«Օնլայն հետևում էի «Վիտամինին» ու մղկտում, որ ներկա չեմ». Արմուշը «Վիտամինի» վերամիավորման, տղաների հետ հարաբերությունների և անցած ճանապարհի մասին
Դերասան, հումորիստ Արմուշը ավելի քան 15 տարի է` հեռուստաեթերում է։ Նա և իր գործընկերները հայ հանդիսատեսին ներկայացրել են հումորային նախագծեր, որոնք ավարտից հետո էլ շարունակում են մնալ հանրության ուշադրության տիրույթում։ Մինչև օրս մարդիկ քննարկում են «Վիտամինի» հավանական վերադարձը, որի համար, ի դեպ, արդեն նախադրյալներ կան։
Արմուշի` ԱՄՆ տեղափոխվելու պատճառների մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ դերասանի հետ զրույցել ենք գործունեության, անցած ճանապարհի և ԱՄՆ–ում ամեն ինչ նորից սկսելու մասին։
–Արմուշ, ավելի քան 15 տարի է` հումորի ասպարեզում ես և բազմաթիվ նախագծեր ես իրականացրել։ Ի՞նչ ճանապարհ ես անցել։
–Ճանապարհը շատ դժվար էր, սակայն ես գնացի իմ երազանքի հետևից։ Ես և Վահագն Գրիգորյանը սովորում էինք «Հայֆիլմում», զգացինք, որ կարողանում ենք նաև հումորային սցենար գրել, որոշեցինք ստեղծել ՈւՀԱ–ի թիմ, որով 2001 թվականին դարձանք Հայաստանի ՈւՀԱ բարձրագույն լիգայի խաղերի հաղթող։ Դրանից հետո ընդգրկվեցինք «Արմյանսկի պրոյեկտ» ՈւՀԱ թիմ և մասնակցեցինք Ռուսաստանի բարձրագույն լիգայի խաղերին:
Մեզ սկսեցին վստահել մեծ նախագծեր, սկսեցինք վարել «Ոսկե աշունը», որն անցկացվում էր մարզադաշտում և կարևոր իրադարձություն էր համարվում։ Այդտեղ փորձ ձեռք բերեցինք և սկսեցինք հանդես գալ նաև որպես շոումեն։
2002 թ մասնակցում էինք «Բազե» համահայկական հավաքին, զգացինք, որ ծրագրում մշակութային բաժնի պակաս կա։ 2003 թվականին մշակութային ղեկավարը դարձավ Արման Սահակյանը և մեզ առաջարկեցին կազմել մշակութային ծրագիր։ Ես ու Վահագնը մի քանի ծրագիր կազմեցինք, որոնք մեծ հավանության արժանացան երկրի ղեկավարության կողմից։ 13 տարի հանդես եկա որպես «Բազեի» գեղարվեստական ղեկավար:
2006 թվականին ես ու Վահագնը ստեղծեցինք «32 Ատամ» ակումբը, որն ունեցավ դրական մեծ արձագանք։ 4 տարվա ընթացքում բազմաթիվ մրցանակներ ունեցանք։ Որպես հումորի ժանրում մասնագիտացած ու դժվար ճանապարհ անցած մարդիկ` «32 Ատամ»-ից հետո ստեղծեցինք «Վիտամին» ակումբը։ Կարծում եմ` մեզ համար շատ ճիշտ ժանր էինք ընտրել։
–Շոու բիզնեսում տարիների ընթացքում շատերի աստղը փայլեց ու մարեց, սակայն քչերը մնացին ասպարեզում։ Ո՞րն էր ձեր թիմի երկարակեցության գաղտնիքը։
–Հայ հանդիսատեսի համար շատ դժվար է հումոր գրել, որովհետև հայերը հումորի մեջ «եփված» մարդիկ են։ Հայ հանդիսատեսին դժվար է ծիծաղեցնել, քանի որ շատ պահանջկոտ է։ Մեզ հաջողվեց, որովհետև մենք մտանք իրենց հոգսերի մեջ, փորձեցինք այնպես անել, որ ամեն մեկն իրեն տեսնի այդ հոգսի մեջ, սակայն ծիծաղով տանի ամենը։ Դա ընդունվեց հանդիսատեսի կողմից և շարունակվեց 9 տարի։
–Ժամանակին «32 ատամը», ապա` «Վիտամինը» մեծ հաջողություն ունեցան։ Ճիշտ ժամանակին որոշեցիք կանգ առնել «Վիտամինում», քանի որ տարիներ շարունակ նույն հաղորդումն անելը, ի վերջո, կարող էր անկման բերել։ Հե՞շտ տրվեց այդ որոշումը։
–Քանի որ մեր պետությունը փոքր է, զգացինք, որ ակտուալ իրադարձությունները սպառվում են, ճանաչված մարդկանց անդրադարձել ենք։ Դա արդեն խնդիր էր։ Զգում էինք, որ կրկնվելու վտանգ կա։ Մենք հասուն մարդիկ ենք, զգացինք, որ մեզ դադար է պետք, որովհետև 9 տարի առանց, նույնիսկ, եթերաշրջանի դադարի հումոր ենք տվել։
Մենք բավականին շատ բան ենք ներդրել 2 նախագծում։ Զգացինք, որ դառնում ենք սովորական, իսկ մենք չէինք կարող սովորական ելույթ ունենալ, որովհետև հանդիսատեսը մեզանից միշտ բարձրորակ հումոր է սպասել։ Չնայած հանդիսատեսն ամեն շաբաթ սպասում էր մեզ եթերում, հասկացանք, որ պետք է կարոտեն մեզ։
Տղերքով հավաքվեցիք և որոշեցինք, որ պետք է դադար տանք, որպեսզի կարոտենք էնտուզիազմը, որով աշխատել ենք, կարոտենք իրար, ի վերջո, 9 տարի ամեն օր միասին եք եղել։
–Արդեն կարոտե՞լ եք։
–Հիմա բոլորն են կարոտել, հատկապես, «Վիտամինի» համերգային տարբերակին։ Այսօր Գարիկն ու Ռոբն իրենց անհատական ծրագիրն ունեն, Վաչեն` իր, Արամն իր երգով է զբաղվում, ես այստեղ իմ գործն ունեմ։ Այս նորության մեջ հետաքրքիր ինչ–որ արկածներ են լինում։ Յուրաքանչյուրս իր անհատական աշխատանքով առաջ է գնում և կանգ չի առել, բայց այս 3 տարվա դադարի ընթացքում շատ ենք կարոտել։
Նախորդ տարի ամռանը ակումբային 2 համերգ կայացավ` նոր ծրագրով։ Ես արդեն ԱՄՆ–ում էի, բայց տղաները պատմում են, որ հանդիսատեսը ևս շատ կարոտած էր։ Ես զանգել էի, օնլայն հետևում էի այդ ամենին ու մղկտում էի, որ ներկա չեմ։ Զգում էի` տղաներն ինչպես են հագեցնում իրենց կարոտը, և՛ տխուր էի, որ ներկա չեմ, և՛ ուրախ էի, որ վերադարձի նշույլ կա։
–Հնարավո՞ր է ԱՄՆ–ում էլ ներկայանաք համերգով։
–Այո։ Տղաները զգացին, որ կարոտ կա։ Մենք արդեն մտածում և խոսում ենք այդ մասին։ Առաջ Աստված` տեսնենք ինչպես կստացվի։ Միացյալ Նահանգների մեր հանդիսատեսին էլ ենք շատ կարոտել։ Վստահ եմ` դա փոխադարձ է։
–Գործունեության առումով տղաների հետ ավելի քիչ առնչվելն ինչ–որ կերպ ազդե՞լ է ընկերության վրա։
–Չի ազդել ու չի էլ ազդի։ Սկսած «32»-ից մինչև «Վիտամինի» վերջ մենք ընտանիք ենք։ Ընդ որում` ընտանիք ենք ոչ միայն տղաներով, այլև մեր կանանցով ու երեխաներով։ Երբ տղաները գալիս են Միացյալ Նահանգներ, անպայման հանդիպում ենք։ Վերջին 1 տարվա ընթացքում 2 անգամ Վաչեն եկավ, 3 անգամ` Արամը, Վերջերս Ռոբը եկավ։ Իրենց մուտքն ազատ է։ Կարոտս առնում եմ։
–Այստեղ արդեն կայացած էիր, ոչ կորպորատիվների հրավերների պակաս ունեիր, ոչ էլ հեռուստատեսությունում աշխատելու խնդիր։ Հանգամանքների բերումով մեկնեցիր ԱՄՆ, որտեղ որքան էլ հայ հանդիսատեսը ճանաչում է քեզ, 0–ից սկսելու կարիք ունեիր։ Ինչքանո՞վ էր բարդ ԱՄՆ–ում` ընկերներիցդ հեռու նորից սկսել ամեն ինչ։
–Պետք է հոգեպես պատրաստ լինես կյանքումդ նման մեծ փոփոխություն անելու համար։ Այն, ինչ ձեռք ես բերել տարիների ընթացքում ինքնաթիռի մի թռիչքով փոխվում է և սկսում ես բոլորովին նոր կետից։ Ես ԱՄՆ եկա հորս առողջական խնդիրների բերումով։ Կարծում եմ` յուրաքանչյուր նորմալ զավակ այդպես կվարվեր և չեմ փոշմանում։
Պետք է ասեմ, որ 0-ից սկսելու խնդիր չունեցա։ Տարիների ընթացքում նվիրումով աշխատանքի շնորհիվ ձեռք բերած համբավը օգնության եկավ։ ԱՄՆ գալուն պես հրավեր ստացա Artn Shant հեռուստաընկերությունից և որոշեցի ներկայանալ երեկոյան ծրագրով։ Քանի որ հեռուստատեսության մարդ եմ, չէի կարող առանց դրա։ Այնքան էի ուրախացել, որ նորից միկրոֆոն, տեսախցիկ կա։ Կարոտած վերադարձա եթեր։
–Մինչև մեկնելդ այստեղ նկարահանվում էիր «Քարե դարդ» սիթքոմում։ Մեկնելուցդ հետո երկրպագուներդ հաճախ էին դժգոհում քո բացակայությունից։ Նույնիսկ քեզանից հետո սիթքոմում ընդգրկված նոր դերասանին` Էմիլ Գալստյանին, սվիններով ընդունեցին, որովհետև նրան ընկալում էին քեզ փոխարինող։ Իսկ քեզ համար ի՞նչ էր նշանակում հրաժարվել այդ նախագծից։
–Ես հայտնվեցի մի նախագծում, որում իմ դերը շատ մեծ էր, հանդիսատեսի արձագանքը` շատ ջերմ։ Սակայն նժարի մյուս կողմում ծնողս էր։ Ես մեծ ընտրություն չունեի։ Ինձ համար ցավոտ որոշում էր այդ նախագծից հրաժարվելը, քանի որ «Քարե դարդն» ինձ էլ շատ դուր գալիս, հատկապես, որ կերպարս էլ շատ էր սիրվել։
–Հիմա հետևո՞ւմ ես ընթացքին։
–Անկասկած։ Եթե ես էլ չհետևեմ, որդիս` Դանիելը, անպայման հետևում է։
–Այս նախագծում դու զուտ հրավիրված դերասան չէիր, ընդգրկված էիր նաև ստեղծագործական թիմում։ Հիմա խորհուրդներով օգնո՞ւմ ես գործընկերոջդ` Վաչեին, թե այլևս չես մասնակցում աշխատանքներին։
–Իհարկե։ Երբ Մհերը նոր էր մտել սիթքոմ, ես որոշ հատվածներում համաձայն չէի իր կերպարի հետ։ Այդ մասին խոսեցի և՛ Մհերի, և՛ Վաչրեի և՛ սցենարիստների` Վանի ու Գրիգի հետ։ Մենք շատ առողջ ենք ընդունում քննադատությունները, իրար ասում ենք բացասական ու չստացված պահերը, որպեսզի շտկենք։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը