Ինչպես Նորոն շատ գումար աշխատեց ԱՄՆ–ում, բնակարան և թանկարժեք մեքենա գնեց
Ամերիկաբնակ հայ երգիչ Նորոյի` թանկարժեք նոր մեքենայի` վերջին մակնիշի Range Rover–ի և բավականին ծախսատար նոր տեսահոլովակի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Մինչ երգիչը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր տեսահոլովակը, Հայաստանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Նորոյի գործերը բավականին լավ են. ԱՄՆ–ում նա հարստացել է։ Երգիչը չի ժխտում, որ տարիների ընթացքում ձեռք է բերել ֆինանսական կայունություն, թանկ տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն։ Tert.am Life–ն այս անգամ երգչի հետ խոսել է ԱՄՆ–ում կայանալու, անցած ճանապարհի և բարդությունների մասին։ Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ 7 տարի այնտեղ ապրելուց հետո վերջերս ԱՄՆ քաղաքացիություն է ստացել։
–Նորո, երբ Հայաստանում էիք, որպես երգիչ ունեիք կորպորատիվների հրավերներ, սակայն ԱՄՆ մեկնելուց հետո Ձեր գործերն անհամեմատ լավացան։ Ամերիկայում կայանալը բա՞րդ էր։
–Շնորհակալ եմ Աստծուն ու ընտանիքիս, որ իմ ամենադժվար օրերին կողքիս են եղել, ջանք ու եռանդ չեն խնայել, որ ես այստեղ զբաղվեմ միայն իմ երգով։ Ամերիկան շատ դաժան երկիր է, եթե ուզում ես ապրել ու ընտանիքդ պահել, պետք է զբաղվես ցանկացած աշխատանքով։ Շատ մարդիկ տարբեր աշխատանքներով են զբաղվում։ Իմ պարագայում այդպես չեղավ։ Ես առաջին իսկ օրվանից սկսել եմ երգել։
Դժվարություններ շատ են եղել։ Բնականաբար, ես այստեղ աշխատել եմ բավականին գումար, որ կարողանամ նկարահանել տեսահոլովակ։ Իմ հաջողության առաջին գաղտնիքն ընտանիքիս աջակցությունն էր, երկրորդն այն փաստն է, որ հանդիպեցի ինձ հարազատ մարդկանց` Արթուրին և Բինային, ովքեր երաժշտական ամեն հարցով իմ կողքին են։ Այսօր էլ ամեն ինչ միասին ենք անում։
–Ռեստորաններում երգելո՞վ եք կարողացել վաստակել տեսահոլովակներ նկարահանելու և բարեկեցիկ կյանքով ապրելու «իրավունքը»։
–Մոտ 4 տարի աշխատել եմ այստեղի բավականին լավ ռեստորաններում։ Ամեն օր կես ժամ երգել եմ։ Այս տարվանից չեմ երգում ոչ մի ռեստորանում, ուղղակի ներկայանում եմ կորպորատիվ միջոցառումների, ինչպես մեր բոլոր երգիչները։
–Ինչո՞ւ։
–Պատճառն իմ զբաղվածությունն է։ Ռեստորանում ամեն օր պիտի երգեի, սակայն դրսում բավականաչափ շոուներ, տեսահոլովակներ, ձայնագրություններ ունեի, որոնք չէի հասցնում։ Այժմ նաև պատրաստվում եմ մենահամերգի։ Կարծում եմ` մոտ չորսուկես տարի ամեն օր ռեստորանում աշխատելն արդեն բավական էր։
Շատ ուրախ եմ, որ աշխատել եմ ռեստորանում, ձեռք եմ բերել շատ ընկերներ, գրեթե, ամեն օր կենդանի նվագախմբի հետ երգել եմ տարբեր ոճերի երգեր։ Ուրախ եմ իմ կյանքի այդ փորձի համար։
–ԱՄՆ մեկնելուց հետո շատերը բողոքում են, որ միայն երգարվեստով հնարավոր չէ կայանալ։ Նշեցիք, որ կողմնակի ոչ մի աշխատանքով չեք զբաղվել։ Ինչպե՞ս եք կարողացել կայանալ միայն երգարվեստով։ Ապագայում բիզնես սկսելու մտադրություն ունե՞ք։
–Չգիտեմ` ովքեր են բողոքում։ Փառք Աստծո, ես միայն իմ երգով եմ զբաղվում։ Ես իմ բիզնեսը համարում եմ իմ երգը։ Առաջին օրվանից երգել եմ, հիմա էլ երգում եմ։ Ինձ մոտ ամեն ինչ այլ կերպ է ստացվել։ Երևի, ժողովուրդն ընդունեց ինձ։ Ես կարողացա մի տեսահոլովակով գրավել մարդկանց, դրանով ոգևորվեցի, հիմա էլ մեծ տեսահոլովակներ եմ նկարահանում, երգում եմ, ամբողջ օրս նվիրում եմ աշխատանքիս։
Բիզնես սկսելու մտադիր եմ, սակայն եթե բիզնես էլ ունենամ, միևնույն է, դա պիտի ներդնեմ իմ կարիերայի մեջ։
–Ո՞ր տեսահոլովակով գրավեցիք տեղի լսարանին։
–«Մի անուն», «Իմ ընկեր»։ Այդ ժամանակ ռեստորանում էի երգում, դրանք ինձ ճանաչում բերեցին, սակայն ամեն ինչ սկսվեց «Կյանքս կերել ես» երգով, հետո «Չամիչ», «Հարսանիք», «Սիրտս պարում ա» երգերն արդեն ամրապնդեցին ամեն բան։ Այստեղ, գրեթե, չկա այնպիսի մարդ, որ առիթների ժամանակ չերգի այդ երգերը։
–Երբ Հայաստանում քննարկում են Հայաստանի ամենապահանջված երգիչներին, Դուք այդ շարքերում չեք հայտնվում, սակայն Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ երբևէ հրավերների պակաս չեք ունեցել։
–Ես չեմ ուզում ասել, որ ամենապահանջված երգիչների ցանկում եմ։ Գրեթե 3 տարի է, ինչ կարող եմ համարել, որ լուրջ զբաղվում եմ երգեցողությամբ ու այնպես եմ անում, որ ժողովուրդն ինձ սիրի, ճանաչի։ Մենք ավելի պահանջված երգիչներ ունենք, որոնց անունները բոլորիս հայտնի են, սակայն ամեն ինչ առջևում է։ Մարդիկ, ովքեր այսօր առաջին պլանում են, երկար տարիներ քրտնաջան աշխատել են և այսօր վայելում են իրենց առաջին տեղը։ Ես երկար ժամանակ է, ինչ երգում եմ` 7-8 տարեկանից, բայց շատ լուրջ զբաղում եմ 3 տարի։ Դեռ շատ պետք է աշխատեմ, որ արդյունքի հասնեմ և առաջինը լինելու մրցանակն իմը լինի։ Ես չեմ նեղվում, որ իմ անունը չի շոշափվում այդ տասնյակներում։ Ես աշխատում եմ ու, կարծում եմ, ամենակարևորն այն է, որ աշխատես, աշխատես, աշխատես ու կհասնես արդյունքի։
Ժամանակին այլ կերպ էի մտածում։ Ասում էի` վայ այս արեցի, այն արեցի, հիմա կարծում եմ` արդյունքի հասնելու համար ամենակարևոր պայմանն աշխատելն է։ Երբ աշխատես, բոլորը կնկատեն։ Դու կլինես ամենապահանջվածը և առաջին տեղում։ Ես աշխատում եմ ու չեմ սպասում ամենապահանջվածին։ Կարծում եմ` մի օր դա, ինքնըստինքյան, կլինի։ 3 տարի առաջ ես չէի սպասում, որ այսօր այս փուլում կլինեմ։ Հիմա չգիտեմ` 3 տարուց որ փուլում կլինեմ։
–Հաշվի առնելով, որ այդտեղ ձեր գործերն անհամեմատ ավելի լավ են` ավելո՞րդ է Ձեզ հարցնել Հայաստան վերադառնալու մտադրության մասին։
–Երբեք ավելորդ չէ, որովհետև ես ապրում եմ Ամերիկայում` Հայաստանի հոգսերով։ Հայաստանում ես ունեմ հարազատներ, իմ բնակությունն այդտեղ է։
Ես շատ եմ սիրում և կարոտում Հայաստանը։ Տարին 1–2 անգամ գալիս եմ հայրենիք, տեսահոլովակ նկարահանում եմ ոչ թե այստեղի, այլ հայերի համար, որոնք ապրում են աշխարհի տարբեր քաղաքներում, պրեմիերան անում եմ այն ժամին, որ Հայաստանում մարդիկ արթնացած լինեն։
Երբեք չես կարող ասել` երբեք։ Ես երբևէ չեմ մտածել, որ կարող եմ գալ և Ամերիկայում ապրել, սակայն այսօր ապրում եմ Ամերիկայում, իմ ծնողներն այստեղ են, երեխաներս այստեղ են ծնվել։ Չգիտեմ` հաջորդ քայլս ինչ կլինի և որտեղ կհայտնվեմ։
–Երբ մի իրականությունից տեղափոխվում ես այլ իրականություն, որտեղ մենթալիտետն այլ է, ի՞նչ բարդությունների ես հանդիպում։
–Այստեղ իմ շրջապատում բոլորը հայեր են։ Մենթալիտետի տարբերություն կարող է լինել նույնիսկ Հայաստանի տարբեր մարզերում, սակայն, ընդհանուր առմամբ, շատ բան նույնն է։ Միջավայրը միայն մի բանով է ունենում իր ազդեցությունը. այստեղ դու պետք է աշխատես, երեկոյան բաց տեղեր քիչ կան։ Ապրելակերպն է տարբեր, օրինակ, պետք է շուտ գնաս տուն, հանգստանաս, որովհետև հաջորդ օրն առավոտյան 6-ին կամ 7-ին աշխատանքի ես։ Չես կարող չաշխատել, որովհետև ամսվա վերջին պիտի հաշիվներ փակես։ Հայաստանում մենք ծնվել ենք մեր տներում և չենք մտածել վարձի մասին, բայց այստեղ քչերը տուն ունեն, պիտի աշխատես, որ վարձդ մուծես։ Օրինակ, ես Երևանում երբեք չեմ մտածել տան վարձի կամ ինչ–որ բանի մասին, որովհետև ծնողներս են հոգացել ամեն բան, բայց հիմա մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ պիտի մտածես այդ ամենի մասին, որպեսզի վաղը քո երեխան չունենա այդ խնդիրը։ Մարդիկ այստեղ շատ առողջ են մտածում։ Մեր նույն հայրեն են, ուղղակի երկրի կառուցվածքն է այնպիսին, որ չես կարողանում շատ ազատ լինել, եթե քո քրտինքով աշխատող մարդ ես։
–Դուք դեռևս տուն ձեռք չե՞ք բերել այդտեղ։
–Փառք Աստծո, մոտ 4 ամիս է, արդեն ձեռք եմ բերել, թեև թղթապանակներ հարցերը դեռ ընթացքի մեջ են։ Տունն այստեղ, գրեթե, ամեն մարդու երազանքն է, բայց տուն ունենալն այդքան էլ դժվար չէ, ուղղակի պիտի աշխատես, պայքարես, հասնես։
–Արտերկրում հայի պահպանման խնդիր կա։ Երեխաներդ փոքր են և ավելի շուտ կարող են ինտեգրվել ամերիկյան իրականությանը։ Ձեր ընտանիքում որքանո՞վ եք կարևորում, որ նրանք հայկական միջավայրում մեծանան։
– Տղաս շուտով 5 տարեկան կդառնա, աղջիկս, 1 տարեկան, 5 ամսական է։ Երեխաներս ունեն տատիկ–պապիկ, որոնք այս աշխարհում ամենաթանկ ձեռքբերումներն են ինձ համար։ Նրանք երբեք չեն թողնի, որ իմ բալիկներն օտար լեզվով խոսեն։ Մեկ–մեկ մենք ենք ասում` բալես, անգլերեն ի՞նչ բառ գիտես։ Տանը լրիվ հայկական մթնոլորտ է։ Իմ երեխաները շատ հայկական միջավայրում ու ջիգյարով են մեծանում, ընկերներիս հոպար ու քեռի են դիմում։
–Ձեր կինն աշխատո՞ւմ է։
–Առաջին տարիներին կինս աշխատում էր շաբաթը 5-6 օր` ամերիկյան ճանաչված գեղեցկության սրահում` որպես վարսահարդար–ոճաբան։ Տատիկը շատ էր օգնում երեխաների խնամքի հարցում։ Հիմա կինս շարունակում է աշխատել, բայց ավելի քիչ ժամերով, քանի որ երեխաները մեծացել են։
Ես չեմ ուզում նա շատ աշխատի, նախընտրում եմ ավելի շատ տանը, երեխաների հետ լինի։
–Վերջերս տեսահոլովակ նկարահանեցիք, որտեղ շատ աղջիկներ կան։ Այն նույնիսկ համարձակ եք որակել։ Ինչպե՞ս է Ձեր կինը վերաբերում Ձեր երկրպագուների, աղջիկներով տեսահոլովակների գոյությանը։ Դրանք խոսակցությունների առիթ դառնո՞ւմ են։
–Կինս բավականին կրթված է և նորմալ է նայում այդ ամենին, իհարկե, եթե չափի մեջ է։ Ես էլ փորձում եմ չանցնել չափերը։ Մեր միջև կա փոխվստահություն։ Ընդհակառակը, ինքն է ասում` Նորո, որ գնաս նկարահանման, քեզ ավելի ազատ զգա, որ տեսահոլովակը լավ ստացվի։
Այդ առումով հանգիստ եմ, որովհետև ինձ ընտրելով` ինքը հասկացել է, որ դա իմ մասնագիտությունն է։ Երկրպագուներ բառը չեմ սիրում, բայց կլինեն նաև մարդիկ, ովքեր կգան, կփաթաթվեն, լավ խոսքեր կասեն։ Եթե ես ձգտում եմ իմ մասնագիտության մեջ հասնել լավագույնին, բնական է, որ դա էլ պիտի լինի։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը