ դա է պետք, ամեն ինչ արել եմ, որ դա լինի ու վերջ։ Ես չգիտեի` ինչ կլինի ապագայում։
–Հիմա է՞լ չունես նպատակներ, երազանքներ։
–Նպատակս այն է, որ ամուր, լավ ընտանիք ունենամ։
–Արդեն նախադրյալներ կա՞ն դրա համար, կողակից ունե՞ս։
–Այո, առաջ Աստված։
–Որո՞ն ք են քո առավելությունները, որոնց շնորհիվ կարողացել ես հաջողության հասնել։
–Երևի, աշխատասիրությունը, ձգտումն ու դժվարությունների առաջ չկանգնելը։ Երբեք չեմ խուսափել դժվարություններից։ Դրանք հնարավորություն են տալիս կոփվել, վերանայել հայացքներդ, ճանապարհդ ավելի ճիշտ կառուցել։ Ի վերջո, կյանքում տարբեր իրավիճակների ու դժվարությունների հաղթահարումն է, որ կայացնում է մարդուն։
–Իսկ որո՞նք են թերություններդ։
–Ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ես ունեմ շատ թերություններ, դրանցից մեկը տաքարյունությունն է։ Առաջ դա շատ էր խանգարում, բայց տարիքի հետ հասկանում ես, որ ցանկացած իրավիճակում պետք է չկորցնես ինքնատիրապետումդ։ Ավելի լավ է իրավիճակը դարձնես քոնը, բայց դու չտրվես իրավիճակին։
–Այդ մասին խոսելը հեշտ է, բայց հաջողվո՞ւմ է։
–Մեկ–մեկ` հա։ Այսինքն` վերջին 3 տարիներին` հա։ Առաջ այդպես չէր։ Երբ մարդը սխալ էր, ապացուցում էի, որ այդպես չէ, հիմա ասում եմ` լավ։ Ժամանակը ցույց է տալիս` ով է ճիշտ, ով` սխալ։
–Ներքին կռիվների մեջ չե՞ս ընկնում։
–Այն ժամանակ ավելի շատ, քան հիմա։ Ներքին կռիվներ միշտ կան, որովհետև կյանքը պայքար է` խաղ. պետք է ճիշտ կառուցես խաղդ, որ հասնես ավարտին, իսկ եթե ապրում ես, ուրեմն խաղի մեջ ես, երբ խաղդ ճիշտ չես կառուցում, քեզ պարզապես կեսից հանում են։ Ցանկացած շրջապատում ոչ միայն պիտի գործառույթդ ճիշտ անես, այլև այնպես անես, որ բոլորը զգան, որ դու դա ճիշտ ես արել։ Հնարավոր է` դու ամեն բան ճիշտ անես դիմացինդ` ոչ, սակայն նրա սխալը ավելի ճիշտ ընկալվի, քան քո արածը, քանի որ դիմացինդ պարզապես կարողացել է ճիշտ մատուցել իր սխալը։ Միգուցե դա մի քիչ մասնագիտական պահ է, բայց կյանքն է այդպիսին։
–Կարելի՞ է ենթադրել, որ քեզ համար ավելի կարևոր է արդյունքը, ոչ թե միջոցը։
–Այո, ժամանակի հետ այդպես է դարձել։ Իհարկե, կան սկզբունքներ, որոնց չեմ դավաճանում, սակայն հասկանում եմ, որ կյանքում կարևոր է վերջնական արդյունքը, որին հասնում ես:
–Տեսակդ կորցնելու խնդիր չի՞ առաջանում։
–Չէ, չեմ կարծում։ Բնավորությունս, որպես այդպիսին, ընտանիքում չի փոխվում։ Ես ընտանիքում բոլորովին այլ մարդ եմ, աշխատանքային հարաբերություններում այլ։
– Առաջին հայացքից շփվող մարդ ես, սակայն շփվող մարդիկ ոչ միշտ են բաց` իրենց էմոցիաների առումով։ Ըստ էության, առօրյայում ունես պատեր, որից ներս ոչ ոքի չե՞ս թողնում։
–Իհարկե։ Տարբեր մարդկանց հետ շփումն ունի տարբեր հարթություններ: Եթե ընկերներդ չեն, պետք չէ, որ մտնեն այդ պատերից ներս։ Իմ անձնական էմոցիաների առումով շատ բաց չեմ շփման մեջ։ Կարծում եմ` միշտ չէ, որ անձնական էմոցիաները հետաքրքիր են դիմացինին։ Ես բաց եմ իմ ընկերների, ընտանիքի անդամների հետ։
–Ւսկ ընկերներ շա՞տ ունես։ Գործընկերներիդ շրջանում ունե՞ս մտերիմներ։
–Իհարկե: Կան ընկերական լավ ձևավորված հարաբերություններ, որոնց հետ շատ լավ շփվում եմ, բայց ընկերներ, որպես այդպիսիք, քիչ են։ Ոլորտից ևս ունեմ ընկերներ։ Ժամանակի հետ հասկանում ես, որ ընկերությունը կարելի է տարբեր սահմաններով բնորոշել: Ինձ համար ճշմարիտ ընկերությունը համոզվածությունն է, անփոխարինելիությունը, մի արժեք, առանց որի կյանքը թերի է: Ես կարծում եմ, լավ ընկեր ունենալու համար պետք է նաև լավ ընկեր լինես:
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը