«Բարունն իրեն շատ սառն էր պահում». Վարդան Սարգսյանը Արնավի դերակատար Բարուն Սոբտիի աստղային հիվանդության և նրա հետ հանդիպման մասին
Երգիչ Վարդան Սարգսյանը, ով տևական ժամանակ է հեռուստադիտողներին ներկայանում է «Տնից հեռու» հաղորդման շրջանակում, անակնկալ ունի իր հեռուստադիտողների համար։ Նա կրկին գնացել է Հնդկաստան և հարցազրույցներ արել Հայաստանում մեծ տարածում գտած հնդկական սերիալների հերոսների հետ։
Նրա հաղորդումը ATV–ի եթերում կլինի երկուշաբթի օրվանից` ժամը 20։00–ին։ Մինչ այդ Վարդանը Tert.am Life–ին պատմել է իր տպավորությունների մասին։ Վարդանը հարցազրույց է արել Բարուն Սոբտիի, Ռոհիտ Խուրանայի, Սպանդան Չատուրվեդիի, Ռաշամի Դեսայի, Նանդիշ Սանդուի և այլոց հետ։
Վարդանը հայտնեց, որ ամեն հաղորդման շրջանակում կներկայացնի 1-2 հարցազրույց։ Նա դերասաններին ուղղել է այն հարցերը, որոնք իրեն նախապես ուղարկել են հեռուստադիտողները։
–Վարդան, երկուշաբթի օրվանից կսկսվի «Տնից հեռու» հաղորդման նոր եթերաշրջանը, որի շրջանակներում անդրադարձաք հնդկական սերիալների դերասաններին, որոնք մեծ ճանաչում ունեն Հայաստանում։ Կպատմե՞ք նկարահանումների ընթացքի մասին։
–«Տնից հեռու» հաղորդման շրջանակներում սկզբունքորեն մի երկիր 2 անգամ չենք այցելում։ Առաջին եթերաշրջանում ես նկարահանել էի Հնդկաստանը, շատ հետաքրքիր նկարահանումներ էինք ունեցել։ Ներկայացրել էինք` ինչպես են ապրում հարուստից աղքատ, պատմական վայրերը, եկեղեցիները, ինչպես են մահացածներին վառում Գանգես գետի ափին և այլն։
Երբ մեր երկրում աժիոտաժ ստեղծվեց հնդկական սերիալների շուրջ, բազմաթիվ նամակներ էինք ստանում այդ մասին։ Որոշեցի բացառություն անել, մեկնել և նկարահանել դերասաններին։ Պարզվեց, ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քան ես պատկերացնում էի, սակայն նախորդ այցելությանս ժամանակ ծանոթություններ էի ձեռք բերել, որոնք ինձ շատ օգնեցին։ Ծանոթներիս միջոցով կարողացա նկարահանել, գրեթե, բոլորին։
Իրենց մոտ դերասանների հետ նկարահանում անելու համար ժամը գումար արժե։ Խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մասին է, որը մենք չունեինք։ Մեզ հարկավոր էր անվճար նկարահանումներ անել, ինչը կարողացա անել։
Նախորդ այցիս ժամանակ մի խումբ դերասանների նկարահանել էի, սակայն բազմաթիվ նամակներ էի ստանում, որ նկարահանեմ նաև «Արմենիա TV»–ի «Ինչ կոչել այս սերը» սերիալի գլխավոր հերոս Բարուն Սոբտիին։ Ինձ այնքան էին գրում, չէի ուզում Ֆեյսբուք մտնել։) Վերջերս նորից մեկնեցինք և նկարահանեցի նաև նրան։ Այս անգամ պետք է նկարահանեինք նաև Քուշիի դերակատար Սանայային։ Հրաշալի անձնավորություն է, նրա հետ շփվում էինք, ամուսնու հետ կապի մեջ էինք, սակայն չկարողացանք նկարահանել, քանի որ մասնակցում էր պարային մրցույթի, իսկ հաջորդ օրը մենք էինք մեկնում։
–Ինչպե՞ս անցան նկարահանումները նրա հետ։ Ի՞նչ տպավորություններ ստացաք։
– Իր նկարահանումը բավականին բարդ ստացվեց։ Շատ ծանոթներ պետք եկան։ Ես իհարկե, հասկանում եմ, որ իրենք ծանրաբեռնված են, քանի որ ինչ–որ սերիալում նկարահանվելը տևում է 2-3 տարի` ամեն օր։ Մարդիկ հոգնում են և չես կարող մեղադրել, որ փոքր երկրի համար հարցազրույց տալու ժամանակ չեն գտնում։ Սակայն եթե ես մի բան որոշում եմ, անպայման իրականացնում եմ։ Զարմացա, որ կարողացա Մումբայում գտնել մարդկանց, որոնց խոսքը շատ կարևոր էր իր համար, սակայն ստացվեց, և նա մերժելու այլընտրանք ուղղակի չուներ։
–Մարդկային շփումն իր հետ ինչպե՞ս էր։
–Թուրքիայում նա այնքան հարուստ երկրպագուներ է ունեցել, որ իրեն հրավիրել են ու շեյխի կյանք պարգևել։ Անբացատրելի հյուրընկալության է արժանացել, ինչից հետո, նրա մոտ ինչ–որ չափով աստղային հիվանդություն էր հայտնվել։
Ես իր հետ մոտ 10 օր շփվել եմ հեռախոսով, իսկ առերես շփվել ենք մոտ կես ժամ։ Ինձ վրա թողեց համեստ տպավորություն, սակայն ավելի սառն էր, քան մյուս դերասանները։ Մեր թիմի անդամները նկարվում էին մյուս դերասանների հետ, գրկում նրանց, իսկ ինքն իրեն շատ սառն էր պահում, թույլ չէր տալիս որևէ մեկն իրեն դիպչի։ Լուսանկարներից էլ երևում է այն պատը, որն ինքը ստեղծել էր։ Ըստ իս` դա աստղային հիվանդության փոքրիկ դրսևորում է։
–Ո՞ւմ հետ էր ամենից հեշտ աշխատելը։
–Տապասիայի դերակատար Ռաշմիի։ Ես իր համար խելագարվում եմ։ Հրաշք անձնավորություն է։
–Դերասաններից ոմանց մասին դրական եք արտահայտվել, ոմանց մասին` բացասական։ Նրանց հետ շփումը բա՞րդ էր։
– Մեծ մասը շատ լավ մարդիկ են և սպասում են Հայաստան այցին։ Ես իրենց հետ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ունեմ։
Բացասական եմ արտահայտվել Իչայի դերակատար Թինա Դատայի մասին, քանի որ նա ունի աստղային հիվանդություն։ Ինձ հետ շատ կոպիտ խոսեց, ասաց, որ իրեն չի հետաքրքրում առաջարկը, շատ զբաղված է։ Սկզբում ինձ թվաց, որ ինձ մոտ է այդպիսի տպավորություն, սակայն երբ շփվեցի իր գործընկերների հետ, որոնք շատ մտերիմ են իրար հետ և տեսա, որ որևէ մեկը չցանկացավ զանգահարել Թինային, հասկացա, որ խնդիրն իմ մեջ չէ։
Նույնիսկ եթե նա ունենա այն փառքը, որն իրականում չունի, իրեն այդպես պահելու իրավունք չունի։ Դա պրոֆեսիոնալ չէ։ Գոյություն ունի պատասխանի ադեկվատ ձև։ Եթե ինքն ինձ խնդրի էլ չեմ նկարաահնեի իրեն, մի գրամ ցանկություն չունեմ իրեն տեսնելու։ Ես չեմ սիրում անտակտ մարդկանց։ Այդ բառը շատ սազական է իրեն։
–Տեղյակ եմ, որ ծրագրում եք իրենց Հայաստան հրավիրել։ Ի՞նչ փուլում են բանակցությունները։
–Ուզում եմ ամեն բան անել, որ իրենք գան Հայաստան։ Դերասանների հետ ունեմ պայմանավորվածություններ, այժմ այդ մասով բանակցություններ են գնում։ Դա ենթադրում է ֆինանսական մեծ ծախսեր` սկսած իրենց թռիչքից, այստեղի կացությունից, մինչև վճարումները, քանի որ իրենք, բնականաբար, անվճար չեն գա։
–Հիմնականում նրանք իրենց երկրում չունեն այն համբավը, ինչ Հայաստանում։ Թվում է` իրենց հետ աշխատելը պետք է հեշտ լինի, սակայն, կարծես թե, համագործակցության համար գործ ունենք մեծ գումարների հետ։
–Հնդիկները հետաքրքիր մտածելակերպ ունեն։ Երբ հասկանում են, որ ունեն մեծ պահանջարկ տվյալ երկրում, թվերը բարձրացնում են։ Իսկապես, Հնդկաստանում, նրանք այդքան ճանաչում չունեն, իրենց մեգաաստղեր համարել չեն կարող, քանի որ այնտեղ կան տասնյակ ալիքներ, որոնք առավոտից երեկո նման հեռուստասերիալներ են հեռարձակում։
–Ինքներդ ի՞նչ վերաբերմունք ունեք հնդկական սերիալների վերաբերյալ։
–Երբևէ որևէ սերիա չեմ դիտել։ Երբ առաջին անգամ պետք է գնայի հանդիպման, ուզում էի մի քանի սերիա նայել։ Դիտել եմ մոտ 20 րոպե։ Բոլոր դերասաններին հետևում եմ Ինստագրամով, սակայն որևէ հեռուստասերիալ չեմ դիտել։ Ես ծանոթ չէի իրենց գործունեությանը։ Երբ մեկնում էի, նույնիսկ չգիտեի` ում եմ հանդիպելու, քանի որ Հնդկաստանում այդպիսի սովորություն ունեն, կարող են քեզ ասել` այո, վերջին պահին դա դառնա ոչ` առանց հաշվի առնելու, որ դու հազարավոր կիլոմետրեր ես անցել։
–Հնդկաստան գնալը մեծ աժիոտաժ ստեղծեց «Տնից հեռու» հաղորդման շուրջ։ Ռեյթինգի վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ։
–Երբ ես սկսում էի այս ամենը, այդ մասին չէի մտածում, սակայն մեծ ռեյթինգ բերեց։ Ես ուզում էի սա անել այն մարդկանց համար, ովքեր դիտում են իմ ծրագիրը։ Հաղորդման վարկանիշն ավելի է աճել, շատացել են հետևորդները, նամակները։ Բավականին մեծ ակտիվություն կա, ինչն ինձ շատ է ոգևորում։
Առաջիկայում նախատեսում ենք նկարահանել մի երկիր, որը, կարծում եմ, նույնպես մեծ աժիոտաժ կստեղծի մեր երկրում։ Առայժմ փակագծերը բացել չեմ ուզում։ Միայն նշեմ, որ ես փորձում եմ այնպիսի երկրներ գնալ, որոնք տարբերվում են իրարից։ Ես փախչում եմ տուրիստական տեղերից, պատմական վայրերը ներկայացնելուց, քանի որ ավելի պրոֆեսիոնալ մարդիկ շատ լավ արել են դա։ Ես սիրում եմ ներկայացնել` ինչպես են մարդիկ ապրում իրենց երկրում։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը