«Կնոջս շատ եմ նեղացրել, դա է ինձ ցավեցնում». Ձախ Հարութը նոր երգ ունի` նվիրված կնոջ հիշատակին
Հարութ Փամբուկչյանը` Ձախ Հարութը, տարիների դադարից հետո վաղը մենահամերգ կունենա Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Նա կարոտով սպասում է երևանյան մենահամերգին, հանդիսատեսն էլ` իրեն։ Այս մասին է վկայում այն փաստը, որ երգչի մենահամերգի տոմսերը, գրեթե, սպառվել են։
Ձախ Հարութն անակնկալներով լի մենահամերգ է խոստանում։ Tert.am Life–ը հետևել է երգչի փորձին և իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարներն ու հարցազրույցը։
–Պարոն Փամբուկչյան, Սպիտակի երկրաշարժից հետո Դուք մեկուկես ամսում 28 համերգ ունեցաք Երևանում։ Դա աննախադեպ երևույթ էր, ռեկորդակիր երգիչ եք համարվում։ Տարիների դադարից հետո կրկին ելույթ եք ունենալու Երևանի հանդիսատեսի համար։ Ի՞նչ զգացողություններ ունեք, ի՞նչ է փոխվել։
– Մեկուկես ամսում 28 համերգ նույն քաղաքում. նման բան չի եղել, կարծում եմ` չի էլ լինի։ Հայաստանից գնալուցս 15 տարի հետո վերադարձել էի և դա առաջին ելույթս էր Երևանում։ Ինձ համար դա շատ ոգևորիչ էր։ Հիմա ժամանակներն են փոխվել, բայց ժողովրդի սերը նույնն է։
Ինձ համար շատ ուրախալի է, որ նոր սերունդն ինձ ընդունում է նույն սիրով և էնտուզիազմով։ Փոքր երեխաներն ինձ տեսնում են, ասում են` Ձախ Հարութը։ Ոչ միայն անունս գիտեն, այլև մականունս։ Դա նշանակում է, որ իմ տարիների աշխատանքն իզուր չի անցել, բոլոր երգերը տեղ են հասել։ Նոր սերունդը մեծանում է հայկական երգերի ներքո։ Եթե ճանաչում են, ուրեմն տանը խոսել են իմ մասին։
Մենք տրամադրված ենք լավ մթնոլորտ ստեղծել։ Տրամադրությունս շատ բարձր է։ 4-5 օր է` սկսել ենք փորձերը։ Ինչպես տեսաք, փորձերը հիանալի են անցնում, հրաշալի նվագախումբ է հավաքվել` երգերս վերարտադրում են այնպես, ինչպես տարիներ շարունակ ձայնագրել եմ։
–Տեղյակ ենք, որ համերգին հնչելու է Ձեր և Սիրուշոյի զուգերգը։ Այստեղ նկատեցինք նաև Ռազմիկ Ամյանին, Քրիստինե Պեպելյանին, Զարուհի Բաբայանին։ Իրենց հետ ի՞նչ զուգերգեր են սպասվում։
–Քրիստինե Պեպելյանի հետ առաջին անգամ ենք կատարելու մեր դուետը։ Իմ «Տարիներ կսահեն» երգն ենք կատարում միասին։ Ռազմիկ Ամյանի հետ կատարելու եմ այն երգը, որով տարիներ շարունակ արել ենք իմ համերգների բացումները` «Իմ Երևանը»։ Եթե այդ երգը չերգեմ, ժողովուրդն ինձ կխեղդի։ Այս երգն էլ ենք առաջին անգամ երգելու բեմում։
Զարուհի Բաբայանն առանձին երգ է կատարելու։
«Անցիր, այ գետակ» երգը ձայնագրել եմ 26-27 տարի հետ, բայց վերջին տարիներին կատարեցի Արմենչիկի հետ։ Քանի որ նա հիմա Հայաստանում չէ, մենակ կկատարեմ այն։
Բոլոր գաղտնիքները բացահայտել չեմ ուզում։ Մյուս հյուրերը թող անակնկալ լինեն ժողովրդի համար։
–Երբ գալիս եք Հայաստան, սիրում եք զբոսնել Երևանով։ Այս անգամ հասցնո՞ւմ եք` հաշվի առնելով համերգի նախապատրաստական աշխատանքները, փորձերը։
–Այո, երեկոյան` փորձերից հետո, քայլում եմ Երևանով։ Ընդհանրապես սիրում եմ քայլել, վազել, սպորտով զբաղվել, բայց էստեղ դա ավելի հաճելի է։ Ամեն քայլափոխին ինձ մի անակնկալ է սպասվում։
Մոտ 10 օր է` էստեղ եմ։ Քաղաքում տեսնում եմ ժողովրդի տրամադրվածությունը։ Մենք էլ ենք ոգևորությամբ սպասում համերգին։
Սա իմ քաղաքն է, իմ հայրենիքը։ Ես այստեղ եմ ծնվել, մեծացել, պիտի ապրեմ իմ ժողովրդի հետ։ Չնայած արտերկրում եմ` հոգով–սրտով միշտ իմ հայրենիքի հետ եմ։
–Ձեր որդին պետք է Ձեզ հետ գար հայաստանյան համերգին, սակայն չեկավ, ինչո՞ւ։
– Այսպիսի համերգներին տղաս միշտ գալիս է ինձ հետ, սակայն առաջիկայում ԱՄՆ–ում էլ համերգ ունեմ։ Իմ էնտեղի համերգի պատասխանատվությունն իր վրա է, դրա համար չկարողացավ գալ։
–Մեր նախորդ զրույցում նշեցիք, որ հիմա էլ շարունակում եք զրուցել ձեր կնոջ հետ, երբեմն նրան բողոքում եք ձեր որդուց։ Աշխատանքային առումով բողոքներ ունենո՞ւմ եք։
–Իմ միակ բողոքն իրենից անձնական է։ Ես ուզում եմ նա ամուսնանա։ Տղաս հասել է մի տարիքի, երբ պետք է ամուսնացած լիներ, բայց իր մայրիկի կորուստը ես էլ, ինքն էլ շատ դժվար տարանք։
Ինքն իսկապես լավ տղա է։ Ես իրեն մաքուր եմ մեծացրել. Միացյալ Նահանգները ծայրահեղության երկիր է։ Լավը շատ լավ է, վատն էլ` շատ վատ։ Մարդն այնտեղ կարող է կորչել, սակայն իմ որդին մաքուր հայ մեծացավ։ Ես իր համար լավ հայր եմ եղել, ինքն ինձ համար` լավ զավակ։ Միակ ցանկությունս ու բողոքս այն է, որ ամուսնանա։ Ուզում եմ աղջիկ ունենա, անունը դնեմ Ռուզաննա։ Այդպես ես կհանգստանայի։
–Այդ երազանքի մասին տարիներ շարունակ խոսում եք։ Ձեր միա՞կ երազանքն է։
–Այո։ Իմ բոլոր ցանկություններն իրականացել են, իմ աշխատանքի շնորհիվ ամեն ինչի հասել եմ։ Միակ անկատար ցանկությունս դա է։
–Ձեր որդու հետ կարողանո՞ւմ եք ընկերներ լինել։
–Մենք ընկերներ ենք։ Այլ տարբերակ չկա, որովհետև մեր գերդաստանից ես ու ինքն ենք մնացել։ Մենք իրար ունենք։ Ես ունեմ իրեն և իմ ժողովրդին, որը հավատարիմ է եղել ինձ, գնահատում է իմ արած գործը։
–Տարիներ են անցել, բայց ձեր կնոջ մասին խոսելիս Ձեր ձայնը խզվում է, աչքերը լցվում են արցունքով` ինչպես նախկինում։ Այս համերգին իրեն նվիրված երգ ունե՞ք։
– Այո։ Նոր երգ է, որը կներկայացնեմ հանդիսատեսին։ Ընկերներիս մեկն է հեղինակել։
Իմ համերգները պարտավորեցնող են։ Ռուզանը միշտ իմ կողքին է եղել նաև աշխատանքային առումով։ Ինձ ասում էր` որտեղ էլ երգես, պիտի պատվախնդրորեն բեմ բարձրանաս, լավ երգես։ Ես իմ կյանքն ապրել եմ իմ ուզած ձևով, իրեն շատ եմ նեղացրել, և հիմա դա է ինձ ցավեցնում։ Ախր կարող էի չանել այդպիսի բաներ։ Իր հիշատակի առաջ ուզում եմ մաքուր մնալ և անել այն, ինչն իրեն կուրախացներ։ Հոգեպես դա է հանգստացնում ինձ։
Լուսանկարները`Նարեկ Բաղիրյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը